Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-12021-02.12.2025-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-9-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 141-ին հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 4.1-ին մասով.

«4.1. Ազգային ժողովի աշխատակազմը Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի խորհրդատվական եզրակացության եզրափակիչ մասը, ինչպես նաեւ թեկնածուի կողմից եզրակացության վերաբերյալ գրավոր առարկություններ ներկայացված լինելու եւ թեկնածուի գրավոր համաձայնության դեպքում՝ նաեւ այդ առարկությունները, հրապարակում է Ազգային ժողովի պաշտոնական կայքում՝ Սահմանադրական դատարանի դատավորի ընտրությունից հետո՝ եռօրյա ժամկետում:»:

Հոդված 2. Օրենքի 142-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 6.1-ին մասով.

«6.1. Ազգային ժողովի աշխատակազմը Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուի վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի խորհրդատվական եզրակացության եզրափակիչ մասը, ինչպես նաեւ թեկնածուի կողմից եզրակացության վերաբերյալ գրավոր առարկություններ ներկայացված լինելու եւ թեկնածուի գրավոր համաձայնության դեպքում՝ նաեւ այդ առարկությունները, հրապարակում է Ազգային ժողովի պաշտոնական կայքում՝ Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրությունից հետո՝ եռօրյա ժամկետում:»:

Հոդված 3. Օրենքի 144-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 8.1-ին մասով.

«8.1. Ազգային ժողովի աշխատակազմը Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուի վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի խորհրդատվական եզրակացության եզրափակիչ մասը, ինչպես նաեւ թեկնածուի կողմից եզրակացության վերաբերյալ գրավոր առարկություններ ներկայացված լինելու եւ թեկնածուի գրավոր համաձայնության դեպքում՝ նաեւ այդ առարկությունները, սահմանված կարգով հրապարակում է Ազգային ժողովի պաշտոնական կայքում՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրությունից հետո՝ եռօրյա ժամկետում:»:

Հոդված 4. Օրենքի 145-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 9.1-ին մասով.

«9.1. Գլխավոր դատախազի թեկնածուի վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի խորհրդատվական եզրակացության եզրափակիչ մասը, ինչպես նաեւ թեկնածուի կողմից եզրակացության վերաբերյալ գրավոր առարկություններ ներկայացված լինելու եւ թեկնածուի գրավոր համաձայնության դեպքում՝ նաեւ այդ առարկությունները, սահմանված կարգով հրապարակվում է Ազգային ժողովի պաշտոնական կայքում՝ Գլխավոր դատախազի ընտրությունից հետո՝ եռօրյա ժամկետում:»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: