Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաuտանի Հանրապետության1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀO-186 օրենքի 20.1-ին հոդվածում՝
1 ) 1-ին մասի 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«5) թորած ալկոհոլային խմիչքների (բացառությամբ «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220870 ծածկագրին դասվող լիկյորների եւ 220890 ծածկագրին դասվող մինչեւ 9 տոկոս սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների, 2208 ծածկագրին դասվող` միայն պտուղներից եւ հատապտուղներից (բացառությամբ խաղողի) թորված 40 տոկոս եւ ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների, ինչպես նաեւ խաղողի օղիների եւ խաղողի օղու թորվածքների արտադրության) եւ խմորման նյութերից էթիլային սպիրտի արտադրության իրականացման իրավունք ձեռք բերելու համար |
տարեկան բազային տուրքի 15000-ապատիկի չափով». |
2 ) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7.1-ին կետով.
«7.1) խաղողի օղիների եւ խաղողի օղու թորվածքների արտադրության իրականացման իրավունք ձեռք բերելու համար
|
տարեկան բազային տուրքի 50-ապատիկի չափով»:
|
Հոդված 2. Անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո «Պետական տուրքի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով թորած ալկոհոլային խմիչքների եւ խմորման նյութերից էթիլային սպիրտի արտադրության գործունեության իրականացման իրավունք ձեռք բերելու համար պետական տուրք վճարած անձը մինչեւ պետական տուրքի վճարման հաջորդ ժամկետի սկիզբը կարող է զբաղվել նաեւ խաղողի օղիների եւ խաղողի օղու թորվածքների արտադրությամբ, որից հետո օրենքով սահմանված կարգով պետք է վճարի պետական տուրք՝ խաղողի օղիների եւ խաղողի օղու թորվածքների արտադրության իրականացման իրավունք ձեռք բերելու համար: