Հոդված 1. «Հիդրոօդերեւութաբանական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-145 օրենքի 17-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.
«Հոդված 17. Զինված ուժերի, այլ զորքերի եւ քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների հիդրոօդերեւութաբանական սպասարկումը
Հայաստանի Հանրապետության զինված ուժերին, այլ զորքերին եւ քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումներին հիդրոօդերեւութաբանական երեւույթների ու պրոցեսների վերաբերյալ տեղեկատվությամբ ապահովումն իրականացվում է սույն օրենքի, Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան:
Հայաստանի Հանրապետության տարածքում տեղաբաշխված օտարերկրյա զինված ուժերին հիդրոօդերեւութաբանական երեւույթների եւ պրոցեսների վերաբերյալ տեղեկատվությամբ ապահովումն իրականացվում է սույն օրենքի, Հայաստանի Հանրապետության օրենսդրության եւ միջպետական համաձայնագրերի պահանջներին համապատասխան:
Հայաստանի Հանրապետության տարածքում ռազմական դրություն հայտարարելու դեպքում պետական հիդրոօդերեւութաբանական ծառայությունն ամբողջ կազմով անցնում է լրիվ պատրաստականության եւ քաղաքացիական պաշտպանության ու արտակարգ իրավիճակների լիազոր պետական մարմնի կազմում ապահովում է սույն օրենքով նախատեսված գործառույթների կատարումը:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: