Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-9384-21.01.2016,25.02.2016-ՊԱ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի նոյեմբերի 27-ի ՀՕ-198-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը «զորքերի» բառից հետո լրացնել «, քաղաքացիական պաշտպանության եւ արտակարգ իրավիճակների լիազոր պետական մարմնի ուժերի» բառերով:

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածում`

1. 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ`

«3. Պաշտպանությանը ներգրավվում են այլ զորքերը, քաղաքացիական պաշտպանության եւ արտակարգ իրավիճակների լիազոր պետական մարմնի ուժերը` պատերազմի կամ ռազմական դրության ժամանակ զինված ուժերի հրամանատարության օպերատիվ ենթակայության ներքո անցնելու միջոցով:».

2. 8-րդ մասը լրացնել նոր 8.1-րդ կետով`

«8.1) անհրաժեշտ կառուցվածքով, թվակազմով, ժամանակակից սպառազինությամբ, ռազմական եւ փրկարարական տեխնիկայով ու գույքով հագեցած, բարձր պատրաստականություն ունեցող քաղաքացիական պաշտպանության եւ փրկարարական ստորաբաժանումների ստեղծումն ու զարգացումը.»:

Հոդված 3. Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր «2.1)»-րդ կետով`

«2.1) մասնակցում են քաղաքացիական պաշտպանության միջոցառումներին.»:

Հոդված 4. Օրենքը լրացնել նոր 15.1-րդ հոդվածով`

«Հոդված 15.1. Տարածքային պաշտպանությունը

1. Քաղաքացիական պաշտպանության եւ արտակարգ իրավիճակների լիազոր պետական մարմինը խաղաղ ժամանակ ձեւավորում է տարածքային պաշտպանության համակարգ` ռազմական գործողությունների ընթացքում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ հակառակորդի անմիջական շփման գոտուց դուրս գտնվող Հայաստանի Հանրապետության տարածքի պաշտպանության նպատակով:

2. Քաղաքացիական պաշտպանության եւ արտակարգ իրավիճակների լիազոր պետական մարմնի ուժերը`

1) մասնակցում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը

2) ապահովում են տարածքային պաշտպանությունը, այդ թվում`իրենց լիազորությունների շրջանակներում մասնակցում են սահմանամերձ տարածքներում հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբերի դեմ պայքարին, մարտական գործողությունների եւ զենքի կիրառման հետեւանքներից բնակչությանը պաշտպանությանը, կապտաժների, կամուրջների եւ այլ կարեւորագույն նշանակության օբյեկտների պահպանությանը.

3) իրականացնում են սույն օրենքով, «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին», «Քաղաքացիական պաշտպանության մասին», «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին», «Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված այլ լիազորություններ:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տարածքային պաշտպանությանը կարող են ներգրավվել`

1) ոստիկանության, արդարադատության պետական լիազոր մարմինների ուժերն ու միջոցները.

2) կամավորական փրկարարական եւ տեղական պաշտպանության տարածքային կամավորական խմբերը:

4. Տարածքային պաշտպանության կազմակերպման եւ իրականացման, տարածքային պաշտպանությանն այլ պետական մարմինների ուժերի ու միջոցների ներգրավման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: