Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-9382-21.01.2016,25.02.2016-ՊԱ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մարտի 5-ի ՀՕ-309 օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ` «Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումներն ընդգրկվում են լիազորված մարմնի կազմում, համարվում են մշտական պատրաստության ստորաբաժանումներ եւ նախատեսված են քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման համար:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: