Հոդված 1. «Փախստականների եւ ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի նոյեմբերի 27-ի ՀՕ-211-Ն օրենքի 47-րդ հոդվածը լրացնել 9-րդ մասով` հետեւյալ բովանդակությամբ.
«9.Օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող երեխայի խնամակալների կամ հոգաբարձուների կողմից ապաստանի դիմումը ներկայացվում է սույն հոդվածով սահմանված կարգով:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: