Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-782-13.05.2015,09.03.2016-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-209-Ն օրենքը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում արտոնագրային վճարի հաշվարկման եւ վճարման հետ կապված հարաբերությունները, սահմանում է վճարողների շրջանակը, արտոնագրային վճարի չափը, վճարման կարգը եւ սույն օրենքի խախտման համար պատասխանատվությունը:

Հոդված 2. Արտոնագրային վճարի  հասկացությունը

1. Արտոնագրային վճարը սույն օրենքով սահմանված կարգով, չափերով ու ժամկետներում սույն օրենքով նախատեսված գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց  եւ անհատ ձեռնարկատերերի կողմից պետական բյուջե վճարվող՝ ավելացված արժեքի հարկին եւ (կամ)  շահութահարկին փոխարինող պարտադիր եւ անհատույց վճար է:

1. Իրավաբանական անձանց համար արտոնագրային վճարը փոխարինում է ավելացված արժեքի հարկին եւ (կամ)  շահութահարկին: Իրավաբանական անձանց համար արտոնագրային վճարի  գումարի մեջ ավելացված արժեքի հարկի հաշվարկային մեծությունն ընդունվում է 60 տոկոսի չափով:

2. Անհատ ձեռնարկատերերի համար արտոնագրային վճարը փոխարինում է ավելացված արժեքի հարկին:

Հոդված 3.  Արտոնագրի հասկացությունը

1. Արտոնագիրը (այսուհետ՝ Արտոնագիր) հանդիսանում է հարկային մարմնի կողմից արտոնագրային վճարով հարկվող գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերին (այսուհետեւ՝ Վճարող) տրամադրված փաստաթուղթ, որը հավաստում է Արտոնագրում նշված գործունեության տեսակով, վայրում եւ ժամանակահատվածում զբաղվելու իրավունքը:

Հոդված 4. Արտոնագրի գործողությունը

1. Վճարողի ցանկությամբ Արտոնագիրը տրամադրվում է.

1) մեկից տասներկու ամիս օրացուցային ամիս ժամկետով.

2) քսանչորս օրացուցային ամիս ժամկետով.

3) երեսունվեց օրացուցային ամիս ժամկետով.

4) քառասունութ օրացուցային ամիս  ժամկետով.

5) վաթսուն օրացուցային ամիս ժամկետով:

2. Սույն օրենքի 20–րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում՝ Արտոնագիրը կարող է տրամադրվել առանձին օրերի համար:

3. Արտոնագրի ձեռքբերման համար վճարված արտոնագրային վճարի գումարը ենթակա չէ հետ վերադարձի կամ հաշվանցման, բացառությամբ այն դեպքի, երբ ստացված Արտոնագրի համար վճարված արտոնագրային վճարի գումարն ավելին է, քան պահանջվում է սույն օրենքով: Այս դեպքում  վերադարձի կամ հաշվանցման է ենթակա միայն ավել վճարված գումարը:

4. Արտոնագիրը չի կարող փոխանցվել (այդ թվում օտարվել, օգտագործման տրամադրվել) երրորդ անձանց:

Հոդված 5. Արտոնագրային վճար վճարողների կողմից այլ հարկերի վճարումը

1. Վճարողները սույն օրենքի 8-րդ հոդվածով սահմանված գործունեության տեսակների գծով «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված այլ հարկերը հաշվարկում եւ վճարում են օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում:

Հոդված 6. Արտոնագրային վճար վճարողների կողմից հաշվառման վարումը եւ հաշվարկների ներկայացումը

1. Վճարողները, օրենսդրությամբ սահմանված կարգով եւ ժամկետներում, իրականացնում են հաշվապահական հաշվառում, հարկային մարմին են ներկայացնում հաշվարկներ, հաշվետվություններ, հայտարարություններ:

2. Սույն օրենքով նախատեսված արտոնագրային վճարով հարկման ենթակա գործունեության տեսակների գծով Վճարողները վարում են առանձնացված հաշվառում, որի հիման վրա հաշվետու ժամանակաշրջանի համար օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված համախառն եկամուտը, ինչպես նաեւ այդ գործունեությունների հետ կապված ծախսերը, հարկման նպատակով նվազեցվում են նույն ժամանակաշրջանում սույն օրենքով նախատեսված գործունեության տեսակներից ստացված համախառն եկամտի եւ դրանց հետ կապված ծախսերի գումարի չափով: Առանձնացված հաշվառում վարելու արդյունքներն արտացոլվում են հարկային մարմին ներկայացվող հարկային հաշվարկներում եւ հայտարարագրերում:

3. Վճարողները հարկային հաշիվներ դուրս չեն գրում:

4. Վճարողները հանդիսանում են հարկային գործակալներ՝ հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով:

5. Արտոնագրային վճարով հարկվող գործունեության տեսակների մասով շահութահարկի կանխավճարներ չեն կատարվում:

6. Բացառապես արտոնագրային վճարով հարկվող գործունեության տեսակներ իրականացնելու եւ այլ հարկվող օբյեկտներ չունենալու դեպքում Վճարողները հարկային մարմին ավելացված արժեքի հարկի եւ շահութահարկի հաշվարկներ չեն ներկայացնում:

Հոդված 7. Հարկային արտոնությունների կասեցումը

1. Վճարողների համար սույն օրենքով կարգավորվող հարաբերությունների մասով կասեցվում են շահութահարկի եւ ավելացված արժեքի հարկի գծով օրենքով սահմանված հարկային արտոնությունները:

Հոդված 8. Հարկվող օբյեկտը

1. Արտոնագրային վճարով հարկվող օբյեկտ են համարվում գործունեության հետեւյալ տեսակները.

1) հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունը (բացառությամբ սույն օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հանրային սննդի օբյեկտներում իրականացվող գործունեության).

2) թեթեւ մարդատար մեքենայով ուղեւորափոխադրումը.

3) վարսավիրական ծառայությունների մատուցման գործունեությունը.

4) ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) գործունեությունը.

5) ավտոկանգառների գործունեությունը.

6) բիլիարդ խաղի կազմակերպումը.

7) սեղանի թենիս խաղի կազմակերպումը.

8) մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առեւտրի կազմակերպման գործունեությունը.

9) մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի կազմակերպման գործունեությունը (բացառությամբ շահումով խաղերի եւ խաղատների գործունեության).

10) ստոմատոլոգիական գործունեությունը.

11) ատամնատեխնիկական գործունեությունը.

12) անշարժ գույքի առքուվաճառքի կամ վարձակալության միջնորդային գործունեությունը:

13) առեւտրի իրականացման վայրերում (ոսկու շուկաներ) վաճառասեղանների կամ վաճառակետերի միջոցով թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի կամ թանկարժեք քարերի առքուվաճառքի գործունեությունը` տարեկան մինչեւ 115 մլն դրամ իրացման շրջանառության եւ սույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հայտարարություն ներկայացնելու դեպքում:

Հոդված 9. Արտոնագրային վճարի ամսական չափի հաշվարկման կարգը

1. Սույն օրենքով սահմանված գործունեության յուրաքանչյուր տեսակի համար (բացառությամբ սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 13-րդ կետերով սահմանված գործունեության տեսակների) արտոնագրային վճարի ամսական չափը հավասար է համապատասխան ելակետային տվյալի մեծության եւ  ելակետային տվյալի մեկ միավորի համար սահմանված ամսական դրույքաչափի արտադրյալին, իսկ եթե սահմանված են ուղղիչ գործակիցներ, ապա՝ ելակետային տվյալի մեծության, ելակետային տվյալի մեկ միավորի համար սահմանված ամսական դրույքաչափի եւ ուղղիչ գործակիցների արտադրյալին՝ դրամական արտահայտությամբ: Գործունեության յուրաքանչյուր տեսակի գծով արտոնագրային վճարի ամսական չափերի հաշվարկման համար անհրաժեշտ ելակետային տվյալները, ելակետային տվյալի մեկ միավորի համար սահմանված ամսական դրույքաչափերը եւ կիրառվող ուղղիչ գործակիցները սահմանված են սույն օրենքի 3-13-րդ գլուխներում:

2. Հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության համար արտոնագրային վճարի ամսական չափի հաշվարկման առանձնահատկությունները սահմանված են սույն օրենքի 2-րդ գլխում:

3. Առեւտրի իրականացման վայրերում (ոսկու շուկաներ) վաճառասեղանների կամ վաճառակետերի միջոցով թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի կամ թանկարժեք քարերի առքուվաճառքի տարեկան մինչեւ 115 մլն դրամ իրացման շրջանառությամբ գործունեություն իրականացնելու համար արտոնագրային վճարի ամսական չափի հաշվարկման առանձնահատկությունները սահմանված են սույն օրենքի 14-րդ գլխում:

4. Գործունեության յուրաքանչյուր տեսակի համար ելակետային տվյալին համապատասխան սահմանված ամսական դրույքաչափերը տարբերվում են ըստ գործունեության իրականացման բնակավայրերի՝ Երեւան քաղաք, մարզկենտրոններ, քաղաքային համայնքներ (բացառությամբ Երեւան քաղաքի, մարզկենտրոնների եւ սահմանամերձ քաղաքային համայնքների), գյուղական համայնքներ (բացառությամբ սահմանամերձ գյուղական համայնքների) եւ սահմանամերձ համայնքներ:

5. Բնակավայրերի դասակարգումը կատարվում է ըստ «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքի:

6.Սահմանամերձ համայնքների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

7. Մարտական գործողությունների հետեւանքով չօգտագործվող հողատարածքներ ունեցող այն սահմանամերձ գյուղական համայնքների ցանկը, որտեղ իրականացվող գործունեությունը ազատվում է հարկերից, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

8. Երեւան քաղաքի բաշխումն ըստ տարածքային գոտիների սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 10. Արտոնագրային վճարի զեղչային գործակից

1. Արտոնագրային վճարը մեկ ամսից ավելի ժամանակահատվածի համար միանվագ վճարելու դեպքում՝ արտոնագրային վճարի չափը հաշվարկվում է արտոնագրային վճարի ամսական չափը սույն օրենքի 4–րդ հոդվածի 1-ի մասով սահմանված ամիսների թվով բազմապատկելու եւ այդ արտադրյալի նկատմամբ հետեւյալ զեղչային գործակիցները կիրառելու միջոցով՝

1) Արտոնագիրը երկու օրացուցային ամիս ժամկետով ձեռքբերելու դեպքում՝ 0,99.

2) Արտոնագիրը երեք օրացուցային ամիս ժամկետով ձեռքբերելու դեպքում՝ 0,98.

3) Արտոնագիրը չորս օրացուցային ամիս ժամկետով ձեռքբերելու դեպքում՝ 0,97.

4) Արտոնագիրը հինգ օրացուցային ամիս ժամկետով ձեռքբերելու դեպքում՝ 0,96.

5) Արտոնագիրը վեց օրացուցային ամիս ժամկետով ձեռքբերելու դեպքում`0,95.

6) Արտոնագիրը յոթ օրացուցային ամիս ժամկետով ձեռքբերելու դեպքում` 0,94.

7) Արտոնագիրը ութ օրացուցային ամիս ժամկետով ձեռքբերելու դեպքում` 0,93.

8) Արտոնագիրը ինն օրացուցային ամիս ժամկետով ձեռքբերելու դեպքում` 0,92.

9) Արտոնագիրը տաս օրացուցային ամիս ժամկետով ձեռքբերելու դեպքում` 0,91.

10) Արտոնագիրը տասնմեկ օրացուցային ամիս ժամկետով ձեռքբերելու դեպքում` 0,90.

11) Արտոնագիրը տասներկու օրացուցային ամիս ժամկետով ձեռքբերելու դեպքում՝ 0,89.

12) Արտոնագիրը քսանչորս օրացուցային ամիս ժամկետով ձեռքբերելու դեպքում՝ 0,80.

13) Արտոնագիրը երեսունվեց օրացուցային ամիս ժամկետով ձեռքբերելու դեպքում` 0,70.

14) Արտոնագիրը քառասունութ օրացուցային ամիս ժամկետով ձեռքբերելու դեպքում ` 0,60.

15) Արտոնագիրը վաթսուն օրացուցային ամիս ժամկետով ձեռքբերելու դեպքում ` 0,50:

Հոդված 11. Արտոնագրային վճարի վճարման ժամկետները եւ կարգը

1.Վճարողները արտոնագրային վճարը պետական բյուջե են վճարում մինչեւ սույն օրենքով սահմանված գործունեության տեսակն իրականացնելուն կամ նախկին Արտոնագրով նախատեսված գործունեության իրականացման ժամանակաշրջանի ավարտին նախորդող վերջին աշխատանքային օրը:

2.Վճարումը կատարվում է սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված որեւէ ժամանակահատվածի համար՝ անկախ տվյալ ժամանակահատվածի ընթացքում գործունեության իրականացման օրերի քանակից:

3. «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն արտոնագրային վճարից ազատված գործունեության մասով Արտոնագիրը տրամադրվում է սույն օրենքով սահմանված կարգով` առանց արտոնագրային վճարի վճարման:

Հոդված 12. Հայտարարության ներկայացումը եւ Արտոնագրի տրամադրումը

1. Սույն օրենքի 11-րդ հոդվածով սահմանված ժամկետներում սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-րդ մասով սահմանված որեւէ ժամանակահատվածի համար արտոնագրային վճարը վճարելուց հետո Վճարողները հարկային մարմին են ներկայացնում գործունեության տվյալ տեսակի համար սահմանված ձեւի հայտարարություն (այսուհետեւ՝ Հայտարարություն): Հայտարարության ձեւը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

Հայտարարությունը կարող է ներկայացվել.

1) թղթային տարբերակով՝ առձեռն կամ փոստով: Այս դեպքում Հայտարարությունը ներկայացվում է Վճարողի հաշվառման վայրի հարկային մարմին.

2) էլեկտրոնային եղանակով՝ հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքի Էլեկտրոնային հաշվետվությունների բաժնի միջոցով՝ համաձայն «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի Հավելված N 2-ով սահմանված կարգի:

2.Հայտարարությունը ներկայացնելու օրը Վճարողը ստանում է Արտոնագիր: Արտոնագրի ձեւը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

3.Հայտարարությունը ներկայացնելու օրվա ընթացքում Արտոնագիր չտրամադրելու դեպքում Արտոնագիրը համարվում է տրամադրված Հայտարարությունը ներկայացնելու օրը, եթե Վճարողը կատարել է արտոնագրային վճարի վճարում, բացառությամբ սույն օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:

Հոդված 13. Ելակետային տվյալի ավելացումը եւ նվազեցումը

1. Արտոնագրի գործողության ընթացքում Վճարողի կողմից ելակետային տվյալի ավելացման դեպքում, Վճարողը ավելացվող ելակետային տվյալների համար սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-րդ մասով սահմանված որեւէ ժամանակահատվածի համար ձեռք է բերում  եւս մեկ/առանձին Արտոնագիր՝ սույն օրենքով սահմանված կարգով: Ընդ որում սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 10-րդ, 11-րդ, 13-րդ կետերով նախատեսված գործունեության տեսակների իրականացման դեպքում՝ յուրաքանչյուր հաջորդ Արտոնագրի համար վճարման ենթակա արտոնագրային վճարի հաշվարկը կատարվում է հաշվի առնելով գործողության մեջ գտնվող Արտոնագրում/Արտոնագրերում առկա ելակետային տվյալները, իսկ արտոնագրային վճարը կատարվում է միայն ավելացվող ելակետային տվյալների համար:

2. Արտոնագրի գործողության ընթացքում ելակետային տվյալը չի կարող նվազեցվել:

Հոդված 14. Արտոնություններ

1. Արտոնագիր ստացած Վճարողը ազատվում է Արտոնագրի գործողության ժամկետի ընթացքում լրավճար կատարելու պարտականությունից, եթե Արտոնագիրը ստանալուց հետո օրենսդրական փոփոխությունների արդյունքում ավելացել է արտոնագրային վճարի չափը:

Հոդված 15. Սույն օրենքի խախտման համար պատասխանատվությունը

1. Արտոնագրում նշված արտոնագրային վճարի ելակետային տվյալի մեծությունը հարկային մարմնի կողմից արձանագրված ելակետային տվյալի մեծությունից պակաս լինելու եւ (կամ) օրենքով սահմանված համապատասխան ուղղիչ գործակիցներից ցածր գործակիցներ կիրառելու դեպքերում Վճարողից գանձվում են տվյալ ժամանակահատվածի համար պակաս վճարված արտոնագրային վճարը եւ տուգանք՝ պակաս վճարված արտոնագրային վճարի 50 տոկոսի չափով, բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքերի։ Հարկային մարմնի կողմից խախտումն արձանագրվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, նույն գործունեության տեսակի գծով նույն խախտումը թույլ տալու դեպքերում Վճարողից գանձվում են տվյալ ժամանակահատվածի համար պակաս վճարված արտոնագրային վճարը եւ տուգանք՝ պակաս վճարված արտոնագրային վճարի գումարի չափով, բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքերի։ Սույն մասով սահմանված պատասխանատվությունը կիրառվում է այն բոլոր ժամանակահատվածների համար, որին վերաբերող Արտոնագրերում նշված ելակետային տվյալը եւ (կամ) գործակիցը պակաս է հարկային մարմնի կողմից արձանագրված` համապատասխան ժամանակահատվածի համար օրենքին համապատասխան որոշվող ելակետային տվյալի մեծությունից եւ (կամ) գործակցից: Սույն մասով սահմանված պատասխանատվության կիրառման համար խախտումը կատարելու ժամանակահատվածի որոշման անհնարինության դեպքում տվյալ ժամանակահատվածն ընդունվում է երեք ամիս:

2. Իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից առանց Արտոնագրի սույն օրենքի 8-րդ հոդվածում նշված գործունեության տեսակով (տեսակներով) զբաղվելու դեպքում իրավաբանական անձից կամ անհատ ձեռնարկատիրոջից գանձվում է տուգանք` առանց Արտոնագրի գործունեությունը փաստացի իրականացնելու ժամանակահատվածի (բայց ոչ պակաս երեք ամսվա) համար սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված` վճարման ենթակա արտոնագրային վճարի կրկնակի չափով, բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքերի: Ընդ որում, սույն մասով սահմանված տուգանքի հաշվարկման համար սույն օրենքի 10-րդ հոդվածով սահմանված զեղչային գործակիցները չեն կիրառվում:

Սույն օրենքի 20-րդ հոդվածի 2–րդ մասի համապատասխան` հանդիսությունների, արարողությունների կամ համանման այլ միջոցառումների կազմակերպման համար նախատեսված սրահի համար ստացված Արտոնագրում չնշված որեւէ օրվա ընթացքում գործունեություն իրականացնելու համար Վճարողից Արտոնագրում չնշված` գործունեության իրականացման յուրաքանչյուր օրվա համար գանձվում է արտոնագրային վճար` սույն օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով մեկամսյա ժամանակահատվածի համար տվյալ վայրի մասով հաշվարկված արտոնագրային վճարի չափով, բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքերի:

3. Սույն հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով սահմանված կարգով հաշվարկված արտոնագրային վճարները եւ տուգանքները իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը պետական բյուջե են վճարում հարկային մարմնի կողմից համապատասխան ակտի ընդունման վերաբերյալ պատշաճ ծանուցելուց հետո` 10-օրյա ժամկետում:

4. Սույն օրենքի իմաստով պատշաճ ծանուցում է համարվում «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59 հոդվածով սահմանված կարգով՝ վարչական ակտի ընդունման մասին իրազեկելը:

5. Սույն օրենքի 8-րդ հոդվածում նշված գործունեության տեսակով (տեսակներով) զբաղվելու դեպքում արտոնագրային վճարը սույն օրենքի 11-րդ հոդվածով սահմանված ժամկետում չվճարելու դեպքում կիրառվում է «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածով սահմանված պատասխանատվությունը` գործունեության իրականացման ժամանակահատվածի առաջին օրվանից սկսած:

6. «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, արտոնագրային վճարից ազատված գործունեության տեսակների մասով սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով նախատեսված խախտումները կատարած անձանց նկատմամբ կիրառվում է նախազգուշացում: Հարկային մարմնի կողմից խախտումն արձանագրելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, արտոնագրային վճարից ազատված գործունեության տեսակների մասով սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ նախատեսված խախտումները կատարելու դեպքերում արտոնագրային վճարից ազատված գործունեություն իրականացնող անձինք հարկային մարմնի կողմից խախտումն արձանագրելու օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 1-ից դադարում են օգտվել «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված՝ արտոնագրային վճարից ազատման արտոնությունից, եւ գործունեության այդ տեսակի մասով արտոնագրային վճարը հաշվարկվում է սույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով:
 

Գ Լ ՈՒ Խ 2

ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐԸ՝ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Հոդված 16. Հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու համար արտոնագրային վճարի հաշվարկման համար օգտագործվող հասկացությունները

1. Սույն օրենքի իմաստով`

1) հանրային սննդի ոլորտում գործունեություն է համարվում խոհարարական արտադրանքի սպառման կազմակերպումը.

2) խոհարարական արտադրանք է համարվում կերակրատեսակների, խոհարարական արտադրատեսակների եւ կիսաֆաբրիկատների համախումբը.

3) հանրային սննդի սպասարկման սրահ է համարվում պատրաստի խոհարարական արտադրանքի իրացման եւ սպառման կազմակերպման համար նախատեսված տարածքը, որը ներառում է սպառողների կողմից պատրաստի խոհարարական արտադրանքի սպառման եւ հանրային սննդի գործունեության իրականացման վայրում նրանց ժամանցը կազմակերպելու համար նախատեսված տարածքները (մասնավորապես բեմահարթակներ, պարահրապարակներ, առանձնասենյակներ եւ այլն).

4) բացօթյա վայրերում հանրային սննդի սպասարկման սրահ է համարվում հանրային սննդի գործունեության իրականացման ընդհանուր մակերեսը.

5) սպառողների սահմանափակ քանակակազմ ունեցող վայր է համարվում բացառապես կազմակերպության աշխատանքային կոլեկտիվի անդամներին սպասարկող հանրային սննդի օբյեկտը:

Հոդված 17. Հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու համար արտոնագրային վճար վճարողները

1. Վճարողներ են համարվում հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատերերը:

2. Սույն գլխի դրույթները չեն տարածվում`

1) հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական եւ բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններում հանրային սննդի գործունեության նկատմամբ.

2) 600 քառակուսի մետրը գերազանցող սպասարկման սրահի մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտների նկատմամբ.

3) զբոսաշրջության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի սահմանած չափանիշներին համապատասխանող հյուրանոցային տնտեսության օբյեկտներում հանրային սննդի ոլորտում գործունեության իրականացման նկատմամբ.

4) սպասարկման սրահ չունեցող հանրային սննդի օբյեկտների նկատմամբ:

Հոդված 18. Հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու համար արտոնագրային վճարի հաշվարկման ելակետային տվյալը

1. Արտոնագրային վճարի հաշվարկման համար ելակետային տվյալ է համարվում հանրային սննդի սպասարկման սրահի մակերեսը` քառակուսի մետրերով:

2. Մինչեւ 20 քառակուսի մետր մակերեսով սպասարկման սրահ ունեցող հանրային սննդի օբյեկտի սպասարկման սրահի մակերեսն ընդունվում է 20 քառակուսի մետր:

3. Հանրային սննդի գործունեության իրականացման մեկ վայրում (օբյեկտում) մեկից ավելի հանրային սննդի այնպիսի օբյեկտների գործունեությունը, որոնց համար սույն օրենքով նախատեսված են տարբեր գործակիցներ՝ համարվում է գործունեության իրականացման տարբեր վայրերում իրականացվող հանրային սննդի գործունեություն:

4. Հանրային սննդի գործունեության իրականացման մեկ վայրում (օբյեկտում) մեկից ավելի հանրային սննդի այնպիսի օբյեկտների գործունեությունը, որոնց համար սույն օրենքով նախատեսված գործակիցները չեն տարբերվում՝ համարվում է գործունեության իրականացման միեւնույն վայրում իրականացվող հանրային սննդի գործունեություն:

Հոդված 19. Հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու համար արտոնագրային վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցները

1. Արտոնագրային վճարի չափի հաշվարկման ուղղիչ գործակիցներն են`

1) սպառողների սահմանափակ քանակակազմ ունեցող հանրային սննդի գործունեության իրականացման վայրերի (օբյեկտների) համար` 0,5.

2) ապրիլ, մայիս, հոկտեմբեր եւ նոյեմբեր ամիսներին բացօթյա վայրերի միջոցով կազմակերպվող հանրային սննդի գործունեության համար` 0,8.

3) Երեւան քաղաքում սույն օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված սրահներում հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու համար` 3,0.

4) հեստապար եւ անհատական կամ համույթային համանման այլ ցուցադրումներ ունեցող հանրային սննդի գործունեության իրականացման վայրերի (օբյեկտների) համար` 5,0.

5) Երեւան քաղաքում հանրային սննդի օբյեկտների (բացառությամբ մինչեւ 50 քառակուսի մետր սպասարկման սրահի մակերես ունեցող օբյեկտների) գործունեության կազմակերպման համար`

ա.առաջին եւ երկրորդ գոտիների համար` 1,4.

բ.մյուս գոտիների համար` 1,05:

6) Աբովյան, Աշտարակ, Վաղարշապատ եւ Մասիս քաղաքների վարչական սահմաններում գտնվող 500 քառակուսի մետր սպասարկման սրահի մակերեսից ավելի տարածք ունեցող հանրային սննդի օբյեկտների համար` 2,0:

Հոդված 20. Հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու համար արտոնագրային վճարի չափը

1. Հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու համար արտոնագրային վճարի ամսական չափը հավասար է ելակետային տվյալի մեծությանը համապատասխան սահմանված մեկամսյա դրույքաչափին՝ հաշվարկված ըստ սույն օրենքի անբաժանելի մաս կազմող Հավելված 1-ի, իսկ սույն օրենքի 19-րդ հոդվածով ուղղիչ գործակիցներ սահմանված լինելու դեպքում՝ ելակետային տվյալի մեծությանը համապատասխան սահմանված մեկամսյա դրույքաչափի եւ ուղղիչ գործակիցների արտադրյալին` դրամական արտահայտությամբ:

2. Այն դեպքերում, երբ հանրային սննդի ոլորտում գործունեությունն իրականացվում է հանդիսությունների, արարողությունների կամ համանման այլ միջոցառումների կազմակերպման համար նախատեսված` 100 քառակուսի մետր եւ ավելի մակերես ունեցող սրահում, եւ հանրային սննդի գործունեության իրականացման տվյալ վայրի սրահների ընդհանուր մակերեսը չի գերազանցում 600 քառակուսի մետրը, հանդիսությունների, արարողությունների կամ համանման այլ միջոցառումների կազմակերպման համար նախատեսված այդ սրահի մասով արտոնագիր կարող է տրամադրվել առանձին օրվա կամ օրերի համար: Ընդ որում, Վճարողը սույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված Հայտարարությունը կարող է ներկայացնել իր նախընտրած` արտոնագրային վճար վճարող համարվելու որեւէ օրվան կամ օրերին նախորդող ցանկացած աշխատանքային օրվա ընթացքում:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում որեւէ օրվա կամ օրերի համար արտոնագրային վճարի չափը սահմանվում է արտոնագրային վճարի ամսական չափի մեկ երեսուներորդի, գործունեության տվյալ տեսակի համար տվյալ Արտոնագրում նշված օրերի քանակի, իսկ տվյալ գործունեությունը Երեւան քաղաքում իրականացնելու պարագայում` նաեւ 19-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված գործակցի արտադրյալով` դրամական արտահայտությամբ:

Գ Լ ՈՒ Խ 3

ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐԸ՝ ԹԵԹԵՎ ՄԱՐԴԱՏԱՐ ՄԵՔԵՆԱՅՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հոդված 21. Թեթեւ մարդատար մեքենայով ուղեւորափոխադրման գործունեության համար արտոնագրային վճարի հաշվարկման համար օգտագործվող հասկացությունները

1. Սույն օրենքի իմաստով` թեթեւ մարդատար մեքենայով ուղեւորափոխադրում է համարվում թեթեւ մարդատար-տաքսի ավտոմոբիլով իրականացվող ուղեւորափոխադրումը, այդ թվում` նախնական պատվերով կամ նախնական պատվերի մասին կնքված պայմանագրերին համապատասխան իրականացվող ուղեւորափոխադրումը:

Հոդված 22. Թեթեւ մարդատար մեքենայով ուղեւորափոխադրման գործունեության համար արտոնագրային վճար վճարողները

1. Վճարողներ են համարվում թեթեւ մարդատար մեքենայով ուղեւորափոխադրման գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատերերը:

2. Սույն գլխի դրույթները չեն տարածվում թեթեւ մարդատար մեքենայով բացառապես սեփական ներարտադրական (ներտնտեսական) ուղեւորափոխադրումների նկատմամբ:

Հոդված 23. Թեթեւ մարդատար մեքենայով ուղեւորափոխադրման գործունեության համար արտոնագրային վճարի հաշվարկման ելակետային տվյալը

1. Թեթեւ մարդատար մեքենայով ուղեւորափոխադրման գործունեության համար արտոնագրային վճարի հաշվարկման ելակետային տվյալ է համարվում թեթեւ մարդատար մեքենաների քանակը:

Հոդված 24. Թեթեւ մարդատար մեքենայով ուղեւորափոխադրման գործունեության համար արտոնագրային վճարի հաշվարկման ելակետային տվյալի մեկ միավորի համար սահմանված ամսական դրույքաչափը

1. Թեթեւ մարդատար մեքենայով ուղեւորափոխադրման գործունեության համար արտոնագրային վճարի ամսական չափը հաշվարկելիս կիրառվող ելակետային տվյալի մեկ միավորի համար սահմանված ամսական դրույքաչափերը ներկայացված են սույն օրենքի անբաժանելի մաս կազմող Հավելված 2-ում:

2. Միեւնույն ժամանակահատվածում տարբեր բնակավայրերում կամ տարբեր բնակավայրերի միջեւ նույն թեթեւ մարդատար մեքենայով ուղեւորափոխադրում իրականացնելու համար կիրառվում է տվյալ բնակավայրերի համար սույն օրենքի անբաժանելի մաս կազմող Հավելված 2-ով սահմանված արտոնագրային վճարի դրույքաչափերից առավելագույնը:

3. Այն դեպքում, երբ բնակության միեւնույն հասցեում գրանցված (հաշվառված) անհատ ձեռնարկատերերը, նրանց ամուսինները, ծնողները, երեխաները, եղբայրները, քույրերը միեւնույն թեթեւ մարդատար մեքենայով իրականացնում են ուղեւորափոխադրում, կարող են ստանալ անհատ ձեռնարկատիրոջ անվամբ միայն մեկ Արտոնագիր: Ընդ որում, այս դեպքում արտոնագրային վճարի ամսական չափը սահմանվում է սույն օրենքի անբաժանելի մաս կազմող Հավելված 2-ով սահմանված դրույքաչափին ավելացրած յուրաքանչյուր վարորդի համար 1000 դրամ:

Գ Լ ՈՒ Խ  4

ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐԸ՝ ՎԱՐՍԱՎԻՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Հոդված 25. Վարսավիրական ծառայությունների մատուցման գործունեության համար արտոնագրային վճարի հաշվարկման համար օգտագործվող հասկացությունները

1. Սույն օրենքի իմաստով`

1) վարսավիրանոց (գեղեցկության սրահ) է համարվում վարսավիրական ծառայության աշխատատեղի (աշխատատեղերի) համար առանձնացված մշտական կամ ժամանակավոր շինությունը.

2) վարսավիրական ծառայությունների մատուցման գործունեություն է համարվում վարսավիրանոցներում (գեղեցկության սրահներում) վարսավիրական ծառայությունների մատուցումը.

3) վարսավիրական ծառայություններ են համարվում մազերի հարթեցումը, կտրումը, հարդարումը, ներկումը, գանգրացումը, ուղղումը եւ համանման ծառայությունները, սափրումը եւ մորուքների հարթեցումը, դեմքի մերսումը, դիմահարդարումը, մատնահարդարումը եւ  նման այլ ծառայություններ.

 4) վարսավիրական ծառայության մատուցման աշխատատեղ է համարվում վարսավիրական ծառայության համար նախատեսված յուրաքանչյուր տեղ: Վարսավիրական ծառայության մատուցման տարբեր աշխատատեղերը մեկ անձի կողմից համատեղման դեպքում համատեղած աշխատատեղերը համարվում են մեկ աշխատատեղ, իսկ նույնատիպ (միանման) աշխատատեղերի առկայության դեպքում այդ աշխատատեղերը դիտարկվում են որպես առանձին աշխատատեղեր:

Հոդված 26. Վարսավիրական ծառայությունների մատուցման գործունեության համար արտոնագրային վճար վճարողները

1. Վճարողներ են համարվում վարսավիրական ծառայության մատուցման գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատերերը:

 2. Սույն գլխի դրույթները չեն տարածվում զբոսաշրջության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի սահմանած չափանիշներին համապատասխանող հյուրանոցային տնտեսության օբյեկտներում վարսավիրական ծառայությունների մատուցման գործունեության իրականացման նկատմամբ:

Հոդված 27. Վարսավիրական ծառայությունների մատուցման գործունեության համար արտոնագրային վճարի հաշվարկման ելակետային տվյալը

1. Վարսավիրական ծառայությունների մատուցման գործունեության համար արտոնագրային վճարի հաշվարկման ելակետային տվյալ է համարվում վարսավիրական ծառայության մատուցման աշխատատեղերի քանակը:

Հոդված 29. Վարսավիրական ծառայությունների մատուցման գործունեության համար արտոնագրային վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցները

1. Վարսավիրական ծառայության մատուցման գործունեության համար արտոնագրային վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցներն են`

1) Երեւան քաղաքի առաջին եւ երկրորդ գոտիների համար` 1,4.

2) Երեւան քաղաքի այլ գոտիների համար` 1,05:

Հոդված 30. Վարսավիրական ծառայությունների մատուցման գործունեության համար արտոնագրային վճարի հաշվարկման ելակետային տվյալի մեկ միավորի համար սահմանված ամսական դրույքաչափը

1. Վարսավիրական ծառայությունների մատուցման գործունեության համար արտոնագրային վճարի ամսական չափը հաշվարկելիս կիրառվող ելակետային տվյալի մեկ միավորի համար սահմանված ամսական դրույքաչափերը ներկայացված են սույն օրենքի անբաժանելի մաս կազմող Հավելված 3-ում:

Գ Լ ՈՒ Խ  5

ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐԸ՝ ԱՎՏՈՏԵԽՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ (ԿԵՏԵՐԻ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Հոդված 31. Ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) գործունեության համար արտոնագրային վճարի հաշվարկման համար օգտագործվող հասկացությունները

1. Սույն օրենքի իմաստով`

1) ավտոտեխսպասարկման կայան (կետ) է համարվում ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման համար հարմարեցված աշխատատեղի (աշխատատեղերի) համար առանձնացված մշտական կամ ժամանակավոր շինությունը.

2) ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) գործունեություն է համարվում ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) միջոցով ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկումը.

3) ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկում են համարվում ավտոմեքենաների մեխանիկական եւ էլեկտրական սարքավորանքի, թափքի, ներարկման համակարգի, շարժիչի տեխնիկական սպասարկումը եւ նորոգումը, ավտոմեքենաների լվացումը, փայլեցումը, ներկումը կամ ներկերի փոշեցրումը, լուսամուտների եւ հողմապակիների, նստատեղերի նորոգումը, դողերի եւ օդախցիկների նորոգումը, տեղադրումը, փոխարինումը, հակաքայքայիչ մշակումը, ավտոմեքենաների մասերի եւ պարագաների տեղադրումը, եթե դա արտադրական գործընթացի փուլ չէ.

4) ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման աշխատատեղ է համարվում ավտոտրանսպորտային միջոցի տեխնիկական սպասարկման տեսակների մեկ ամբողջական գործընթացի ապահովման համար հատուկ սարքավորումներով կահավորված տարածքը: Ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման տարբեր աշխատատեղերը մեկ անձի կողմից համատեղման դեպքում համատեղած աշխատատեղերը համարվում են մեկ աշխատատեղ, իսկ նույնատիպ (միանման) աշխատատեղերի առկայության դեպքում այդ աշխատատեղերը դիտարկվում են որպես առանձին աշխատատեղեր:

Հոդված 32. Ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) գործունեության համար արտոնագրային վճար վճարողները

1. Վճարողներ են համարվում ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատերերը:

Հոդված 33. Ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) միջոցով իրականացվող գործունեության համար արտոնագրային վճարի հաշվարկման ելակետային տվյալը

1. Ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) գործունեության համար արտոնագրային վճարի հաշվարկման ելակետային տվյալ է համարվում ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման աշխատատեղերի քանակը:

Հոդված 34. Ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) միջոցով իրականացվող գործունեության համար արտոնագրային վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցները

1. Ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) միջոցով իրականացվող գործունեության համար արտոնագրայի վճարների հաշվարկման ուղղիչ գործակիցներն են`

1) Երեւան քաղաքի առաջին եւ երկրորդ գոտիների համար` 1,4.

2) Երեւան քաղաքի այլ գոտիների համար` 1,05:

Հոդված 35.Ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) միջոցով իրականացվող գործունեության համար արտոնագրային վճարի հաշվարկման ելակետային տվյալի մեկ միավորի համար սահմանված ամսական դրույքաչափը

1. Ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) գործունեության համար արտոնագրային վճարի ամսական չափը հաշվարկելիս կիրառվող ելակետային տվյալի մեկ միավորի համար սահմանված ամսական դրույքաչափերը ներկայացված են սույն օրենքի անբաժանելի մաս կազմող Հավելված 4-ում:

Գ Լ ՈՒ Խ 6

ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐԸ՝ ԱՎՏՈԿԱՆԳԱՌՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Հոդված 36. Ավտոկանգառների գործունեության համար արտոնագրային վճարի հաշվարկման համար օգտագործվող հասկացությունները

1. Սույն օրենքի իմաստով`

1) ավտոկանգառ է համարվում ավտոտրանսպորտային միջոցների ժամանակավոր կայանման համար առանձնացված տարածքը.

2) ավտոկանգառների գործունեություն է համարվում ավտոկանգառում հատուցման դիմաց ավտոտրանսպորտային միջոցի ժամանակավոր կայանման ապահովումը (կազմակերպումը):

Հոդված 37. Ավտոկանգառների գործունեության համար արտոնագրային վճար վճարողները

1.Վճարողներ են համարվում ավտոկանգառներ կազմակերպող իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատերերը:

2. Սույն գլխի դրույթները չեն տարածվում`

1) այն ավտոկանգառների գործունեության նկատմամբ, որտեղ տեղադրված են ավտոտրանսպորտային միջոցների ելքն ու մուտքը գրանցող համակարգեր.

2) համայնքի ավագանու որոշմամբ համայնքի սեփականությունը հանդիսացող տարածքներում կազմակերպվող ավտոկանգառների գործունեության նկատմամբ.

3) զբոսաշրջության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի սահմանած չափանիշներին համապատասխանող հյուրանոցային տնտեսության օբյեկտներում ավտոկանգառների գործունեության իրականացման նկատմամբ:

Հոդված 38. Ավտոկանգառների գործունեության համար արտոնագրային վճարի հաշվարկման ելակետային տվյալը

1. Ավտոկանգառների գործունեության համար արտոնագրային վճարի հաշվարկման ելակետային տվյալ է համարվում ավտոտրանսպորտային միջոցների ժամանակավոր կայանման համար առանձնացված ընդհանուր տարածքի մակերեսը` արտահայտված քառակուսի մետրերով:

Հոդված 39. Ավտոկանգառների գործունեության համար արտոնագրային վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցները

1. Ավտոկանգառների գործունեության համար արտոնագրային վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցներն են`

1) Երեւան քաղաքի առաջին եւ երկրորդ գոտիների համար` 1,4.

2) Երեւան քաղաքի այլ գոտիների համար` 1,05.

3) տոնավաճառների, վերնիսաժների, շուկաների, Երեւանի կայարանների (ավտոկայարանների), մետրոպոլիտենի կայարանների կամ դրանց անմիջապես հարող տարածքներում գտնվող ավտոկանգառների գործունեության համար`  2,5.

4) բացառապես գիշերային ժամերին (ժամը 21:00-ից մինչեւ ժամը 09:00-ն) աշխատող ավտոկանգառների գործունեության համար` 0,5:

Հոդված 40. Ավտոկանգառների գործունեության համար արտոնագրային վճարի հաշվարկման ելակետային տվյալի մեկ միավորի համար սահմանված ամսական դրույքաչափը

1. Ավտոկանգառների գործունեության համար արտոնագրային վճարի ամսական չափը հաշվարկելիս կիրառվող ելակետային տվյալի մեկ միավորի համար սահմանված ամսական դրույքաչափերը ներկայացված են սույն օրենքի անբաժանելի մաս կազմող Հավելված 5-ում:

Գ Լ ՈՒ Խ  7.

ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐԸ՝ ԲԻԼԻԱՐԴ ԽԱՂԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ

Հոդված 41. Բիլիարդ խաղի կազմակերպման գործունեության համար արտոնագրային վճար վճարողները

1.Վճարողներ են համարվում բիլիարդ խաղ կազմակերպող իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատերերը:

2. Սույն գլխի դրույթները չեն տարածվում զբոսաշրջության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի սահմանած չափանիշներին համապատասխանող հյուրանոցային տնտեսության օբյեկտներում բիլիարդ խաղի կազմակերպման գործունեության իրականացման նկատմամբ:

Հոդված 42. Բիլիարդ խաղի կազմակերպման գործունեության համար արտոնագրային վճարի հաշվարկման ելակետային տվյալը

1. Բիլիարդ խաղի կազմակերպման գործունեության համար արտոնագրային վճարի հաշվարկման ելակետային տվյալ է համարվում տեղադրված խաղասեղանների քանակը:

Հոդված 43. Բիլիարդ խաղի կազմակերպման գործունեության համար արտոնագրային վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցները

1. Բիլիարդ խաղի կազմակերպման համար արտոնագրային վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցներն են`

1) Երեւան քաղաքի առաջին եւ երկրորդ գոտիների համար` 1,4.

2) Երեւան քաղաքի այլ գոտիների համար` 1,05:

Հոդված 44. Բիլիարդ խաղի կազմակերպման գործունեության համար արտոնագրային վճարի հաշվարկման ելակետային տվյալի մեկ միավորի համար սահմանված ամսական դրույքաչափը

1. Բիլիարդ խաղի կազմակերպման գործունեության համար արտոնագրային վճարի ամսական չափը հաշվարկելիս կիրառվող ելակետային տվյալի մեկ միավորի համար սահմանված ամսական դրույքաչափերը ներկայացված են սույն օրենքի անբաժանելի մաս կազմող Հավելված 6-ում:

Գ Լ ՈՒ Խ  8.

ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐԸ՝ ՍԵՂԱՆԻ ԹԵՆԻՍ ԽԱՂԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ

Հոդված 45. Սեղանի թենիս խաղի կազմակերպման գործունեության համար արտոնագրային վճար վճարողները

1.Վճարողներ են համարվում սեղանի թենիս խաղ կազմակերպող իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատերերը:

2. Սույն գլխի դրույթները չեն տարածվում զբոսաշրջության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի սահմանած չափանիշներին համապատասխանող հյուրանոցային տնտեսության օբյեկտներում սեղանի թենիս խաղի կազմակերպման  գործունեության իրականացման նկատմամբ:

Հոդված 46. Սեղանի թենիս խաղի կազմակերպման գործունեության համար արտոնագրային վճարի հաշվարկման ելակետային տվյալը

1. Սեղանի թենիս խաղի կազմակերպման գործունեության համար արտոնագրային վճարի հաշվարկման ելակետային տվյալ է համարվում տեղադրված խաղասեղանների քանակը:

Հոդված 47. Սեղանի թենիս խաղի կազմակերպման գործունեության համար արտոնագրային վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցները

1. Սեղանի թենիս խաղի կազմակերպման արտոնագրային վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցներն են`

1) Երեւան քաղաքի առաջին եւ երկրորդ գոտիների համար` 1,4.

2) Երեւան քաղաքի այլ գոտիների համար` 1,05:

Հոդված 48. Սեղանի թենիս խաղի կազմակերպման գործունեության համար արտոնագրային վճարի հաշվարկման ելակետային տվյալի մեկ միավորի համար սահմանված ամսական դրույքաչափը

1. Սեղանի թենիս խաղի կազմակերպման գործունեության հարար արտոնագրային վճարի ամսական չափը հաշվարկելիս կիրառվող ելակետային տվյալի մեկ միավորի համար սահմանված ամսական դրույքաչափերը ներկայացված են սույն օրենքի անբաժանելի մաս կազմող Հավելված 7-ում:

Գ Լ ՈՒ Խ  9.

ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐԸ՝ ՄԵՏԱՂԱԴՐԱՄՈՎ ՇԱՀԱԳՈՐԾՎՈՂ ԱՎՏՈՄԱՏՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՍՆՆԴԻ ԱՌԵՎՏՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ  ՀԱՄԱՐ

Հոդված 49. Մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առեւտրի կազմակերպման գործունեության  համար արտոնագրային վճարի հաշվարկման համար օգտագործվող հասկացությունները

1. Սույն օրենքի իմաստով մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առեւտրի կազմակերպման գործունեություն է համարվում մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով պատրաստի սննդի (սուրճի, գազավորված ըմպելիքների եւ այլն) առեւտուրը:

Հոդված 50. Մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առեւտրի կազմակերպման գործունեության համար արտոնագրային վճար վճարողները

1. Վճարողներ են համարվում մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առեւտրի կազմակերպման գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատերերը:

Հոդված 51. Մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առեւտրի կազմակերպման գործունեության համար արտոնագրային վճարի հաշվարկման ելակետային տվյալը

1. Մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առեւտրի կազմակերպման գործունեության համար արտոնագրային վճարի հաշվարկման ելակետային տվյալ է համարվում մետաղադրամով շահագործվող ավտոմատների քանակը:

Հոդված 52.Մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առեւտրի կազմակերպման գործունեության համար արտոնագրային վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցները

1. Մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առեւտրի կազմակերպման արտոնագրային վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցներն են`

1) Երեւան քաղաքի առաջին եւ երկրորդ գոտիների համար`  1,4.

2) Երեւան քաղաքի այլ գոտիների համար` 1,05:

Հոդված 53. Մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առեւտրի կազմակերպման գործունեության համար արտոնագրային վճարի հաշվարկման ելակետային տվյալի մեկ միավորի համար սահմանված ամսական դրույքաչափը

1. Մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առեւտրի կազմակերպման գործունեության համար արտոնագրային վճարի ամսական չափը հաշվարկելիս կիրառվող ելակետային տվյալի մեկ միավորի համար սահմանված ամսական դրույքաչափերը ներկայացված են սույն օրենքի անբաժանելի մաս կազմող Հավելված 8-ում:

Գ Լ ՈՒ Խ 10.

ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐԸ՝ ՄԵՏԱՂԱԴՐԱՄՈՎ ՇԱՀԱԳՈՐԾՎՈՂ ԱՎՏՈՄԱՏՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ եւ ԽԱՂԱՏՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ)

Հոդված 54. Մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի կազմակերպման գործունեության  համար արտոնագրային վճարի հաշվարկման համար օգտագործվող հասկացությունները

1. Սույն օրենքի իմաստով՝ մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի կազմակերպման գործունեություն է համարվում զվարճությունների, հանգստի կազմակերպման եւ այլ վայրերում մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով այնպիսի խաղերի կազմակերպման գործունեությունը, որոնց շահումը հանդիսանում է «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 9503 41 000, 9503 49 100, 9503 49 300 ծածկագրին դասվող ապրանք:

Հոդված 55. Մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի կազմակերպման գործունեության համար արտոնագրային վճար վճարողները

1. Վճարողներ են համարվում մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի կազմակերպման գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատերերը:

Հոդված 56. Մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի կազմակերպման գործունեության համար արտոնագրային վճարի հաշվարկման ելակետային տվյալը

1. Մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի կազմակերպման գործունեության համար արտոնագրային վճարի հաշվարկման ելակետային տվյալ է համարվում խաղային ավտոմատների քանակը:

Հոդված 57. Մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի կազմակերպման գործունեության համար արտոնագրային վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցները

1. Մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի կազմակերպման արտոնագրային վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցներն են`

1) Երեւան քաղաքի առաջին եւ երկրորդ գոտիների համար`  1,4.

2) Երեւան քաղաքի այլ գոտիների համար` 1,05:

Հոդված 58. Մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի կազմակերպման գործունեության համար արտոնագրային վճարի հաշվարկման ելակետային տվյալի մեկ միավորի համար սահմանված ամսական դրույքաչափը

1. Մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի կազմակերպման գործունեության հարար արտոնագրային վճարի ամսական չափը հաշվարկելիս կիրառվող ելակետային տվյալի մեկ միավորի համար սահմանված ամսական դրույքաչափերը ներկայացված են սույն օրենքի անբաժանելի մաս կազմող Հավելված 9-ում:

Գ Լ ՈՒ Խ 11.

ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐԸ՝ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Հոդված 59. Ստոմատոլոգիական գործունեության  համար արտոնագրային վճարի հաշվարկման համար օգտագործվող հասկացությունները

1. Սույն օրենքի իմաստով՝ ստոմատոլոգիական գործունեություն է համարվում ստոմատոլոգիական պոլիկլինիկաների, կենտրոնների կամ կաբինետների կողմից իրականացվող թերապեւտիկ, վիրաբուժական, օրթոպեդիկ, ռենտգենաբանական բժշկական օգնության եւ սպասարկման գործունեությունը:

Հոդված 60. Ստոմատոլոգիական գործունեության համար արտոնագրային վճար վճարողները

1. Վճարողներ են համարվում ստոմատոլոգիական գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատերերը:

Հոդված 61. Ստոմատոլոգիական գործունեության համար արտոնագրային վճարի հաշվարկման ելակետային տվյալը

1. Ստոմատոլոգիական գործունեության համար արտոնագրային վճարի հաշվարկման ելակետային տվյալ է համարվում ստոմատոլոգիական ծառայությունների մատուցման համար նախատեսված բազկաթոռների թիվը:

Հոդված 62. Ստոմատոլոգիական գործունեության համար արտոնագրային վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցները

1. Ստոմատոլոգիական գործունեության արտոնագրային վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցներն են`

1) Երեւան քաղաքի առաջին եւ երկրորդ գոտիների համար` 1,0.

2) Երեւան քաղաքի այլ գոտիների համար` 0,75.

3) 4-րդ եւ ավելի բազկաթոռների համար՝ 0,6:

Հոդված 63. Ստոմատոլոգիական գործունեության համար արտոնագրային վճարի հաշվարկման ելակետային տվյալի մեկ միավորի համար սահմանված ամսական դրույքաչափը

1. Ստոմատոլոգիական գործունեության համար արտոնագրային վճարի ամսական չափը հաշվարկելիս կիրառվող ելակետային տվյալի մեկ միավորի համար սահմանված ամսական դրույքաչափերը ներկայացված են սույն օրենքի անբաժանելի մաս կազմող Հավելված 10-ում:

Գ Լ ՈՒ Խ  12.

ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐԸ՝ ԱՏԱՄՆԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Հոդված 64. Ատամնատեխնիկական գործունեության  համար արտոնագրային վճարի հաշվարկման համար օգտագործվող հասկացությունները

1. Սույն օրենքի իմաստով՝

1) ատամնատեխնիկական գործունեություն է համարվում ատամնատեխնիկական պարագաների պատրաստումը.

2) ատամնատեխնիկի 1 հիմնական աշխատատեղ է համարվում 1 ատամնատեխնիկի եւ գիպսային մոդելների ստացման, զոդման, պոլիմերացման, փայլեցման, ձուլման աշխատանքներ կատարող մինչեւ 2 օժանդակ (տեխնիկական) աշխատակիցների աշխատատեղերի ամբողջությունը:

Հոդված 65. Ատամնատեխնիկական գործունեության համար արտոնագրային վճար վճարողները

1. Վճարողներ են համարվում ատամնատեխնիկական գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատերերը:

Հոդված 66. Ատամնատեխնիկական գործունեության համար արտոնագրային վճարի հաշվարկման ելակետային տվյալը

1. Ատամնատեխնիկական գործունեության համար արտոնագրային վճարի հաշվարկման ելակետային տվյալ է համարվում ատամնատեխնիկական ծառայությունների մատուցման հիմնական աշխատատեղերի թիվը:

Հոդված 67. Ատամնատեխնիկական գործունեության համար արտոնագրային վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցները

1. Ատամնատեխնիկական գործունեության արտոնագրային վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցներն են`

1) Երեւան քաղաքի առաջին եւ երկրորդ գոտիների համար` 1,0.

2) Երեւան քաղաքի այլ գոտիների համար` 0,75.

3) 4-րդ եւ ավելի հիմնական աշխատատեղերի համար՝ 0,6:

Հոդված 68. Ատամնատեխնիկական գործունեության համար արտոնագրային վճարի հաշվարկման ելակետային տվյալի մեկ միավորի համար սահմանված ամսական դրույքաչափը

1. Ատամնատեխնիկական գործունեության համար արտոնագրային վճարի ամսական չափը հաշվարկելիս կիրառվող ելակետային տվյալի մեկ միավորի համար սահմանված ամսական դրույքաչափերը ներկայացված են սույն օրենքի անբաժանելի մաս կազմող Հավելված 11-ում:

Գ Լ ՈՒ Խ 13.

ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐԸ՝ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԱՌՔՈՒՎԱՃԱՌՔԻ ԿԱՄ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄԻՋՆՈՐԴԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Հոդված 69. Անշարժ գույքի առքուվաճառքի կամ վարձակալության միջնորդային գործունեության  համար արտոնագրային վճարի հաշվարկման համար օգտագործվող հասկացությունները

1. Սույն օրենքի իմաստով՝

1) անշարժ գույքի առքուվաճառքի կամ վարձակալության միջնորդային գործունեություն է համարվում անշարժ գույքի առքուվաճառքի կամ վարձակալության հանձնման միջնորդական գործունեությունը:

2) անշարժ գույքի առքուվաճառքի կամ վարձակալության միջնորդային գործունեություն իրականացնելու վայր է համարվում այն գրասենյակի գտնվելու վայրը, որտեղ կնքվում են անշարժ գույքի առքուվաճառքի կամ վարձակալության միջնորդային գործունեությանը վերաբերող պայմանագրեր:

Հոդված 70. Անշարժ գույքի առքուվաճառքի կամ վարձակալության միջնորդային գործունեության համար արտոնագրային վճար վճարողները

1. Վճարողներ են համարվում անշարժ գույքի առքուվաճառքի կամ վարձակալության միջնորդային գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատերերը:

Հոդված 71. Անշարժ գույքի առքուվաճառքի կամ վարձակալության միջնորդային գործունեության համար արտոնագրային վճարի հաշվարկման ելակետային տվյալը

1. Անշարժ գույքի առքուվաճառքի կամ վարձակալության միջնորդային գործունեության համար արտոնագրային վճարի հաշվարկման ելակետային տվյալ է համարվում անշարժ գույքի առքուվաճառքի կամ վարձակալության հանձնման միջնորդային գործունեությամբ զբաղվող կազմակերպության աշխատողների թիվը:

Հոդված 72. Անշարժ գույքի առքուվաճառքի կամ վարձակալության միջնորդային գործունեության համար արտոնագրային վճարի հաշվարկման ելակետային տվյալի մեկ միավորի համար սահմանված ամսական դրույքաչափը

1. Անշարժ գույքի առքուվաճառքի կամ վարձակալության միջնորդային գործունեության համար արտոնագրային վճարի ամսական հաշվարկելիս կիրառվող ելակետային տվյալի մեկ միավորի համար սահմանված ամսական դրույքաչափերը ներկայացված են սույն օրենքի անբաժանելի մաս կազմող Հավելված 12-ում:

2. Միեւնույն ժամանակահատվածում տարբեր բնակավայրերում անշարժ գույքի առքուվաճառքի կամ վարձակալության միջնորդային գործունեություն իրականացնելու դեպքում կիրառվում է տվյալ բնակավայրի համար սույն օրենքի անբաժանելի մաս կազմող Հավելված 12-ով սահմանված արտոնագրային վճարի դրույքաչափերից առավելագույնը։

Գ Լ ՈՒ Խ 14.

ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐԸ՝ ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԵՐՈՒՄ (ՈՍԿՈՒ ՇՈՒԿԱՆԵՐ) ՎԱՃԱՌԱՍԵՂԱՆՆԵՐԻ ԿԱՄ ՎԱՃԱՌԱԿԵՏԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ, ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐԻ ԿԱՄ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ԱՌՔՈՒՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Հոդված 73. Առեւտրի իրականացման վայրերում (ոսկու շուկաներ) վաճառասեղանների կամ վաճառակետերի միջոցով թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի կամ թանկարժեք քարերի առքուվաճառքի գործունեության համար արտոնագրային վճար վճարողները

1. Վճարողներ են համարվում առեւտրի իրականացման վայրերում (ոսկու շուկաներ) վաճառասեղանների կամ վաճառակետերի միջոցով թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի կամ թանկարժեք քարերի` տարեկան մինչեւ 115 մլն դրամ իրացման շրջանառությամբ առքուվաճառքի գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատերերը՝ սույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հայտարարության առկայության դեպքում:

Հոդված 74. Առեւտրի իրականացման վայրերում (ոսկու շուկաներ) վաճառասեղանների կամ վաճառակետերի միջոցով թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի կամ թանկարժեք քարերի առքուվաճառքի գործունեության համար արտոնագրային վճարի հաշվարկման ելակետային տվյալը

1. Առեւտրի իրականացման վայրերում (ոսկու շուկաներ) վաճառասեղանների կամ վաճառակետերի միջոցով թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի կամ թանկարժեք քարերի առքուվաճառքի տարեկան մինչեւ 115 մլն դրամ իրացման շրջանառությամբ գործունեության համար արտոնագրային վճարի հաշվարկման ելակետային տվյալ է համարվում թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի կամ թանկարժեք քարերի ցուցադրման եւ (կամ) վաճառքի համար օգտագործվող վաճառասեղանների կամ վաճառակետերի մակերեսը` քառակուսի մետրերով:

2. Մինչեւ 0.5 քառակուսի մետր մակերեսով վաճառասեղանի կամ վաճառակետի մակերեսն ընդունվում է 0.5 քառակուսի մետր:

Հոդված 75. Առեւտրի իրականացման վայրերում (ոսկու շուկաներ) վաճառասեղանների կամ վաճառակետերի միջոցով թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի կամ թանկարժեք քարերի առքուվաճառքի գործունեության համար արտոնագրային վճարի չափը

1. Առեւտրի իրականացման վայրերում (ոսկու շուկաներ) վաճառասեղանների կամ վաճառակետերի միջոցով թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի կամ թանկարժեք քարերի առքուվաճառքի տարեկան մինչեւ 115 մլն դրամ իրացման շրջանառությամբ գործունեություն իրականացնելու համար արտոնագրային վճարի ամսական չափը հավասար է ելակետային տվյալի մեծությանը համապատասխան սահմանված մեկամսյա դրույքաչափին՝ հաշվարկված ըստ սույն օրենքի անբաժանելի մաս կազմող Հավելված 13-ի:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 10 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունն իր պաշտոնական ինտերնետային կայքի Էլեկտրոնային հաշվետվությունների բաժնում ապահովում է սույն օրենքով սահմանված Հայտարարության ներկայացման եւ էլեկտրոնային եղանակով Արտոնագրի տրամադրման հնարավորությունը:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ին:
 

Հավելվածներ 1-13  
  

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ», «ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,  «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ  ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԿԵՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Անհրաժեշտությունը.

ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի կողմից  (այսուհետ՝ Խորհուրդ) հանձնարարվել է ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ՊՀ-ին (այսուհետ՝ ՕԿԱԿ) ուսումնասիրել մի շարք ոլորտների կարգավորումները եւ ներկայացնել առաջարկություններ համապատասխան ոլորտը կարգավորող իրավական ակտերի կրճատման, պարզեցման, մասնավորապես, դրանցով սահմանված տնտեսապես ոչ արդյունավետ եւ աննպատակահարմար մեխանիզմների կրճատման վերաբերյալ:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները.

ՕԿԱԿ-ի կողմից ի թիվս սահմանված այլ ոլորտների ուսումնասիրվում է հարկային ոլորտը, մասնավորապես գործող «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքը (այսուհետ՝ Օրենք), որն իմաստային առումով բաղկացած է երկու տարբեր մասերից, որոնցից առաջինով արտոնագրային վճարներ են սահմանվում ֆիզիկական անձանց (այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերի) կողմից իրականացվող գործունեության որոշ տեսակների համար (Հավելված 1),  իսկ մյուս մասով (Հավելված 7)՝ իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի կողմից իրականացվող  գործունեության լրիվ այլ տեսակների համար (նախկինում հիմնականում հաստատագրված հարկի դաշտում գործող): Օրենքի նման կառուցվածքը խառնաշփոթ է առաջացնում, քանի որ Օրենքի հոդվածների մի մասը վերաբերում է միայն Հավելված 1-ին, մյուս մասը՝ միայն Հավելված 7-ին, եւ անհասկանալի է մի օրենքում դրանց համատեղումը:

Ներկայումս Հավելված 1-ով սահմանված գործունեության տեսակներով կարող են զբաղվել ինչպես ֆիզիկական անձինք, այնպես էլ անհատ ձեռնարկատերերը, սակայն անհատ ձեռնարկատերերը միաժամանակ չեն կարող զբաղվել գործունեության այլ տեսակներով:  Միաժամանակ Հավելված 1-ի ցանկում ընդգրկված գործունեության տեսակների գծով  եկամտային հարկ չի հաշվարկվում եւ չի վճարվում, հետեւաբար արտոնագրային վճար վճարելու ժամանակահատվածը չի հաշվառվում աշխատանքային ստաժում թե ֆիզիկական անձանց, թե անհատ ձեռնարկատերերի դեպքում: Այսպիսով, որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվելը ֆիզիկական անձին  որեւէ առավելություն չի տալիս:

Հավելված 1-ով սահմանված գործունեություն տեսակներով գործունեություն ծավալողների  նկատմամբ  գործում  են նաեւ տարբեր սահմանափակումներ, մասնավորապես շրջանառության 9 մլն դրամի շեմը, ինչը ստիպում է վճարողին հաշվառում վարել:

Թեեւ Օրենքի «Հավելված 7»-ով սահմանված գործունեության տեսակներով զբաղվող անհատ ձեռնարկատերերի եւ իրավաբանական անձանց համար արտոնագրային վճարը փոխարինում է ավելացված արժեքի հարկին եւ (կամ)  շահութահարկին, այնուամենայնիվ անհրաժեշտ է  տարվա արդյունքներով՝ հարկային մարմին ներկայացնել շահութահարկի հաշվարկ:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.

ՀՀ կառավարությունը որդեգրել է տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացման, գործարար միջավայրի եւ շուկայական տնտեսության զարգացմանը խոչընդոտող դրույթների վերացման, պետության կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների բարելավման եւ պարզեցման, գործող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործման քաղաքականություն եւ այդ համատեքստում, ինչպես նաեւ հաշվի առնելով միջազգային լավագույն փորձը՝ փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտների համար գործունեության նպաստավոր պայմանների ձեւավորման նպատակով ոլորտում անհրաժեշտ է կատարել իրականացվող քաղաքականության փոփոխություններ:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը.

Հիմք ընդունելով Խորհրդի հանձնարարականը, նպատակ ունենալով բարելավել գործարար միջավայրը, այդ թվում՝ ոլորտը կարգավորող իրավական ակտերի կրճատման ու վերանայման միջոցով, հաշվի առնելով ուսումնասիրությամբ արձանագրված գործող իրավիճակը եւ վերը թվարկված խնդիրները, ի նկատի ունենալով այլ պետությունների ուսումնասիրված փորձը, առաջարկվում է.

- Օրենքից առանձնացնել Հավելված 1-ով սահմանված գործունեության  տեսակներին վերաբերող մասերը եւ դրանց վերաբերյալ  ընդունել «Արտոնագրային հարկի մասին» ՀՀ օրենք, որն առնչվում է մանր բիզնեսում գործունեության որոշ տեսակներով զբաղվող ֆիզիկական անձանց եւ սահմանվում է որպես տեղական բյուջե վճարվող հարկ: Միաժամանակ, Հավելված 7-ով սահմանված գործունեության տեսակների համար Օրենքը շարադրել նոր խմբագրությամբ.

-Սահմանել, որ արտոնագրային հարկով կարող են հարկվել միայն ֆիզիկական անձինք, որոնք կկարողանան առանց պետական կամ հարկային հաշվառման զբաղվել «Արտոնագրային հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված գործունեության տեսակներով (գործունեության տեսակների ցանկը չի փոխվել եւ համապատասխանում է Օրենքի Հավելված 1-ով սահմանված գործունեության  տեսակներին).

- Հանել շրջանառության 9 մլն դրամի շեմը, ինչի արդյունքում արտոնագրային հարկով հարկվող ֆիզիական անձինք վերոնշյալ գործունեության մասով հաշվառում վարելու անհրաժեշտություն չեն ունենա.

- Արտոնագրային հարկով հարկվող գործունեություն իրականացնելու համար Ձեռնարկատիրական արտոնագիրը ստանալ տեղական ինքնակառավարման մարմնից.

- Թե Արտոնագրային հարկ, թե Արտոնագրային վճարներ վճարողների համար Ձեռնարկատիրական արտոնագիրը վճարողի ցանկությամբ տրամադրել նաեւ մեկից-հինգ տարի ժամկետներով (ի լրումն ներկայումս գործող տարվա ընթացքում ընտրված մեկ կամ մի քանի ամիսների համար Արտոնագրի ձեռքբերման տարբերակի)՝ համապատասխանաբար զեղչային համակարգի կիրառմամբ: Միաժամանակ անձը կազատվի լրավճար կատարելու պարտականությունից, եթե արտոնագիրը ստանալուց հետո օրենսդրական փոփոխությունների արդյունքում արտոնագրային հարկի չափն ավելանա.

-Արտոնագրային վճարներ վճարողների համար հնարավորություն ստեղծել արտոնագիր տրամադրելու մասին հայտարարությունը հարկային մարմին ներկայացնել Էլեկտրոնային եղանակով եւ նույն եղանակով հարկային մարմնից ստանալ Արտոնագիրը.

- Արտոնագրային վճարներ վճարողների համար հանել շահութահարկի հաշվարկ ներկայացնելու պարտավորությունը.

- Պարզեցնել  Օրենքի շարադրանքը, մասնավորապես գործունեության յուրաքանչյուր տեսակի գծով կազմել  առանձին գլուխներ եւ հայտարարությունների ձեւեր, ինչպես նաեւ հստակեցնել Օրենքում օգտագործվող հասկացությունները:

Նախածերի ընդունման կապակցությամբ նախատեսվում է ընդունել՝

- 1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 22-ի N 372-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարություն որոշում:

- 2) «Արտոնագրային վճարով հարկվող գործունեություն իրականացնելու վերաբերյալ հայտարարության ձեւերը եւ դրանց լրացման կարգերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարություն որոշում:

- 3) «Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրամադրված Ձեռնարկատիրական արտոնագրերի վերաբերյալ տեղեկությունների ներկայացման կարգ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարություն որոշում:

- 4) «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2014 թվականի հունվարի 22-ի N 18-Ն հրամանում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հրաման:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք.

Առաջարկները մշակվել են ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ՊՀ-ի կողմից եւ եւ քննարկվել արտոնագրային վճարներով հարկվող գործունեության տեսակներով զբաղվող բիզնեսի ներկայացուցիչների հետ:

6. Ակնկալվող արդյունքը.

Օրենքների փաթեթի ընդունմամբ պայմանավորված ակնկալվող արդյունքը կլինի ոլորտի

կարգավորման եւ բիզնես գործունեություն ծավալելու պայմանների  բարելավումը եւ առկա խնդիրների վերացումը:

Մասնավորապես,

-  Արտոնագրային հարկը որպես  տեղական հարկ  սահմանելը կբերի գործունեության այդ տեսակներով զբաղվողների ստվերի կրճատմանը եւ կապահովի համայնքային բյուջեների հարկային եկամուտների աճ՝ հաշվի առնելով տեղական ինքնակառավարման մարմինների տեղեկացվածությունը իրենց տարածքում գործող մանր ձեռնարկատերերի վերաբերյալ,

- Արտոնագրային հարկով հարկվող գործունեության տեսակներ իրականացնողների համար չի լինի հարկային հաշվառման  պահանջ, շրջանառության նկատմամբ շեմ չի գործի, հաշվառում վարելու անհրաժեշտություն այլեւս չի լինի եւ արտոնագիրը կտրամադրվի անմիջապես գործունեության իրականացման համայնքում,

- Ավելի երկար ժամանակաշրջանի համար արտոնագիր ստանալու դեպքում էականորեն կնվազի արտոնագրային հարկի/վճարների չափը,

- Արտոնագրային վճարներով հարկվող գործունեության տեսակներ իրականացնողների համար արտոնագիր տրամադրելու մասին հայտարարությունը հնարավոր կլինի հարկային մարմին ներկայացնել Էլեկտրոնային եղանակով՝ հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքի Էլեկտրոնային հաշվետվությունների բաժնի միջոցով եւ նույն եղանակով հարկային մարմնից ստանալ Արտոնագիրը,

- Արտոնագրային վճարներով հարկվող գործունեության տեսակներ իրականացնողները այլեւս չեն ներկայացնի շահութահարկի հաշվարկ:

- Օրենքի շարադրանքն ավելի հստակ կլինի:

2012 թվականին «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքով սահմանված գործունեության տեսակները իրականացնողների թիվը կազմել է 31827, որոնց հարկային պարտավորությունների վճարման ծախսերը կազմել են մոտ 4.3 մլրդ ՀՀ դրամ: Առաջարկվող փոխոխությունից հետո նրանց հաշվարկման եւ վճարման հետ կապված ծախսերը կկրճատվեն մոտ 92%-ով՝ կազմելով մոտ 328 մլն  ՀՀ դրամ:

ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Արտոնագրային հարկի մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ  կատարելու մասին»,  «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում  կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն  կատարելու մասին», «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ  կատարելու մասին», «Եկամտային հարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն  կատարելու մասին», «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու  մասին», «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ  ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

1.«Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Արտոնագրային հարկի մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Եկամտային հարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` օրենքներ) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսի, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքների նախագծերը բնապահպանության ոլորտին չեն առնչվում, այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չեն հակասում:
Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Արտոնագրային հարկի մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Եկամտային հարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով (այսուհետ` Նախագծեր) նախատեսվում են մի շարք փոփոխություններ, մասնավորապես` սահմանվում է արտոնագրային հարկ հասկացությունը, կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում արտոնագրային հարկի հաշվարկման եւ վճարման հետ կապված հարաբերությունները, սահմանվում է արտոնագրային հարկ վճարողների շրջանակը, արտոնագրային հարկի չափը եւ վճարման կարգը, նախատեսվում է արտոնագրային վճարներ վճարողների համար հանել շահութահարկի հաշվարկ ներկայացնելու պարտավորությունը:

Նախագծերով կարգավորվող շրջանակներն առնչվում են  արտոնագրային հարկ վճարող ֆիզիկական անձանց կողմից մատուցվող ծառայությունների շուկայի հետ: Նախագծերով փոքր բիզնեսով զբաղվող ֆիզիկական անձիք առանց պետական կամ հարկային հաշվառման կկարողանան իրականացնել իրենց գործունեությունը:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծերի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ոչ զգալի դրական ազդեցություն հայտնաբերվելու եզրակացություն:

ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՓՈՔՐ եւ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Արտոնագրային հարկի մասին», ««Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»,  ««ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», ««Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», ««ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», ««Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Եկամտային հարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին,  ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», ««Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է դրական ազդեցություն` հաշվի առնելով հետեւյալ հանգամանքները.
 

ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Արտոնագրային հարկի մասին», ««Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», ««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», ««Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Եկամտային հարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն  եւ լրացում կատարելու մասին»  եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին»,  ««Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների լրամշակված նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Նախագծերի փաթեթի սոցիալական ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի N 18-Ն որոշման համաձայն:

Նախագծերի սոցիալական ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության  ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագծերը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Փաթեթով առաջարկվում է.

1) «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքից առանձնացնել նույն օրենքի թիվ 1 հավելվածով սահմանված գործունեության տեսակներին վերաբերող մասերը եւ դրանց վերաբերյալ ընդունել «Արտոնագրային հարկի մասին» ՀՀ նոր օրենք՝ արտոնագրային հարկը սահմանելով որպես տեղական հարկ,

2) վերանայել արտոնագրային վճարների հաշվարկման կարգը: Մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ արտոնագրային վճարը կարող է հաշվարկվել ոչ թե մինչեւ 12 ամսյա, այլ մինչեւ 60 ամսյա ժամանակահատվածի համար: Զուգահեռաբար առաջարկվում է շարունակել ներկայումս գործող «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքով սահմանված արտոնագրային վճարի չափը նվազեցնող զեղչային գործակիցների կիրառությունը՝ արտոնագրի ստացման յուրաքանչյուր ժամանակահատվածի համար սահմանելով զեղչային գործակցի կոնկրետ չափը, որի մեծությունը կախված է արտոնագրային վճար վճարող համարվելու ժամանակահատվածի տեւողությունից (օրինակ՝ 60 ամսյա ժամանակահատվածի համար արտոնագրային վճար վճարող համարվելու դեպքում զեղչային գործակցի չափը առաջարկվում է սահմանել 0,5),

3) սահմանել վարչական տուգանք`

ա) ֆիզիկական անձի կողմից առանց արտոնագրի «Արտոնագրային հարկի մասին» ՀՀ օրենքի նախագծի 6-րդ հոդվածում նշված գործունեության տեսակով (տեսակներով) զբաղվելու դեպքերի համար,

բ) արտոնագրային հարկ վճարողի կողմից արտոնագրում չնշված գործունեության տեսակով (տեսակներով) զբաղվելու դեպքերի համար,

գ) այլ ֆիզիկական անձին պատկանող արտոնագրով «Արտոնագրային հարկի մասին» ՀՀ օրենքի նախագծի 6-րդ հոդվածում նշված գործունեության տեսակով (տեսակներով) զբաղվելու դեպքերի համար:

Հաշվի առնելով վերը նշվածը, Փաթեթի ընդունումը կառաջացնի ՀՀ պետական բյուջեի եկամուտների նվազեցման` միեւնույն ժամանակ ավելացնելով ՀՀ համայնքների բյուջեների եկամուտները:

Միաժամանակ հայտնում ենք, որ Փաթեթի թե ընդունումը, թե չընդունումը ՀՀ պետական եւ համայնքների բյուջեների ծախսերի, ինչպես նաեւ բյուջետային բնագավառում քաղաքականության փոփոխման չի հանգեցնում: