ՀՈԴՎԱԾ 1. «Պետական տուրքի մասին» Հայաuտանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀO-186 օրենքի (այuուհետ` oրենք) 20.1-րդ հոդվածի
1. 1-ին մասի 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
5) թորած ալկոհոլային խմիչքների (բացառությամբ «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220870 ծածկագրին դասվող լիկյորների եւ 220890 ծածկագրին դասվող մինչեւ 9 տոկոս սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների, 2208 ծածկագրին դասվող` միայն պտուղներից եւ հատապտուղներից (բացառությամբ խաղողի) թորված 40 տոկոս եւ ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների, ինչպես նաեւ խաղողի օղիների եւ խաղողի օղու թորվածքների արտադրության) եւ խմորման նյութերից էթիլային սպիրտի արտադրության իրականացման իրավունք ձեռք բերելու համար | տարեկան բազային տուրքի 15000-ապատիկի չափով |
2. 7-րդ կետից հետո լրացնել նոր 7.1 կետ հետեւյալ բովանդակությամբ՝
7.1) խաղողի օղիների եւ խաղողի օղու թորվածքների արտադրության իրականացման իրավունք ձեռք բերելու համար |
տարեկան բազային տուրքի 50-ապատիկի չափով |
ՀՈԴՎԱԾ 2. Անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո «Պետական տուրքի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով թորած ալկոհոլային խմիչքների եւ խմորման նյութերից էթիլային սպիրտի արտադրության գործունեության իրականացման իրավունք ձեռք բերելու համար պետական տուրք վճարած անձը մինչեւ պետական տուրքի վճարման հաջորդ ժամկետի սկիզբը կարող է զբաղվել նաեւ խաղողի օղիների եւ խաղողի օղու թորվածքների արտադրությամբ, որից հետո օրենքով սահմանված կարգով պետք է վճարի պետական տուրք՝ խաղողի օղիների եւ խաղողի օղու թորվածքների արտադրության իրականացման իրավունք ձեռք բերելու համար:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի
Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները - ՀՀ գործող օրենսդրությամբ խաղողի օղիների արտադրության իրականացման իրավունք ձեռք բերելու համար սահմանված տարեկան տուրքի դրույքաչափը կազմում է 15 մլն դրամ: Այդ պատճառով Հայաստանում խաղողի օղի գրեթե չի արտադրվում: Գինու առանձին տեսակների (աղանդերային, կիսաաղանդերային, խերեսային, պորտվեյն, մադերա եւ այլն) արտադրության տեխնոլոգիայով պահանջվում է դրանց ավելացնել բացառապես խաղողի օղի, մինչդեռ խաղողի օղու բացակայության պատճառով ավելացվում է ցորենի օղի, որն արգելված է ԵՄ եւ ՌԴ օրենսդրությամբ: Մյուս կողմից գինու արտադրությամբ զբաղվող տնտեսավարողները հնարավորություն չեն ունենում օղու արտադրության նպատակով թորելու գինու արտադրության համար ոչ պիտանի գինենյութը, վերամշակելու բավականին մեծ ծավալ (շուրջ 25%) կազմող մնացորդները, ինչպես նաեւ իրականացնելու խաղողի մի շարք սորտերի մթերումներ, որոնք չեն մթերվում գինու եւ կոնյակի արտադրության նպատակով:
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը - Գինեգործական արտադրանքը Հայաստանից արտահանվող հիմնական արտադրատեսակներից է եւ ունի ծավալային աճի մեծ ներուժ: Այդ պատճառով, ինչպես նաեւ իրականացվող արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության շրջանակներում անհրաժեշտ է բարելավել ոլորտը կանոնակարգող ՀՀ օրենսդրությունը:
Կարգավորման նպատակը եւ բնույթը - Սույն նախագծով առաջարկվում է «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքով ծանուցման ենթակա Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դասվող` միայն պտուղներից եւ հատապտուղներից թորված 40 տոկոս եւ ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների արտադրության գործունեության իրականացման ծանուցման շարքում լրացնել խաղողի օղու արտադրության գործունեության իրականացումը: Ինչպես նաեւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով գանձվող տարեկան տուրքի դրույքաչափը հավասարեցնել պտուղներից եւ հատապտուղներից թորված 40 տոկոս եւ ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների արտադրության իրականացման իրավունք ձեռք բերելու համար սահմանված տարեկան բազային տուրքի 50-ապատիկի չափին:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք - նախագիծը մշակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի կողմից:
Ակնկալվող արդյունքը - Օրենքի նախագծի ընդունումից ակնկալվում է, որ՝
1) կբարելավվի եւ կակտիվանա ոլորտի գործարար միջավայրը,
2) կսկսեն մթերել խաղողի մի շարք սորտեր, որոնք չեն մթերվում գինու եւ կոնյակի արտադրության նպատակով,
3) գինու արտադրությամբ զբաղվող տնտեսավարողները հնարավորություն կունենան օղու արտադրության նպատակով թորել գինու արտադրության համար ոչ պիտանի գինենյութը, ինչպես նաեւ վերամշակել բավականին մեծ ծավալ (շուրջ 25 %) կազմող մնացորդները,
4) կապահովվի գինու առանձին տեսակների (աղանդերային, կիսաաղանդերային, խերեսային, պորտվեյն, մադերա եւ այլն) արտադրության տեխնոլոգիայով ԵՄ եւ ՌԴ օրենսդրության պահանջները եւ գինու նշված տեսակներին ցորենի օղու փոխարեն կավելացվի բացառապես խաղողի օղի:
5) կսկսվի նոր արտադրատեսակի՝ խաղողի օղու արտադրություն, որն ունի իրացման, հատկապես արտահանման ծավալային մեծ պոտենցիալ,
6) կավելանան պետական բյուջեի մուտքերը, ինչպես նաեւ տնտեսավարողների եկամուտները, որոնք կուղղվեն արտադրության զարգացմանն ու ընդլայնմանը:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ
«Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման դեպքում
«Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:
ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի բնապահպանության բնագավառում կարգավորման
1. «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` Օրենքներ) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:
2. Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:
3. Օրենքների նախագծերը բնապահպանության ոլորտին առնչվում են, սակայն ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չեն հակասում:
Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման
«Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով (այսուհետ` Նախագծեր) նախատեսվում է արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դասվող` միայն պտուղներից եւ հատապտուղներից թորված 40 տոկոս եւ ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների արտադրության գործունեության իրականացման ծանուցման շարքում լրացվող խաղողի օղու արտադրության գործունեության իրականացման իրավունք ձեռք բերելու համար «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով գանձվող տարեկան տուրքի դրույքաչափը հավասարեցնել պտուղներից եւ հատապտուղներից թորված 40 տոկոս եւ ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների արտադրության իրականացման իրավունք ձեռք բերելու համար սահմանված տարեկան բազային տուրքի 50-ապատիկի չափին:
Նախագծերով կարգավորվող շրջանակներն առնչվում են ալկոհոլային խմիչքների արտադրության ոլորտում մատուցվող ծառայությունների շուկաների հետ, սակայն Նախագծերի ընդունմամբ նշված շուկաներում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:
Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծերի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:
Եզրակացություն
«Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման
«Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:
Նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:
Նախագծերը`
ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն.
բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն դրական ազդեցություն:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման
«Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ)` գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ: Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է դրական ազդեցություն: Նախագծով առաջարկվում է խաղողի օղու արտադրության գործունեության իրականացման իրավունք ձեռք բերելու համար գանձվող պետական տուրքի դրույքաչափը հավասարեցնել պտուղներից եւ հատապտուղներից թորված 40 տոկոս եւ ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների արտադրության իրականացման իրավունք ձեռք բերելու համար սահմանված տարեկան բազային տուրքի 50-ապատիկի չափին` ներկայումս սահմանված տարեկան բազային տուրքի 15000-ապատիկի փոխարեն: Հաշվի առնելով վերոգրյալը` Նախագծի ընդունումը կնպաստի տնտեսվարող սուբյեկտների համար ֆինանսական ծախսերի նվազեցմանը եւ տվյալ ոլորտի հետագա զարգացման ապահովմանը: