Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-9385-21.01.2016,25.02.2016-ՊԱ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. « Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-171-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածում`

1.լրացնել նոր «ա.1)» եւ «ա.2)» կետերով`

«ա.1) մասնակցությունը Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը.

ա.2) մասնակցությունը տարածքային պաշտպանությանը, այդ թվում`իր լիազորությունների շրջանակներում սահմանամերձ տարածքներում հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբերի դեմ պայքարին, մարտական գործողությունների եւ զենքի կիրառման հետեւանքներից բնակչությանը պաշտպանությանը, կապտաժների, կամուրջների եւ այլ կարեւորագույն նշանակության օբյեկտների պահպանությանը.».

2. լրացնել նոր «թ.1)» կետով`

«թ.1) «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին», «Պաշտպանության մասին», «Քաղաքացիական պաշտպանության մասին», «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին», «Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված այլ լիազորությունների իրականացումը:»:

Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի 1.1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ`

«1.1. Հանրապետական գործադիր մարմնի համակարգում գործող ուսումնական հաստատությունում, այլ պետական ոչ առեւտրային կազմակերպություններում, փակ բաժնետիրական ընկերություններում եւ ստորաբաժանումներում`

ա) փրկարարական ծառայության գործուղված հաստիքների թվաքանակը սահմանվում է սույն օրենքի 7-րդ հոդվածի 1.1-րդ մասով սահմանված կարգով.

բ) փրկարարական ծառայությունը կազմակերպվում է նաեւ սույն օրենքի 7-րդ հոդվածի 1.1-ին մասի համաձայն` պայմանագրային հիմունքներով ծառայություններ մատուցող եւ այդ ծառայությունների դիմաց ստացվող միջոցներից ֆինանսավորվող փրկարարական ծառայության հաստիքների հատկացված թվաքանակի սահմաններում:»:

Հոդված 3. Օրենքի 16-րդ հոդվածում 1-ին մասի «ա)» կետի «ավագ ենթասպա` 3 տարի» բառերը փոխարինել «ավագ ենթասպա` ժամկետ չի սահմանվում» բառերով.

Հոդված 4. Օրենքի 20-րդ հոդվածում «ա)» կետից հանել ««կրտսեր լեյտենանտը» եւ» բառերը:

Հոդված 5. Օրենքի 21-րդ հոդվածից հանել «1.» թիվը:

Հոդված 6. Օրենքի 23-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ`

«Հոդված 23.«Ենթասպա» եւ «Ավագ ենթասպա» փրկարարական կոչումներ շնորհելը

1. «Ենթասպա» փրկարարական կոչում շնորհվում է`

ա) շարքային կազմի այն ծառայողներին, որոնց զբաղեցրած հաստիքային պաշտոնը համապատասխանում է «ենթասպա» փրկարարական կոչմանը, ու լրացել է նախորդ փրկարարական կոչումը կրելու ժամկետը.

բ) փրկարարական ծառայության ընդունված եւ ենթասպայական պաշտոնի նշանակված այն քաղաքացիներին, ովքեր ունեն առնվազն միջնակարգ կամ միջնակարգ մասնագիտական կրթություն:

2. «Ավագ ենթասպա» փրկարարական կոչում`

ա) շնորհվում է այն ենթասպաներին, ովքեր որպես ենթասպա ծառայել են 5 եւ ավելի տարի, որից առնվազն մեկ տարին՝ ավագ ենթասպաներով համալրման ենթակա պաշտոններում.

բ) շնորհվում է նաեւ ենթասպայական պաշտոններում՝ 10 եւ ավելի տարի անբասիր ծառայության համար՝ անկախ զբաղեցրած պաշտոնից:»:

Հոդված 7. ՈՒժը կորցրած ճանաչել Օրենքի 25-րդ հոդվածի «ե)» կետը:

Հոդված 8. Օրենքի 26-րդ հոդվածում 3-րդ մասը «բայց» բառից հետո լրացնել «տվյալ կոչումով առնվազն վեց ամիս ծառայելուց հետո եւ» բառերով:

Հոդված 9. Օրենքի 31-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ`

«6. Փրկարարական ծառայության պաշտոն զբաղեցնող ծառայողների համար Փրկարար ծառայության կադրային մարմինը վարում է ծառայողի անձնական գործ: Անձնական գործը վարվում է ծառայողի զինվորական գործի հիման վրա, որը կադրային մարմնի հարցման դեպքում տրամադրում է համապատասխան զինկոմիսարիատը: Փրկարարական ծառայությունից ազատվելու դեպքում գործն ուղարկվում է համապատասխան զինկոմիսարիատ` հետագա հաշվառման համար:»:

Հոդված 10. Օրենքի 32-րդ հոդվածում`

1. 6-րդ մասը «արդյունքներով» բառից հետո լրացնել «` բացառությամբ փրկարարական ծառայությունից նախկինում ազատված եւ փրկարարական ծառայության ընդունվող ծառայողների:» բառերով.

2. 8-րդ մասից հանել «, բացառությամբ փրկարարական ծառայության կրտսեր լեյտենանտի կոչում ունեցող ծառայողների» բառերը.

3. ուժը կորցրած ճանաչել 11-րդ մասը:

Հոդված 11. Օրենքի 61-րդ հոդվածում`

1. 1-ին մասում`

1) «բ)» կետը շարադրել նոր խմբագրությամբ` «բ) անձնական նախաձեռնությամբ՝ գրավոր զեկուցագրի հիման վրա, այդ թվում՝ երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու, պետական այլ հատուկ ծառայություն տեղափոխվելու, հանրային ծառայության այլ պաշտոններում նշանակվելու կապակցությամբ».

2) լրացնել նոր «բ.1)» կետով`

«բ.1) պայմանագրով ամրագրված` ծառայողի կողմից փրկարարական ծառայության անցման պայմանները եւ պայմանագրիխախտելու դեպքում».

3) «ը)» կետը «դեպքում» բառից հետո լրացնել «` դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու օրվանից.» բառերով.

4) «ժգ)» կետը «կապակցությամբ» բառից հետո լրացնել «կամ պայմանագրի գործողության դադարման դեպքում» բառերով.

2. 2-րդ մասում «ղեկավարը» բառից հետո լրացնել «հրամանում նշելով սույն հոդվածի 1-ին մասով սահմանված` ազատման հիմքը» բառերով:

Հոդված 12. Օրենքի 108-րդ հոդվածում՝

1. վերնագիրը եւ 1-ին մասը «տեխնիկական» բառից առաջ լրացնել «Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների ռազմականացված կամ ոչ ռազմականացված պահակային ստորաբաժանումների քաղաքացիական անձնակազմը եւ» բառերով.

2. 1-ին մասի «չի համարվում եւ աշխատանքի է ընդունվում» բառերը փոխարինել «չեն համարվում եւ աշխատանքի են ընդունվում» բառերով.

3. 2-րդ մասը «տեխնիկական» բառից առաջ լրացնել «Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների ռազմականացված կամ ոչ ռազմականացված պահակային ստորաբաժանումների քաղաքացիական անձնակազմի եւ» բառերով:

Հոդված 13. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: