Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-9603-10.03.2016-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ OՐԵՆUԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

Հոդված 1. Հայաuտանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական oրենuգրքի (այuուհետ` Oրենuգիրք) 150-րդ հոդվածում «քվեատուփ հափշտակելը, համակարգչում ակնհայտ սխալ տվյալներ մուտքագրելը,» բառերը փոխարինել «ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելու նպատակով քվեատուփ հափշտակելը, ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելու նպատակով համակարգչում ակնհայտ սխալ տվյալներ մուտքագրելը կամ» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 151-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Օրենսգրքի 154.1-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «խոշոր չափերով,» բառերը:

Հոդված 4. Օրենսգրքի 154.2-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ՀՈԴՎԱԾ 154.2. ԸՆՏՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ  ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՑ, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ (ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔՆԵՐԻՑ), ՀԱՆՐԱՔՎԵԻ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԿԱՇԱՌՔ ՍՏԱՆԱԼԸ ԿԱՄ  ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔՆԵՐԻ), ՀԱՆՐԱՔՎԵԻ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԸՆՏՐՈՂՆԵՐԻՆ ԿԱՇԱՌՔ ՏԱԼԸ ԿԱՄ ԸՆՏՐՈՂԻ ԱԶԱՏ ԿԱՄՔԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏԵԼԸ

1. Թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից որեւէ մեկի oգտին կողմ կամ դեմ քվեարկելու, կամ ընտրություններին մաuնակցելու կամ ընտրություններին մաuնակցելուց հրաժարվելու պայմանով թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից  անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ այլ անձի համար կաշառք uտանալը, այսինքն` դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որեւէ այլ առավելություն uտանալը կամ պահանջելը կամ առաջարկն ընդունելը`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով:

2. Կաշառք ստացող անձն ազատվում է քրեական պատաuխանատվությունից, եթե այդ անձը մինչեւ իրավապահ մարմիններին կատարված հանցանքի մասին հայտնի դառնալը, բայց ոչ ուշ քան եռօրյա ժամկետում կաշառք ստանալու մաuին կամավոր հայտնել է իրավապահ մարմիններին:»:

3. Ընտրողին թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից որեւէ մեկի oգտին կողմ կամ դեմ քվեարկելու, ընտրություններին մաuնակցելուն կամ ընտրություններին մաuնակցելուց հրաժարվելուն հարկադրելը, որը կատարվել է գույքին վնաu պատճառելով կամ գույքին վնաu պատճառելու uպառնալիքով, բռնությամբ կամ բռնություն գործադրելու uպառնալիքով, անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ իր ներկայացրած անձի (կուսակցության, կուսակցության դաշինքի) համար կաշառք տալը, այսինքն` դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որեւէ այլ առավելություն խոuտանալը կամ առաջարկելը կամ տրամադրելը`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երկուհազարհինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երեքից հինգ տարի ժամկետով:»:

Հոդված 5. Օրենսգրքի 154.4-րդ հոդվածից հանել «(քվեարկության խցիկ)» բառերը:

Հոդված 6. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տաuներորդ oրը:   

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության  ընտրական օրենսգիրք», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության oրենuգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մաuին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաuտանի Հանրապետության քրեական oրենuգրքում փոփոխություններ կատարելու մաuին», «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,    «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխությունններ կատարելու մասին», «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման

Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած սահմանադրական բարեփոխումների հիմքում որպես առաջնային համարվող եւ սահմանադրական լուծումների մակարդակում սկզբունքային նոր մոտեցումների որդեգրման կարիք ունեցող հիմախնդիր դիտարկվել էր նաեւ ընտրական համակարգի եւ հանրաքվեի ինստիտուտի բարեփոխումները, որը պետք է երաշխավորի իշխանության ընտրովիության, հաշվետվողականության, փոփոխելիության, ժողովրդավարական գործընթացների անխափանությունը եւ առավել վստահելի ընտրական համակարգի ներդնումը: Արդյունքում` հանրաքվեով ընդունված Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխություններով հստակ ամրագրվել է ընտրական իրավունքի հիմնական սկզբունքները՝ ընդհանուր, հավասար, ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա՝ գաղտնի քվեարկությամբ, սահմանվել է քաղաքացու՝ ընտրելու եւ ընտրվելու հիմնական իրավունքները եւ այդ իրավունքների սահմանափակման դեպքերը, ինչպես նաեւ Սահմանադրությամբ ամրագրվել են ընտրական գործընթացներին վերաբերող այլ դրույթներ եւ մոտեցումներ: Իսկ նոր մոտեցումները կյանքի կոչելու եւ Սահմանադրությամբ ամրագրված  նպատակներին հասնելու համար մշակվել է ՀՀ նոր ընտրական օրենսգրքի նախագիծը:

Հայաստանի Հանրապետության նոր ընտրական օրենսգրքի ընդունման անհրաժեշտությունն ուղղակիորեն բխում է նաեւ ՀՀ Սահմանադրության 210-րդ հոդվածի  պահանջներից` համաձայն որոնց` ընտրական օրենսգիրքը պետք է համապատասխանեցվի ՀՀ Սահմանադրությանը եւ ուժի մեջ մտնի 2016 թվականի հունիսի 1-ից:

Հայաստանի Հանրապետության նոր ընտրական օրենսգրքի նախագծի հիմնական նպատակն է լուծում տալ այն հարցերին, որոնք ծագելու են համապետական  ընտրությունների նախապատրաստման, կազմակերպման, անցկացման եւ ամփոփման փուլերում: Միեւնույն ժամանակ նախագծում հաշվի են առնվել համապետական ընտրությունների վերաբերյալ դիտորդական առաքելություն իրականացրած ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի վերջնական զեկույցներում ներկայացված առաջարկությունները, հանձնարարականները, ինչպես նաեւ համապետական  ընտրությունների արդյունքներով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումները` ուղղված ընտրական օրենսգրքի բարելավմանը, ինչպես նաեւ համապետական ընտրությունների վերաբերյալ ԿԸՀ հաղորդագրությամբ ներկայացված առաջարկությունները: Ներկայացված նախագծում իրացվել են նաեւ ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացրած տեղական հասարակական կազմակերպությունների մի շարք առաջարկություններ:

Հայաստանի Հանրապետության նոր ընտրական օրենսգրքի նախագծով ամրագրված դրույթներով մեկից ավելի անգամ քվեարկելը բացառելու ավելի առանցքային հնարավորություններ են ամրագրվել, մասնավորապես` ընտրական ցուցակների կազմման, վարման, դրանց հրապարակայնության, ընտրողների գրանցման փուլի կանոնակարգումները։ Նշված բոլոր գործառույթներն իրականացվում են ընտրական գործընթացի բոլոր մասնակիցների համար բաց եւ վերահսկելի պայմաններում:

Նոր ընտրական օրենսգրքի նախագծի փոփոխություններից մեկը վերաբերում է Ազգային ժողովի ձեւավորմանը: Ազգային ժողովի ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով, Հանրապետության ողջ տարածքն ընդգրկող մեկ բազմամանդատ ընտրատարածքից` կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի համապետական եւ տարածքային ընտրական ցուցակներով առաջադրված պատգամավորի թեկնածուների թվից:  ՀՀ տարածքը  բաժանվում է 13 ընտրական տարածքների` յուրաքանչյուր մարզ ներկայացնում է մեկ տարածք, իսկ Սյունիքը եւ Վայոց ձորի մարզերը դիտարկվում են համատեղ մեկ տարածք, Երեւան քաղաքը բաժանվում է 4 տարածքների: Ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցություն, կուսակցությունների դաշինք առաջադրում է թեկնածուների մեկ համապետական ընտրական ցուցակ եւ մեկական տարածքային ընտրական ցուցակ յուրաքանչյուր տարածքի համար: Կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները ներկայացնում են թեկնածուներ եւ ձեւավորում կուսակցության ընտրական ցուցակներ: Յուրաքանչյուր կուսակցություն, կուսակցության դաշինք տարածքային ընտրական ցուցակում  իրավունք ունի առաջարկելու թեկնածուներ, ընդ որում նախատեսվում է առաջարկել առնվազն 5 թեկնածու` յուրաքանչյուր 10 000 ընտրողի հաշվարկով մեկ  թեկնածու: Համապետական  ընտրական ցուցակը բաղկացած է երկու մասից: Առաջին մասը ընդհանուր կուսակցության ընտրական ցուցակն է, որում պետք է ընդգրկված լինեն թեկնածուները բոլոր տարածքներից, ինչպես նաեւ կարող են ընդգրկվել նաեւ այդ կուսակցության, դաշինքի անդամ կուսակցություններից ոչ մեկի անդամ չհանդիսացող անձինք: Յուրաքանչյուր ցուցակ պետք է ունենա փոքր հատված` երկրորդ մաս,  որը վերաբերում է ազգային փոքրամասնություններին:

Կուսակցությունը, կուսակցությունների դաշինքն իրենց համապետական ընտրական ցուցակի առաջին մասում ընդգրկված թեկնածուներից կազմում են տարածքային ընտրական ցուցակներ: Յուրաքանչյուր թեկնածու կարող է ընդգրկվել միայն մեկ տարածքային ընտրական ցուցակում:

Յուրաքանչյուր ընտրող ընտրում է կամ կուսակցությունը կամ կուսակցության ընտրական  ցուցակից կոնկրետ թեկնածու: Եթե կուսակցության ընտրական ցուցակի թեկնածուն ձայն է ստացել, ապա այդ ձայնը միաժամանակ հաշվվում է նաեւ կուսակցության օգտին:

Ազգային ժողովի մանդատները բաշխվում են այն կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների միջեւ, որոնք ստացել են կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի եւ անճշտությունների թվի գումարի համապատասխանաբար առնվազն` կուսակցության դեպքում` 5, իսկ կուսակցությունների դաշինքի դեպքում` 7 տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ: Կուսակցությունների մանդատների ուղիղ կեսը համապետական ցուցակներից է ընտրվում, ուղիղ կեսը տարածքային ցուցակներից:

Ընտրական արգելապատնեշները հաղթահարած ցանկացած կուսակցություն, կուսակցությունների դաշինք կարող է քաղաքական կոալիցիա կազմել ընտրական արգելապատնեշները հաղթահարած այլ, առավելագույնը երկու կուսակցությունների (դաշինքների) հետ, եթե նրանց օգտին տրված ձայների գումարը բավարար է մանդատների ընդհանուր թվի 54 տոկոսը ստանալու համար:

Ընտրության երկրորդ փուլին մասնակցելու իրավունք ունեն առաջին փուլում առավելագույն ձայներ ստացած երկու կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները: Եթե առավելագույն ձայներ ստացած երկու կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները միասին նոր դաշինք են կազմում, ապա երկրորդ փուլին մասնակցելու իրավունք է ստանում առավելագույն ձայներ ստացած, նոր դաշինքի կազմի մեջ չմտնող հաջորդ կուսակցությունը, կուսակցությունների դաշինքը, որի շուրջ եւս կարող է ձեւավորվել նոր դաշինք:

Եթե երկրորդ փուլում հաղթում է նոր դաշինքը, որի անդամ կուսակցությունները միասնաբար առաջին փուլի արդյունքներով ստացել են մանդատների ընդհանուր թվի 54 տոկոսը կամ ավելին, ապա նրանք պահպանում են ստացված մանդատները:

Եթե երկրորդ փուլում հաղթում է նոր դաշինքը, որի անդամ կուսակցությունները միասնաբար առաջին փուլի արդյունքներով ստացել են մանդատների 2/3-ից ավելին, ապա մյուս կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները ստանում են այնքան նվազագույն թվով լրացուցիչ մանդատներ, որ արդյունքում նրանց մանդատների ընդհանուր թիվը լինի Ազգային ժողովի մանդատների ընդհանուր թվի 1/3-ը կամ ավելին:

Երկրորդ փուլում հաղթած կուսակցությունը (դաշինքը) կամ նոր դաշինքը, որը (որի անդամ կուսակցությունները միասնաբար) առաջին փուլի արդյունքներով ստացել են  մանդատների 54 տոկոսից պակաս ձայներ, ստանում է  այնքան լրացուցիչ մանդատներ, որ արդյունքում այդ կուսակցության, կուսակցությունների դաշինքի մանդատների տոկոսի ամբողջ մասը հավասար լինի 54 տոկոսի:

Քվեարկության 2-րդ մասն ունի կարեւոր նորամուծություններ: Առաջին` յուրաքանչյուր կուսակցություն ունենալու է առանձին գույնի քվեաթերթիկներ, որը հնարավորություն կտա չխառնել քվեաթերթիկները մյուս կուսակցությունների քվեաթերթիկների տրցակներին քվեարկության ամփոփման փուլում: Երկրորդը` քվեարկելուց անմիջապես հետո ընտրողը մոտենում է քվեատուփի մոտ տեղակայված դակիչին, դակում է ծրարը, որից հետո հանձնաժողովի անդամը բացում է քվեատուփի ճեղքը եւ ընտրողին հնարավորություն է ընձեռում քվեարկության ծրարը քվեատուփի մեջ գցելու համար:

Հայաստանի Հանրապետության նոր ընտրական օրենսգրքի նախագծի  նովելներից մեկն էլ վերաբերում է ընտրողի ինքնությունը ստուգելուն, ընտրողների գրանցմանը: Մասնավորապես սահմանվել է, որ ընտրողը քվեարկությանը մասնակցում է անձամբ եւ լիազորված քվեարկությունն արգելվում է: Յուրաքանչյուր ընտրող մոտենում է մասնագետին: Մասնագետը վերցնում է ընտրողի անձը հաստատող փաստաթուղթը, ներմուծում այն ընտրողների ինքնությունը ստուգող տեխնիկական սարքի մեջ: Եթե ընտրողը որպես անձը հաստատող փաստաթուղթ ներկայացրել է նույնականացման քարտը կամ կենսաչափական անձնագիրը, գրանցվում է տվյալ տեղամասի ընտրողների ցուցակում եւ եթե առ այդ պահը անձը հաստատող որեւէ փաստաթղթով չի մասնակցել քվեարկությանը, ապա էկրանին հայտնվում է տվյալ ընտրողի նկարը եւ էկրանի վրա վառվում է կանաչ լույս: Այն դեպքում, երբ էկրանին վառվում է կանաչ գույնի ազդանշան, ապա ավտոմատ կերպով տպվում է քվեարկության կտրոն, որի վրա գրվում է ընտրողի անունը, ազգանունը, ընտրողների ցուցակում հերթական համարը, անձը հաստատող փաստաթղթի համարը, կտրոնի հերթական համարը: Մասնագետը տպագրված քվեարկության կտրոնը փոխանցում է հանձնաժողովի ընտրողների գրանցումն իրականացնող համապատասխան անդամին եւ փոխանակվում է քվեաթերթիկի եւ ծրարի հետ:

Եթե ընտրողը գրանցված չէ տվյալ տեղամասի ընտրողների ցուցակում, ինչպես նաեւ իր որեւէ անձը հաստատող փաստաթղթով արդեն իսկ մասնակցել է քվեարկությանը, ապա վառվում է թարթող կարմիր լույսը: Այդ դեպքում ընտրողը դուրս է հրավիրվում քվեարկության սենյակից, հանձնաժողովի նախագահը ընտրական տեղամաս է հրավիրում ոստիկանության աշխատակիցներին, որոնք ձեռնարկում են օրենքով սահմանված միջոցառումները:

Կարեւոր փոփոխություններից մեկը վերաբերում է տեղական ինքնակառավարմանը: Առաջարկվում է, որպեսզի նույն սկզբունքը, որը ընդունված է Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մարմինների ձեւավորման, նույն սկզբունքը կիրառվի նաեւ Վանաձորում եւ Գյումրիիում: Ընդ որում, առաջարկվում է, որ երկու քաղաքներում էլ ավագանու կազմը լինի 33 հոգի:

Ընտրողների ցուցակների անճշտությունները վերացնելու վերաբերյալ դիմումներ տալու, դիմումները քննարկելու եւ ընտրողների ցուցակները ճշտելու կարգի վերաբերյալ նույնպես նոր մոտեցումներ են որդեգրվել, որը վերաբերում է ընտրողների ցուցակներում անճշտությունները վերացնելու եւ ցուցակում լրացում կատարելու վերաբերյալ վեճերը լուծելու կարգին: Նախկին կարգավորումներով վեճերը լուծվում էին միայն դատական կարգով, իսկ ներկայացված նախագծով հնարավորություն է տրվելու նաեւ  բողոքարկել վերադասության կարգով:

ՀՀ վարչական դատավարության օրենսգիրք

Ընտրական հանձնաժողովների եւ դատարանների կողմից ընտրություններին առնչվող դիմումները քննության ժամկետների հստակեցման առումով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում առաջարկվում է կատարել համապատասխան լրացումներ ներառելով նոր ինստիտուտ՝ օրացուցային օրերով հաշվարկվող ժամկետներ, նկատի ունենալով այն հանգամանքը, որը ընտրական գործընթացի բոլոր ժամկետները սահմանված են օրացուցային օրերով, պայմանավորված այդ իրավահարաբերությունների առաձնահատկություններով:

ՀՀ քրեական օրենսգիրք

Ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելը (քր. օր.-ի հոդված 150):

ՀՀ քր. օր.-ի հոդված 150-ը պատասխանատվություն է սահմանում հանրաքվեի կամ ընտրությունների ընթացքում ձայներն ակնհայտ սխալ հաշվելու կամ ընտրությունների արդյունքները, այդ թվում արձանագրությունները, դրանց պատճենները, այլ ընտրական փաստաթղթերը եւ դրանց քաղվածքներն ակնհայտ սխալ տվյալներով հաստատելու, քվեատուփ հափշտակելու, համակարգչում ակնհայտ սխալ տվյալներ մուտքագրելու կամ մուտքագրված տվյալները փոփոխելու, ինչպես նաեւ որեւէ այլ եղանակով ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելու կամ այդ նպատակով ընտրական փաստաթղթերը վերադաս ընտրական մարմիններին սահմանված ժամկետում չներկայացնելու համար:

Տվյալ հանցագործության անմիջական օբյեկտը ընտրությունների եւ հանրաքվեի անցկացումն ապահովող հասարակական հարաբերություններն են, որոնք ուղղված են պետական իշխանության եւ տեղական ինքնակառավարման մարմինների ձեւավորմանը կամ ՀՀ քաղաքացիների կողմից անմիջականորեն ժողովրդի իշխանության իրականացմանը:

Հանցագործության առարկան ընտրությունների կամ հանրաքվեի արդյունքներ պարունակող փաստաթղթերն են (քվեաթերթիկները, ընտրողների գրանցման ցուցակները, քվեարկության ամփոփիչ եւ անճշտությունների վերաբերյալ արձանագրությունները), որոնց ձեւն ու լրացման կարգը սահմանվում են օրենքով, ինչպես նաեւ քվեատուփն ու համապատասխան համակարգչային տեղեկատվությունը:

Քննարկվող հանցագործության օբյեկտիվ կողմը բնութագրվում է ընտրությունների կամ հանրաքվեի արդյունքները կեղծելով, որը կարող է դրսեւորվել հետեւյալ գործողություններով՝

1) ձայներն ակնհայտ սխալ հաշվելով,

2) ընտրությունների արդյունքները, այդ թվում՝ արձանագրությունները, դրանց պատճենները, այլ ընտրական փաստաթղթերը եւ դրանց քաղվածքներն ակնհայտ սխալ տվյալներով հաստատելով,

3) քվեատուփ հափշտակելով,

4) համակարգչում ակնհայտ սխալ տվյալներ մուտքագրելով կամ մուտքագր-ված տվյալները փոփոխելով,

5) որեւէ այլ եղանակով ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելով,

6) ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելու նպատակով ընտրական փաստաթղթերը վերադաս ընտրական մարմիններին սահմանված ժամկետում չներկայացնելով:

Ձայներն ակնհայտ սխալ հաշվելը նշանակում է քվեարկության արդյունքների դիտավորյալ աղավաղում, որն առաջ է բերում «կողմ» կամ «դեմ» քվեարկած ձայների՝ իրականությանը չհամապատասխանող ավելացում կամ պակասեցում: Դա կարող է արտահայտվել, օրինակ, մեկ թեկնածուի օգտին քվեարկած քվեաթերթիկը մեկ ուրիշ թեկնածուի օգտին հաշվելով, անցանկալի քվեաթերթիկների վրա լրացուցիչ նշումներ կատարելով կամ դրանք թաքցնելով, անվավեր քվեաթերթիկներն այս կամ այն թեկնածուի օգտին հաշվելով եւ այլն:

Հանրաքվեի կամ ընտրությունների արդյունքներն ակնհայտ սխալ հաստատելն արտահայտվում է ընտրությունները կամ հանրաքվեն օրենքի խախտմամբ դիտավորությամբ կայացած կամ չկայացած, այս կամ այն թեկնածուին ընտրված կամ չընտրված հայտարարելով եւ այլն:

Քվեատուփ հափշտակելը կարող է որակվել քր. օր.-ի հոդված 150-ով միայն այն դեպքում, եթե դա կատարվել է հանրաքվեի կամ ընտրությունների արդյունքները կեղծելու նպատակով: Հակառակ պարագայում, համապատասխան հատկանիշների առկայությամբ, արարքը կարող է որակվել քր. օր.-ի հոդված 149-ով: Ուստի կարծում ենք, որ տվյալ դեպքում ճիշտ կլիներ քր. օր.-ի հոդված 150-ում հատուկ նշում կատարել քվեատուփ հափշտակելու կոնկրետ նպատակի՝ ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելու վերաբերյալ:

Քննարկվող հոդվածի իմաստով համակարգչում ակնհայտ սխալ տվյալներ մուտքագրել կամ մուտքագրված տվյալները փոփոխել ասելով՝ պետք է հասկանալ այն դեպքերը, երբ նման գործողությունները կատարվում են ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելու, աղավաղելու, իրականությանը չհամապատասխանող տեսքով ներկայացնելու նպատակով: Հակառակ պարագայում արարքը չի կարող որակվել քր. օր.-ի հոդված 150-ով: Հետեւաբար, քննարկվող հոդվածում, ինչպես եւ քվեատուփ հափշտակելու դեպքում, նպատակահարմար է հատուկ նշում կատարել արարքի կոնկրետ նպատակի վերաբերյալ:

Նշվածով պայմանավորված առաջարկվում են համապատասխան փոփոխություններ կատարել օրենսգրքի 150 հոդվածում (նախագիծ հոդված 1):

Գործող օրենսգրքի 151-րդ հոդվածով առաջարկվում է ապաքրեականացնել  ընտրողներին ապակողմնորոշելու նպատակով ընտրությունների անցկացման ընթացքում թեկնածուի, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) վերաբերյալ զրպարտչական տեղեկություններ տարածելը:

ՀՀ քր. օր.-ի հոդված 154.1-ի երկրորդ մասն առավել խիստ պատասխանատվություն է նախատեսում կեղծ ընտրական քվեաթերթիկներ կամ քվեարկության ծրարներ պատրաստելու կամ ակնհայտ կեղծ ընտրական քվեաթերթիկներ կամ քվեարկության ծրարներ հանձնելու կամ իրացնելու համար, որը կատարվել է խոշոր չափերով, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ: Ընդ որում, տվյալ հանցակազմի իմաստով խոշոր չափերի հասկացությունը օրենքում սահմանված չէ, ինչը, կարծում եմ, լուրջ բացթողում է, բայց եւ միաժամանակ անհնար է սահմանել խոշոր չափեր նշված երեւույթների նկատմամբ: Ավելին, օրենքի բովանդակությունից հետեւում է, որ արարքը կարող է որակվել քր. օր.-ի հոդված 154.1-ի երկրորդ մասով միայն այն դեպքում, երբ կատարվել է միաժամանակ եւԲ խոշոր չափերով, եւԲ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ: Մի խումբ անձանց կողմից արարքի կատարումը արդեն իսկ պատասխանատվությունը խստացնող եւ արարքը որակյալ դարձնող հանգամանք է եւ բնավ անհրաժեշտ չէ որպեսզի այն իրականացված լինի խոշոր չափերով: Այս առումով նախագծով առաջարկվող լրացումը ըստ էության պատասխանատվությունը խստացնող բնույթի է:

Ձայների գնման դեպքերի կանխման, նման հանցավոր երեւույթները բացահայտելու ու դրանց դեմ պարքարի արդյունավետությունը բարձրացնելու կապակցությամբ ՀՀ քրեական օրենսգրքի՝ ընտրողի կամքի ազատ իրականացման խոչընդոտելուն վերաբերող 154.2-րդ հոդվածը լրացվել է խրախուսական հատուկ նորմով, համաձայն որի՝ ընտրակաշառք ստացող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե այդ մասին ոչ ուշ քան 3 օր հետո կամավոր հայտնում է իրավապահ մարմիններին:

ՀՀ քր. օր.-ի հոդված 154.2-ը պատասխանատվություն է սահմանում ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելու համար:

Քննարկվող հանցագործության հիմնական անմիջական օբյեկտը ընտրությունների անցկացման ապահովմանն ուղղված հասարակական հարաբերություններն են: Լրացուցիչ անմիջական օբյեկտի դերում հանդես են գալիս մարդու կյանքը, առողջությունը, ազատությունը, պատիվն ու արժանապատվությունը:

Կախված ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելու եղանակից օրենսդիրը տարբեր կերպ է նկարագրում տվյալ հանցագործության օբյեկտիվ կողմը:

Մասնավորապես, քր. օր.-ի հոդված 154.2-ի առաջին մասը պատասխանատվություն է սահմանում թեկնածուներից որեւէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու, ընտրություններին մասնակցելու կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու պայմանով թեկնածուներից անձամբ կամ միջնորդի միջոցով կաշառք ստանալու համար: Սակայն կաշառք ստանալը, ըստ էության, չի կարող ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտել համարվել: Այլ հարց է ընտրակաշառք տալը: Ուստի, կարծում եմ, որ առավել նպատակահարմար կլիներ ընտրակաշառք ստանալու համար առանձին հանցակազմ նախատեսել:

Այս առումով ներկայացված նախագիծը նախատեսել է նոր կանոկակարգում երկու ինքնուրույն հոդվածների տեսքով (նախագծի 4 եւ 5 հոդվածներ):

ՀՀ քր. օր.-ի հոդված 154.4-ը պատասխանատվություն է սահմանում քվեարկության օրը զենք կրելու իրավունք ունեցող անձի կողմից զենքով ցուցադրաբար տեղամասային կենտրոն (քվեարկության խցիկ) առանց ծառայողական անհրաժեշտության մուտք գործելու համար:

Քննարկվող հանցագործության անմիջական օբյեկտը ընտրությունների անցկացման սահմանված կարգի ապահովմանն ուղղված հասարակական հարաբերություններն են:

Օբյեկտիվ կողմից հանցագործությունը բնութագրվում է քվեարկության օրը զենքով ցուցադրաբար տեղամասային կենտրոն (քվեարկության խցիկ) առանց ծառայողական անհրաժեշտության մուտք գործելով:

Հարկ է նշել, որ տվյալ դեպքում օրենսդիրը տեղամասային կենտրոնը, փաստորեն, նույնացնում է միայն քվեարկության խցիկի հետ: Այս կապակցությամբ հարց է առաջանում, թե ինչպես պետք է որակել այն դեպքերը, երբ նույն արարքը կատարվում է ոչ թե քվեախցիկում, այլ ընտրական տեղամասի սահմաններում գտնվող որեւէ այլ տարածքում, օրինակ, քվեատուփի մոտ: Ինչպես ուղղակիորեն բխում է քրեական օրենքից, արարքը կարող է որակվել քր. օր.-ի հոդված 154.4-ով, եթե հանցավորը ցուցադրաբար եւ առանց ծառայողական անհրաժեշտության է զենքով մուտք գործել քվեարկության խցիկ: Վերոգրյալով պայմանավորված առաջարկվում է նշված հոդվածում փոփոխություն, այն է՝ օրենսգրքի 154.4-րդ հոդվածից հանել «(քվեարկության խցիկ)» բառերը:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրք

Առաջարկվող փոփոխություններով ապահովվում է լիակատար համապատասխանություն ընտրական օրենսգրքի կանոնակարգումների եւ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի կանոնակարգումների միջեւ, որը վարչական պատասխանատվության սպառնալիքով կնպաստի ընտրական օրենսգրքի կանոնակարգումների լիակատար գործադրմանը եւ կենսագործմանը:

Ներկայացված նախագծի 1-ին հոդվածով նորովի կանոնակարգումներ է նախատեսվել թեկնածուների կողմից հիմնադրամ չբացելու կամ հայտարարագիր չներկայացնելու դեպքերի համար, որով նշված իրավանորմը լիարժեքորեն համապատասխանեցվում է ընտրական օրենսգրքի կանոնակարգման հետ:

Հոդված 2-րդով առաջարկվում է օրենսգրքի 40.6 հոդվածից հանել «կամ ոչ պատշաճ լրացնելը» բառերը: Նշվածը վերաբերում է գրանցամատյանի լրացմանը եւ կարծում են, որ առկա ձեւակերպումը խիստ լայն է, քանզի օրինակ հապավումներով գրանցամատյանի լրացումը կարող է որակվել որպես իրավախախտում:

Նախագծի 3-րդ հոդվածի նոր շարադրանքը եւս կոչված է ապահովելու ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածի եւ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 40.9 հոդվածների միջեւ առկա անհստակությունը, քանզի գործող ընտրական օրենսգիրքը պարունակում էր այլ կանոնակարգում, իսկ ՎԻՎ օրենսգիրքը բոլորովին այլ, ինչը գործնականում հանգեցնում էր տարամեկնաբանումների: Բացի այդ առաջարկվում է նոր կանոնակարգում իրավախախտման կրկնման պարագայում ավելի խիստ պատասխանատվություն կիրառելու առումով:

Վարչական պատասխանատվություն է սահմանվել թեկնածուների,  համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների կողմից նախընտրական քարոզչության սահմանված կարգի խախտման դեպքում ընտրական հանձնաժողովի խախտումը վերացնելու որոշման պահանջները չկատարելու համար, որով ՎԻՎ օրենսգիրքը լրացում է նոր զանցակազմով՝ նպատակ ունենալով ապահովելու ընտրական օրենսգրքի 18, 25-րդ հոդվածներիի պահանջների կատարումը:

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում առաջարկվում են փոփոխություններ, որոնց նպատակն է կանխարգելել ընտրական գործընթացի ժամանակ հետուստառադիո ընկերությունների կողմից ընտրական օրենսգրքի պահանջների խախտումները:

Մասնավորապես, ընտրական օրենսգրքի կանոնակարգումների համաձայն քվեարկության նախորդ օրը եւ քվեարկության օրը արգելվում է նախընտրական քարոզչությունը: Ինչպես, ցույց տվեց պրակտիկան առանձին հեռուստաըներություններ վերգետնյա հեռարձակման ժամանակ պահպանեցին նշվաշ պահանջ, սակայն կաբելային վերահեռարձակմամբ շրջանցվեցին ընտրական օրենսգրքի պահանջները: Այդ կապակցությամբ առաջարկվում է լրացում, որով սահմանվում է, որ ընտրությունների (հանրաքվեների) նախընտրական (հանրաքվեի նախապատրաստական) քարոզչության իրականացման համար օրենքով սահմանված ժամանակահատվածում կաբելային (մալուխային) հեռուստաընկերությունները կարող են վերահեռարձակել Հայաստանի Հանրապետությունում գործող վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունների միայն վերգետնյա եթերային ծրագրերը:

Առաջարկվում է օրենքը լրացնել նոր 58.1 հոդվածով՝ լիցենզիայի կասեցում, որով նախատեսվում է, որ օրենքի 60-րդ հոդվածի 7-րդ, 8-րդ, 8.1-րդ, 8.2-րդ մասերից որեւէ մեկով տուգանքի ենթարկված հեռուստառադիոընկերության կողմից նշված մասերից ցանկացած մեկով տվյալ ընտրության ընթացքում կրկին խախտում կատարելը կամ տուգանքի կիրառումից հետո խախտումը շարունակելու դեպքում կառջանա հեռուստառադիոհեռարձակման լիցենզիայի կասեցում մինչեւ տվյալ ընտրության քվեարկության օրը, ժամը 20.00-ն: Կարծում ենք, որ նշվածը իրավական գործիք է կանխելու հատկապես քվեարկության օրը հեռուստաեթերով ընտրական օրենսգրքի պահանջների խախտումները: Հարկ է հիշատակել, որ նախորդ ընտրական փորձը վկայում է, որ հենց քվեարկության օրը հեռուստաընկերությունը եթեր տրամադրեց թեկնածուներին եւ իրականացվեց բացահայտ քարոզչություն, որի կանխման որեւէ գործուն իրավական մեխանիզմ առկա չէր: «Հեռուստատեսության եւ ռադիո մասին» ՀՀ  օրենքի 58-րդ հոդվածի համաձայն ՀՌԱՀ-ի կողմից հեռուստատեսության եւ ռադիոյի բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների, լիցենզիայի պայմանների խախտման դեպքեր հայտնաբերելու, ինչպես նաեւ պետական այլ մարմինների կողմից իրենց իրավասությունների շրջանակում հեռուստատեսության եւ ռադիոյի բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների խախտումների կրկնակի դեպքեր հայտնաբերելու եւ դրանց մասին վերջինիս գրավոր տեղեկացնելու դեպքում հանձնաժողովը կարող է կիրառել հետեւյալ վարչական տույժերը.

1) գրավոր նախազգուշացում.

2) տուգանք:

Վերոհիշյալ հիմնախնդիրը լուծելու նպատակով «Հեռուստատեսության եւ ռադիո մասին» ՀՀ  օրենքում ներդրվել է ՀՌԱՀ-ի կողմից, որպես ծայրահեղ ներգործության միջոց՝ հեռուստառադիոհեռարձակման լիցենզիան կասեցնելու ինստիտուտը:

Առաջարկվում են կատարել լրացումներ, որի համաձայն 1.000.000 դրամի չափով տուգանքներ են սահմանվելու հեռուստառադիոընկերությունների կողմից թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների նկատմամբ խտրականության դրսեւորելու, ինչպես նաեւ հեռուստառադիոընկերությամբ հեռարձակվող լրատվական հաղորդումներում թեկնածուների եւ ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների (հանրաքվեի քարոզչությանը մասնակցող կողմերի) նախընտրական (հանրաքվեի նախապատրաստական) քարոզչության վերաբերյալ անկողմնակալ եւ գնահատականներից զերծ տեղեկատվություն չապահովելու համար:

ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության  ընտրական օրենսգիրք», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության oրենuգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մաuին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաuտանի Հանրապետության քրեական oրենuգրքում փոփոխություններ կատարելու մաuին», «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,    «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխությունններ կատարելու մասին», «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին»  ՀՀ օրենքների նախագծերի ընդունման դեպքում

Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում:

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության  ընտրական օրենսգիրք», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության oրենuգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մաuին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաuտանի Հանրապետության քրեական oրենuգրքում փոփոխություններ կատարելու մաuին», «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,    «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխությունններ կատարելու մասին», «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին»  ՀՀ օրենքների նախագծերի ընդունման դեպքում

««Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության  ընտրական օրենսգիրք», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության oրենuգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մաuին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաuտանի Հանրապետության քրեական oրենuգրքում փոփոխություններ կատարելու մաuին», «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,    «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխությունններ կատարելու մասին», «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման դեպքում

1. «Հայաստանի Հանրապետության  ընտրական օրենսգրքի» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության oրենuգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մաuին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաuտանի Հանրապետության քրեական oրենuգրքում փոփոխություններ կատարելու մաuին», «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,    «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` Օրենքներ) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների`  մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքների  նախագծերը բնապահպանության  ոլորտին  չեն առնչվում  եւ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չեն  հակասում:

Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է:

ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության  ընտրական օրենսգիրք», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության oրենuգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մաuին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաuտանի Հանրապետության քրեական oրենuգրքում փոփոխություններ կատարելու մաuին», «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,    «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխությունններ կատարելու մասին», «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման դեպքում

Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի եւ հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով (այսուհետ` Նախագծեր) կատարվում են մի շարք փոփոխություններ, մասնավորապես`  հստակեցվում են ընտրական ցուցակների կազմման, վարման, դրանց հրապարակայնության, ընտրական տեղամասում ընտրողների ցուցակում ընտրողի անձը հաստատող փաստաթղթի տվյալների գրանցման կանոնակարգումները, սահմանվում է, որ ընտրությունների (հանրաքվեների) նախընտրական (հանրաքվեի նախապատրաստական) քարոզչության իրականացման համար օրենքով սահմանված ժամանակահատվածում կաբելային (մալուխային) հեռուստաընկերությունները կարող են վերահեռարձակել Հայաստանի Հանրապետությունում գործող վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունների միայն վերգետնյա եթերային ծրագրերը, ինչպես նաեւ հեռուստատեսության եւ ռադիոյի օրենսդրության պահանջները խախտելու համար նախատեսվում է կիրառել լիցենզիայի կասեցում վարչական տույժը:

Նախագծերով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծերի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծերի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ՏՆՏԵՍԱԿԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՓՈՔՐ եւ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության  ընտրական օրենսգիրք», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության oրենuգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մաuին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաuտանի Հանրապետության քրեական oրենuգրքում փոփոխություններ կատարելու մաuին», «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,    «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխությունններ կատարելու մասին», «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման դեպքում

ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագիծ)` գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ: Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով, ի թիվս այլ փոփոխությունների, կաբելային (մալուխային) հեռուստաընկերություններին արգելվում է ընտրությունների (հանրաքվեների) նախընտրական (նախապատրաստական) քարոզչության իրականացման համար օրենքով սահմանված ժամանակահատվածում վերահեռարձակել վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունների վերգետնյա չհամարվող ցանկացած ծրագիր` անկախ վերջինիս բովանդակությունից, ինչպես նաեւ առաջարկվում է ներդնել ՀՌԱՀ-ի կողմից, որպես ծայրահեղ ներգործության միջոց՝ հեռուստառադիոհեռարձակման լիցենզիան կասեցնելու ինստիտուտը:

Հաշվի առնելով վերոգրյալը` Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա բացասական ազդեցություն չի նախատեսվի վերոնշյալ դրույթների վերաբերյալ ուղեկցող գրությամբ ներկայացված դիրքորոշումը հաշվի առնելու պարագայում:

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության  ընտրական օրենսգիրք», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության oրենuգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մաuին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաuտանի Հանրապետության քրեական oրենuգրքում փոփոխություններ կատարելու մաuին», «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,    «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխությունններ կատարելու մասին», «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման դեպքում

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության oրենuգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մաuին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաuտանի Հանրապետության քրեական oրենuգրքում փոփոխություններ կատարելու մաuին», «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` նախագծեր) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագծերը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն:

ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության  ընտրական օրենսգիրք», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության oրենuգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մաuին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաuտանի Հանրապետության քրեական oրենuգրքում փոփոխություններ կատարելու մաuին», «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,    «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխությունններ կատարելու մասին», «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին»  ՀՀ օրենքների նախագծերի ընդունման դեպքում

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի» նախագծի որոշ դրույթների ընդունումը, մասնավորապես 29-րդ հոդվածի 3-րդ կետը` վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունում Ազգային ժողովի խմբակցությունների կողմից նշանակված աուդիտորների վարձատրության մասին դրույթը (այժմ աուդիտորները աշխատում են հասարակական հիմունքներով), 35-րդ հոդվածի 3-րդ կետը` կուսակցությունների լիազոր ներկայացուցիչներին տրվող վկայականների մասին դրույթը, 59-րդ հոդվածի 6-րդ կետը` քվեաթերթիկների քանակն ավելացնելու մասին դրույթը (գործող 3%-ը փոխարինվում է 5%-ով), 60-րդ հոդվածի 3-րդ եւ 9-րդ կետերը` յուրաքանչյուր տեղամասային հանձնաժողովին ծրագրային հագեցվածությամբ հատուկ տեխնիկական սարքավորում եւ դակիչ սարք հատկացնելու մասին դրույթները, 67-րդ հոդվածի 2-րդ կետը` ընտրողին յուրաքանչյուր կուսակցության մեկական քվեաթերթիկ տրամադրելու մասին դրույթը, ինչպես նաեւ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը, որի 1-ին կետով առաջարկվում է ընտրությունների ընթացքում ավելացնել տարածքային ընտրական հանձնաժողովի անդամի վարձատրության չափը (գործող 50%-ը փոխարինվում է 70%-ով), իսկ 2-րդ կետով առաջարկվում է ընտրությունների ընթացքում կրկնապատկել նաեւ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի, հանձնաժողովի քարտուղարի, անդամների, ինչպես նաեւ հանձնաժողովում քաղաքացիական եւ հայեցողական պաշտոն զբաղեցնեող անձանց պաշտոնային դրույքաչափերը (գործող օրենքով կրկնապատկվում է միայն աշխատակազմի քաղաքացիական ծառայողների պաշտոնային դրույքաչափերը), կհանգեցնի պետական բյուջեի ելքերի ավելացման, որի կոնկրետ չափը հնարավոր չէ գնահատել համապատասխան տվյալների բացակայության պատճառով:

Միաժամանակ օրենքների նախագծերի ընդունման ազդեցությունը ՀՀ պետական բյուջեի եկամուտների վրա կարող է լինել դրական, քանի որ վարչական պատասխանատվություն նախատեսող իրավախախտումների համար սահմանվել են նոր պատասխանատվության միջոցներ, իսկ որոշ իրավախախտումների համար պատասխանատվության չափը ավելացվել է, սակայն ազդեցության կոնկրետ չափը հնարավոր չէ հաշվարկել, քանի որ հնարավոր չէ կանխատեսել վարչական պատասխանատվություն նախատեսող իրավախախտումների բնույթը եւ ծավալը: