Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-375-28.09.2004-ՍԱ,ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1 .»Երեխայի իրավունքների մասին«Հայաստանի Հանրապետության 1996 թվականի մայիսի 31-ի թիվ ՀՕ-59 /այսուհետ օրենք/ 34 հոդվածի ժգ/կետից հետո ավելացնել ի/ կետնիրենթակետերով հետեւյալ բովանդակությամբ`

ի/ 4-րդ երեխան ունենալուց հետո , ընտանիքի յուրաքանչյուր անչափահաս /մինչեւ 18 տարին լրանալը/ երեխային հատկացնել ամսական նպաստ` 13հազ. դրամ :

իա/ 5րդ երեխան ծնվելիս նրան հատկացնել ամսական նպաստ 14 հազ. դրամ /նախորդ 4-ին թողնելով 13 հազ. դրամ/,

իբ/ 6-րդին` 15 հազ. դրամ,

իգ/ 7-րդին` 16 հազ. դրամ,

իդ/ 8-րդին եւ նրանից հետոծնված յուրաքանչյուր երեխային հատկացնել նպաստ 20 հազարական դրամ:

Հոդված 2. Սույն օրենքը ուժի մեջ է 2005 թվականի հունվարի 1-ից: