Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» 2014 թվականի մայիսի 19-ի ՀՕ-25-Ն օրենքի 19-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 3-րդ մասով.
«3. Որակավորման հանձնաժողովի կողմից սույն հոդվածի 1.3-րդ մասով նախատեսված եզրակացությունը տրամադրելուց հետո՝ եռօրյա ժամկետում քննչական կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակվում է առաջխաղացման ենթակա անձի՝ բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացության եզրափակիչ մասը: Անձի կողմից եզրակացության վերաբերյալ գրավոր առարկություններ ներկայացված լինելու եւ թեկնածուի գրավոր համաձայնության դեպքում՝ հրապարակվում են նաեւ այդ առարկությունները:»:
Հոդված 2. Օրենքի 20-րդ հոդվածում.
1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 1.1 -ին մասով.
«1.1. Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակում կատարելու վերաբերյալ կառավարության որոշման հետ միաժամանակ քննչական կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակվում է նշանակված անձի բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական բնույթի եզրակացության եզրափակիչ մասը: Անձի կողմից եզրակացության վերաբերյալ գրավոր առարկություններ ներկայացված լինելու եւ թեկնածուի գրավոր համաձայնության դեպքում՝ հրապարակվում են նաեւ այդ առարկությունները:»:
2) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4. Քննչական կոմիտեի նախագահի տեղակալներին քննչական կոմիտեի նախագահի ներկայացմամբ նշանակում է վարչապետը: Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնում նշանակում կատարելու վերաբերյալ վարչապետի որոշման հետ միաժամանակ քննչական կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակվում է նշանակված անձի բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական բնույթի եզրակացության եզրափակիչ մասը: Անձի կողմից եզրակացության վերաբերյալ գրավոր առարկություններ ներկայացված լինելու եւ թեկնածուի գրավոր համաձայնության դեպքում՝ հրապարակվում են նաեւ այդ առարկությունները:»:
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 7.1-ին մասով.
«7.1. Սույն հոդվածի 6-րդ եւ 7-րդ մասերով սահմանված կարգով քննչական կոմիտեի նախագահի կողմից որոշում կայացնելուց հետո՝ եռօրյա ժամկետում քննչական կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակվում է նշանակված անձի բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական բնույթի եզրակացության եզրափակիչ մասը: Անձի կողմից եզրակացության վերաբերյալ գրավոր առարկություններ ներկայացված լինելու եւ թեկնածուի գրավոր համաձայնության դեպքում՝ հրապարակվում են նաեւ այդ առարկությունները:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: