Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-949-18.02.2016-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի հունիսի 17-ի ՀՕ-79-Ն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասում`

1) 5-րդ կետից հետո լրացնել 5.1 կետ հետեւյալ բովանդակությամբ.

«5.1) արտակարգ իրավիճակների նախարարություն.»

2) 15-րդ կետում «տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների» բառերը փոխարինել «տարածքային կառավարման եւ զարգացման» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Քաղաքական համագործակցության անհրաժեշտությամբ պայմանավորված հարկ է  ստեղծել Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն եւ Արտակարգ իրավիճակների նախարարություն:

«Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է կատարել համապատասխան փոփոխություններ ՀՀ կառավարության կառուցվածքում՝ նախատեսելով Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն եւ Արտակարգ իրավիճակների նախարարություն: