Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-9383-21.01.2016,25.02.2016-ՊԱ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-258-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 8-րդ հոդվածի 1-ին մասում «բ)» կետը շարադրել նոր խմբագրությամբ`

«բ) փրկարար ծառայության ստորաբաժանումների համալրում, լիակատար մարտական պատրաստականության փոխադրում եւ «Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված միջոցառումների իրականացում.»:

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածում`

1. 1-ին մասում «արդարադատության եւ այլ պետական լիազոր մարմինների, Հայաստանի փրկարար ծառայության ուժերն ու միջոցները» բառերը փոխարինել «արդարադատության, քաղաքացիական պաշտպանության եւ արտակարգ իրավիճակների ու այլ պետական լիազոր մարմինների ուժերն ու միջոցները:».

2. 2-րդ մասում «արդարադատության պետական լիազոր մարմինների, Հայաստանի փրկարար ծառայության ուժերն ու միջոցները կիրառվում են հետեւյալ միջոցառումների իրականացման նպատակով» բառերը փոխարինել «արդարադատության, քաղաքացիական պաշտպանության եւ արտակարգ իրավիճակների բնագավառների պետական լիազոր մարմինների ուժերն ու միջոցները կիրառվում են հետեւյալ միջոցառումների իրականացման նպատակով.»:

Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածի «գ)» կետում «կիրառման կարգն ու նրանց խնդիրները» բառերը փոխարինել «, քաղաքացիական պաշտպանության եւ արտակարգ իրավիճակների լիազոր պետական մարմնի ուժերի կիրառման կարգն ու նրանց խնդիրները.» բառերով:

Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածի «դ)» կետը «զորքերի» բառից հետո լրացնել «, քաղաքացիական պաշտպանության եւ արտակարգ իրավիճակների լիազոր պետական մարմնի ուժերի» բառերով:

Հոդված 5. Օրենքի 12-րդ հոդվածի «ա)» կետը «զորքերի» բառից հետո լրացնել «, քաղաքացիական պաշտպանության եւ արտակարգ իրավիճակների լիազոր պետական մարմնի ուժերի» բառերով:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: