Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-0532-25.07.2003-ՖՎ,ՊԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը լրացնել նոր՝ 42-րդ կետով՝ հետեւյալ բովանդակությամբ.
 
«42. երկակի նշանակության 
ապրանքների եւ տեխնոլոգիաների 
արտահանման  թույլտվություն տալու համար 
բազային տուրքի քսանապատիկի չափով»

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: