Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-7821-13.05.2015,09.03.2016-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում արտոնագրային հարկի հաշվարկման եւ վճարման հետ կապված հարաբերությունները, սահմանում է վճարողների շրջանակը, արտոնագրային հարկի չափը, վճարման կարգը եւ սույն օրենքի խախտման համար պատասխանատվությունը:

Հոդված 2. Արտոնագրային հարկի հասկացությունը

1. Արտոնագրային հարկը սույն օրենքով սահմանված կարգով, չափերով եւ ժամկետներում սույն օրենքով նախատեսված գործունեություն իրականացնող ֆիզիկական անձի կողմից տեղական բյուջե վճարվող պարտադիր եւ անհատույց վճար է:

Հոդված 3. Ձեռնարկատիրական արտոնագրի հասկացությունը

1. Ձեռնարկատիրական արտոնագիրը (այսուհետ՝ Արտոնագիր) հանդիսանում է համայնքի ղեկավարի կողմից արտոնագրային հարկով հարկվող գործունեություն իրականացնող ֆիզիկական անձին տրամադրված փաստաթուղթ, որը հավաստում է Արտոնագրում նշված գործունեության տեսակով եւ ժամանակաշրջանում զբաղվելու իրավունքը:

Հոդված 4. Արտոնագրային հարկ վճարողները

1. Արտոնագրային հարկ վճարող են այն ֆիզիկական անձինք (այսուհետ՝ Վճարող), որոնք Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացնում են սույն օրենքի 6-րդ հոդվածում նշված գործունեության տեսակները եւ այդ գործունեության իրականացման համար չեն օգտագործում այլ ֆիզիկական անձանց աշխատանքը:

Հոդված 5. Արտոնագրի տեսակները եւ գործողությունը

1. Վճարողի ցանկությամբ Արտոնագիրը տրամադրվում է.

1) մեկից տասներկու ամիս օրացուցային ամիս ժամկետով.

2) քսանչորս օրացուցային ամիս ժամկետով.

3) երեսունվեց օրացուցային ամիս ժամկետով.

4) քառասունութ օրացուցային ամիս ժամկետով.

5) վաթսուն օրացուցային ամիս ժամկետով:

2.Արտոնագրի հիման վրա տնտեսական գործունեության իրականացման համար Վճարողի պետական եւ հարկային հաշվառում չի պահանջում:

3.Գործում են Արտոնագրի հետեւյալ տեսակները.

1) Տեսակ I - Արտոնագրի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում: Արտոնագիրը տրամադրվում է միայն Երեւանի քաղաքապետի կողմից՝ անկախ Վճարողի գործունեության իրականացման վայրից.

2) Տեսակ II - Արտոնագրի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում, բացի Երեւան քաղաքից: Արտոնագիրը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության ցանկացած մարզկենտրոն հանդիսացող համայնքի ղեկավարի կողմից՝ անկախ Վճարողի գործունեության իրականացման վայրից.

3) Տեսակ III - Արտոնագրի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության քաղաքային (բացառությամբ Երեւան քաղաքի եւ մարզկենտրոնների), գյուղական եւ սահմանամերձ համայնքներներում: Արտոնագիրը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքային (բացառությամբ Երեւան քաղաքի եւ մարզկենտրոնների) համայնքի ղեկավարի կողմից՝ անկախ Վճարողի գործունեության իրականացման վայրից.

4) Տեսակ IV - Արտոնագրի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության գյուղական եւ սահմանամերձ համայնքներում: Արտոնագիրը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության ցանկացած գյուղական համայնքի ղեկավարի կողմից՝ անկախ Վճարողի գործունեության իրականացման վայրից.

5) Տեսակ V - Արտոնագրի գործողությունը տարածվում է սահմանամերձ համայնքներում: Արտոնագիրը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության ցանկացած սահմանամերձ համայնքի ղեկավարի կողմից՝ անկախ Վճարողի գործունեության իրականացման վայրից.

6) Տեսակ VI - Արտոնագրի գործողությունը տարածվում է մարտական գործողությունների հետեւանքով չօգտագործվող հողատարածքներ ունեցող սահմանամերձ գյուղական համայնքներում: Արտոնագիրը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության ցանկացած՝ մարտական գործողությունների հետեւանքով չօգտագործվող հողատարածքներ ունեցող սահմանամերձ գյուղական համայնքի ղեկավարի կողմից՝ անկախ Վճարողի գործունեության իրականացման վայրից:

4. Սույն օրենքի 6-րդ հոդվածում նշված գործունեության յուրաքանչյուր տեսակով տվյալ ժամանակաշրջանում զբաղվելու համար տրամադրվում է մեկ Արտոնագիր:

5. Արտոնագրի ձեռքբերման համար վճարված արտոնագրային հարկի գումարը ենթակա չէ հետ վերադարձի կամ հաշվանցման, բացառությամբ այն դեպքի, երբ ստացված Արտոնագրի համար վճարված արտոնագրային հարկի գումարն ավելին է, քան պահանջվում է սույն օրենքով: Այս դեպքում վերադարձի կամ հաշվանցման է ենթակա միայն ավել վճարված գումարը:

6. Արտոնագիրը չի կարող փոխանցվել (այդ թվում օտարվել, օգտագործման տրամադրվել) երրորդ անձանց:

7. Արտոնագրի կորստի (կորցնելու, ոչնչանալու եւ այլն) կամ օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում Վճարողը դիմում է ներկայացնում Արտոնագիրը տրամադրած համայնքի ղեկավարին՝ Արտոնագրի կրկնօրինակը ստանալու համար: Համայնքի ղեկավարը կրկնօրինակը Վճարողին տալիս է նրա կողմից դիմումը ստանալուց հետո՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում: Արտոնագրի կրկնօրինակի վերին աջ անկյունում կատարվում է «Կրկնօրինակ» նշագրումը: Կրկնօրինակի տրամադրման համար վճար չի գանձվում:

8. Արտոնագրի գործողությունը դադարում է.

1) Արտոնագրի գործողության ժամկետը լրանալու դեպքում.

2) Վճարողի կողմից Արտոնագիրն այլ անձին փոխանցելու փաստը հայտնաբերվելու դեպքում՝ հայտնաբերման պահից.

3) Վճարողի դիմումի համաձայն՝ դիմումի ներկայացման պահից:

Հոդված 6. Հարկվող օբյեկտը

1. Արտոնագրային հարկը կիրառվում է գործունեության ներքոնշյալ տեսակների նկատմամբ, որոնց իրականացման ընթացքում Վճարողը ստացել կամ նպատակ է ունեցել ստանալ եկամուտ.

1) Բնակչության պատվերով կատարվող`

ա. կոշիկի եւ կաշվե գալանտերեայի եւ համանման այլ արտադրատեսակների արտադրություն, կոշիկի եւ կաշվե գալանտերեայի պարագաների արտադրություն, կոշիկի եւ կաշվե արտադրատեսակների նորոգում.

բ. հագուստի արտադրություն եւ նորոգում.

գ. գլխարկների արտադրություն եւ նորոգում.

դ. գորգերի եւ գորգագործական արտադրատեսակների արտադրություն եւ նորոգում.

ե. փայտյա իրերի պատրաստում, կահույքի եւ տան կահավորանքի նորոգում.

զ. ոչ թանկարժեք զարդերի արտադրություն եւ նորոգում.

է. համակարգչային տեխնիկայի, հեռուստացույցների, լվացքի մեքենաների, օդորակիչների եւ այլ կենցաղային տեխնիկայի նորոգում, ծրագրային սպասարկում.

ը. հեծանիվների եւ հաշմանդամների սայլակների արտադրություն, անձնական օգտագործման եւ կենցաղային այլ արտադրատեսակների նորոգում.

թ. տնտեսական եւ գեղազարդ խեցեգործական արտադրատեսակների արտադրություն.

ժ. այլ ճենապակե եւ խեցեգործական արտադրատեսակների արտադրություն.

ժա. թիթեղագործական գործունեություն.

2) Ժամացույցների, ժամանակաչափ սարքերի նորոգում, երաժշտական գործիքների նորոգում.

3) Նեղ մասնագիտական գիտելիքների ձեռքբերման այլ դասընթացներ.

4) Լեզուների ուսուցման դասընթացներ.

5) Բարձրագույն եւ այլ հաստատություններ ընդունվելու համար նախապատրաստական դասընթացներ.

6) Պարեր, երգեցողություն դասավանդողների գործունեություն.

7) Կատարողական արվեստի բնագավառում գործունեություն, կատարողական արվեստի բնագավառում օժանդակ գործունեություն.

8) Ստեղծագործական գործունեություն.

9) Խնջույքավարների գործունեություն.

10) Կրթական գործունեություն եւ արտադպրոցական դաստիարակություն մարմնամարզության եւ սպորտի բնագավառում.

11) Մասնավոր տնային տնտեսություններում ծառայությունների մատուցում (առանց տարբերակման) սեփական սպառման համար.

12) Դարբնոցային գործունեություն.

13) Զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայությունների մատուցում:

Հոդված 7. Արտոնագրային հարկի վճարման ժամկետները եւ կարգը

1.Վճարողները արտոնագրային հարկը տեղական բյուջե են վճարում են մինչեւ սույն օրենքով սահմանված գործունեության տեսակն իրականացնելուն կամ նախկին Արտոնագրով նախատեսված գործունեության իրականացման ժամանակաշրջանի ավարտին նախորդող վերջին աշխատանքային օրը:

2.Վճարումը կարող է կատարվել անկանխիկ կամ կանխիկ եղանակով՝ Արտոնագրի ձեռքբերման համապատասխան քաղաքապետարանում կամ գյուղապետարանում: 3.Վճարումը կատարվում է սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված որեւէ ժամանակահատվածի համար՝ անկախ տվյալ ժամանակահատվածի ընթացքում գործունեության իրականացման օրերի քանակից:

4. «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն արտոնագրային հարկից ազատված գործունեության մասով Վճարողներին VI-րդ տեսակի Արտոնագիրը տրամադրվում է սույն օրենքով սահմանված կարգով` առանց արտոնագրային հարկի վճարման:

Հոդված 8. Արտոնագրի տրամադրման կարգը

1. Արտոնագրային հարկի վճարումը կանխիկ եղանակով՝ Արտոնագրի ձեռքբերման համապատասխան քաղաքապետարանում կամ գյուղապետարանում կատարելու դեպքում, Վճարողը արտոնագրային հարկը վճարելուց անմիջապես հետո համապատասխան քաղաքապետարանից եւ գյուղապետարանից ստանում է օրենքի Հավելված N 6-ով սահմանված ձեւի Արտոնագիր: Վճարողը ստորագրում է Արտոնագրի վրա՝ հավաստելով Արտոնագրում իր եւ իր գործունեության վերաբերյալ առկա տեղեկատվության իսկությունը: Ընդ որում, վճարումը կատարելու օրվա ընթացքում Արտոնագիր չտրամադրելու դեպքում Արտոնագիրը համարվում է տրամադրված վճարման կատարման օրը:

2. Վճարումն անկանխիկ եղանակով կատարելու դեպքում, Վճարողը համապատասխան քաղաքապետարան կամ գյուղապետարան է ներկայացնում վճարման անդորրագիրը եւ անմիջապես համապատասխան քաղաքապետարանից եւ գյուղապետարանից ստանում օրենքի Հավելված N 6-ով սահմանված ձեւի Արտոնագիր: Վճարողը ստորագրում է Արտոնագրի վրա՝ հավաստելով Արտոնագրում իր եւ իր գործունեության վերաբերյալ առկա տեղեկատվության իսկությունը:

3. VI-րդ տեսակի Արտոնագրի ձեռքբերման համար Վճարողները մինչեւ սույն օրենքով սահմանված գործունեության տեսակն իրականացնելուն կամ նախկին Արտոնագրով նախատեսված գործունեության իրականացման ժամանակաշրջանի ավարտին նախորդող վերջին աշխատանքային օրը համապատասխան քաղաքապետարանից եւ գյուղապետարանից ստանում են օրենքի Հավելված N 6-ով սահմանված ձեւի Արտոնագիր: Վճարողը ստորագրում է Արտոնագրի վրա՝ հավաստելով Արտոնագրում իր եւ իր գործունեության վերաբերյալ առկա տեղեկատվության իսկությունը:

Հոդված 9. Արտոնագրային հարկի չափը

1. Սույն օրենքով սահմանված գործունեության յուրաքանչյուր տեսակի մասով տվյալ տեսակի Արտոնագրի համար արտոնագրային հարկի չափերը սահմանված են սույն օրենքի անբաժանելի մաս համարվող հավելվածներ N 1,2,3,4,5-ով:

2. Բնակավայրերի դասակարգումը կատարվում է ըստ «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքի:

3. Սահմանամերձ համայնքների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Մարտական գործողությունների հետեւանքով չօգտագործվող հողատարածքներ ունեցող այն սահմանամերձ գյուղական համայնքների ցանկը, որտեղ իրականացվող գործունեությունը ազատվում է հարկերից, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 10. Վճարողների կողմից այլ հարկերի վճարումը

1. Վճարողները սույն օրենքով սահմանված գործունեության տեսակների գծով «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված այլ հարկեր չեն վճարում:

Հոդված 11. Վճարողների կողմից հաշվառման վարումը եւ հաշվարկների ներկայացումը

1. Վճարողները արտոնագրային հարկի կամ որեւէ այլ հարկատեսակի գծով պետական մարմիններ (այդ թվում՝ հարկային մարմիններ) եւ տեղական ինքնակառավարման մարմիններ հաշվարկներ (հաշվետվություններ) չեն ներկայացնում:

2. Սույն օրենքի շրջանակներում գործունեություն իրականացնող Վճարողների կողմից հսկիչ-դրամարկղային մեքենաների օգտագործում չի պահանջվում:

Հոդված 12. Արտոնագրային հարկ վճարողի պարտականությունները

1. Արտոնագրային հարկ վճարողը պարտավոր է.

1) Արտոնագրում նշված գործունեությունն իրականացնել միայն Արտոնագրի տվյալ տեսակով նախատեսված համայնքներում եւ ժամկետներում,

2) Արտոնագիրը կամ դրա պատճենը փակցնել գործունեության իրականացման վայրում՝ առավել տեսանելի տեղում (բացառությամբ գործունեության կայուն վայր չունենալու դեպքերի) եւ այն ներկայացնել սպառողի կամ տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցչի պահանջով:

Հոդված 13. Արտոնագրային հարկ վճարողների հաշվառումը

1. Համայնքի ղեկավարը կատարում է Վճարողների եւ տրամադրված Արտոնագրերի հաշվառումը եւ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով այդ տեղեկությունները տրամադրում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությանը:

Հոդված 14. Արտոնություններ

1. Արտոնագիր ստացած Վճարողն ազատվում է Արտոնագրի գործողության ժամկետի ընթացքում լրավճար կատարելու պարտականությունից, եթե Արտոնագիրը ստանալուց հետո օրենսդրական փոփոխությունների արդյունքում ավելացել է արտոնագրային հարկի չափը:

Հոդված 15. Սույն օրենքի խախտման համար պատասխանատվությունը

1. Իրենց գործունեության իրականացման համար այլ ֆիզիկական անձանց աշխատանքը օգտագործելու դեպքում Վճարողները դադարում են համարվել արտոնագրային հարկ վճարող:

2. Ֆիզիկական անձի կողմից առանց Արտոնագրի գործունեություն իրականացնելը կամ Վճարողի կողմից Արտոնագիրն այլ ֆիզիկական անձի փոխանցելը կամ Արտոնագրում չնշված գործունեության տեսակով (տեսակներով) զբաղվելն առաջացնում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված պատասխանատվություն, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերի:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված տուգանքը վճարվում է այն համայնքի բյուջե, որի վարչական տարածքում հայտնաբերվել է իրավախախտումը:

4. «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, արտոնագրային հարկից ազատված գործունեության տեսակների մասով սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված խախտումները կատարած անձանց նկատմամբ կիրառվում է նախազգուշացում: Տեղական ինքնակառավարման մարմնի կողմից խախտումն արձանագրելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, արտոնագրային հարկից ազատված գործունեության տեսակների մասով սույն հոդվածի 2-րդ մասում նախատեսված խախտումները կատարելու դեպքերում արտոնագրային հարկից ազատված գործունեություն իրականացնող անձինք տեղական ինքնակառավարման մարմնի կողմից խախտումն արձանագրելու օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 1-ից դադարում են օգտվել «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված՝ արտոնագրային հարկից ազատման արտոնությունից, եւ գործունեության այդ տեսակի մասով արտոնագրային հարկը հաշվարկվում է սույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով:

Հոդված 16. Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից:


Հավելվածներ


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ», «ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԿԵՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Անհրաժեշտությունը.

ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի կողմից (այսուհետ՝ Խորհուրդ) հանձնարարվել է ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ՊՀ-ին (այսուհետ՝ ՕԿԱԿ) ուսումնասիրել մի շարք ոլորտների կարգավորումները եւ ներկայացնել առաջարկություններ համապատասխան ոլորտը կարգավորող իրավական ակտերի կրճատման, պարզեցման, մասնավորապես, դրանցով սահմանված տնտեսապես ոչ արդյունավետ եւ աննպատակահարմար մեխանիզմների կրճատման վերաբերյալ:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները.

ՕԿԱԿ-ի կողմից ի թիվս սահմանված այլ ոլորտների ուսումնասիրվում է հարկային ոլորտը, մասնավորապես գործող «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքը (այսուհետ՝ Օրենք), որն իմաստային առումով բաղկացած է երկու տարբեր մասերից, որոնցից առաջինով արտոնագրային վճարներ են սահմանվում ֆիզիկական անձանց (այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերի) կողմից իրականացվող գործունեության որոշ տեսակների համար (Հավելված 1), իսկ մյուս մասով (Հավելված 7)՝ իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի կողմից իրականացվող գործունեության լրիվ այլ տեսակների համար (նախկինում հիմնականում հաստատագրված հարկի դաշտում գործող): Օրենքի նման կառուցվածքը խառնաշփոթ է առաջացնում, քանի որ Օրենքի հոդվածների մի մասը վերաբերում է միայն Հավելված 1-ին, մյուս մասը՝ միայն Հավելված 7-ին, եւ անհասկանալի է մի օրենքում դրանց համատեղումը:

Ներկայումս Հավելված 1-ով սահմանված գործունեության տեսակներով կարող են զբաղվել ինչպես ֆիզիկական անձինք, այնպես էլ անհատ ձեռնարկատերերը, սակայն անհատ ձեռնարկատերերը միաժամանակ չեն կարող զբաղվել գործունեության այլ տեսակներով: Միաժամանակ Հավելված 1-ի ցանկում ընդգրկված գործունեության տեսակների գծով եկամտային հարկ չի հաշվարկվում եւ չի վճարվում, հետեւաբար արտոնագրային վճար վճարելու ժամանակահատվածը չի հաշվառվում աշխատանքային ստաժում թե ֆիզիկական անձանց, թե անհատ ձեռնարկատերերի դեպքում: Այսպիսով, որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվելը ֆիզիկական անձին որեւէ առավելություն չի տալիս:

Հավելված 1-ով սահմանված գործունեություն տեսակներով գործունեություն ծավալողների նկատմամբ գործում են նաեւ տարբեր սահմանափակումներ, մասնավորապես շրջանառության 9 մլն դրամի շեմը, ինչը ստիպում է վճարողին հաշվառում վարել:

Թեեւ Օրենքի «Հավելված 7»-ով սահմանված գործունեության տեսակներով զբաղվող անհատ ձեռնարկատերերի եւ իրավաբանական անձանց համար արտոնագրային վճարը փոխարինում է ավելացված արժեքի հարկին եւ (կամ) շահութահարկին, այնուամենայնիվ անհրաժեշտ է տարվա արդյունքներով՝ հարկային մարմին ներկայացնել շահութահարկի հաշվարկ:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.

ՀՀ կառավարությունը որդեգրել է տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացման, գործարար միջավայրի եւ շուկայական տնտեսության զարգացմանը խոչընդոտող դրույթների վերացման, պետության կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների բարելավման եւ պարզեցման, գործող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործման քաղաքականություն եւ այդ համատեքստում, ինչպես նաեւ հաշվի առնելով միջազգային լավագույն փորձը՝ փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտների համար գործունեության նպաստավոր պայմանների ձեւավորման նպատակով ոլորտում անհրաժեշտ է կատարել իրականացվող քաղաքականության փոփոխություններ:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը.

Հիմք ընդունելով Խորհրդի հանձնարարականը, նպատակ ունենալով բարելավել գործարար միջավայրը, այդ թվում՝ ոլորտը կարգավորող իրավական ակտերի կրճատման ու վերանայման միջոցով, հաշվի առնելով ուսումնասիրությամբ արձանագրված գործող իրավիճակը եւ վերը թվարկված խնդիրները, ի նկատի ունենալով այլ պետությունների ուսումնասիրված փորձը, առաջարկվում է.

- Օրենքից առանձնացնել Հավելված 1-ով սահմանված գործունեության տեսակներին վերաբերող մասերը եւ դրանց վերաբերյալ ընդունել «Արտոնագրային հարկի մասին» ՀՀ օրենք, որն առնչվում է մանր բիզնեսում գործունեության որոշ տեսակներով զբաղվող ֆիզիկական անձանց եւ սահմանվում է որպես տեղական բյուջե վճարվող հարկ: Միաժամանակ, Հավելված 7-ով սահմանված գործունեության տեսակների համար Օրենքը շարադրել նոր խմբագրությամբ.

-Սահմանել, որ արտոնագրային հարկով կարող են հարկվել միայն ֆիզիկական անձինք, որոնք կկարողանան առանց պետական կամ հարկային հաշվառման զբաղվել «Արտոնագրային հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված գործունեության տեսակներով (գործունեության տեսակների ցանկը չի փոխվել եւ համապատասխանում է Օրենքի Հավելված 1-ով սահմանված գործունեության տեսակներին).

- Հանել շրջանառության 9 մլն դրամի շեմը, ինչի արդյունքում արտոնագրային հարկով հարկվող ֆիզիական անձինք վերոնշյալ գործունեության մասով հաշվառում վարելու անհրաժեշտություն չեն ունենա.

- Արտոնագրային հարկով հարկվող գործունեություն իրականացնելու համար Ձեռնարկատիրական արտոնագիրը ստանալ տեղական ինքնակառավարման մարմնից.

- Թե Արտոնագրային հարկ, թե Արտոնագրային վճարներ վճարողների համար Ձեռնարկատիրական արտոնագիրը վճարողի ցանկությամբ տրամադրել նաեւ մեկից-հինգ տարի ժամկետներով (ի լրումն ներկայումս գործող տարվա ընթացքում ընտրված մեկ կամ մի քանի ամիսների համար Արտոնագրի ձեռքբերման տարբերակի)՝ համապատասխանաբար զեղչային համակարգի կիրառմամբ: Միաժամանակ անձը կազատվի լրավճար կատարելու պարտականությունից, եթե արտոնագիրը ստանալուց հետո օրենսդրական փոփոխությունների արդյունքում արտոնագրային հարկի չափն ավելանա.

-Արտոնագրային վճարներ վճարողների համար հնարավորություն ստեղծել արտոնագիր տրամադրելու մասին հայտարարությունը հարկային մարմին ներկայացնել Էլեկտրոնային եղանակով եւ նույն եղանակով հարկային մարմնից ստանալ Արտոնագիրը.

- Արտոնագրային վճարներ վճարողների համար հանել շահութահարկի հաշվարկ ներկայացնելու պարտավորությունը.

- Պարզեցնել Օրենքի շարադրանքը, մասնավորապես գործունեության յուրաքանչյուր տեսակի գծով կազմել առանձին գլուխներ եւ հայտարարությունների ձեւեր, ինչպես նաեւ հստակեցնել Օրենքում օգտագործվող հասկացությունները:

Նախածերի ընդունման կապակցությամբ նախատեսվում է ընդունել՝

- 1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 22-ի N 372-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարություն որոշում:

- 2) «Արտոնագրային վճարով հարկվող գործունեություն իրականացնելու վերաբերյալ հայտարարության ձեւերը եւ դրանց լրացման կարգերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարություն որոշում:

- 3) «Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրամադրված Ձեռնարկատիրական արտոնագրերի վերաբերյալ տեղեկությունների ներկայացման կարգ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարություն որոշում:

- 4) «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2014 թվականի հունվարի 22-ի N 18-Ն հրամանում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հրաման:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք.

Առաջարկները մշակվել են ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ՊՀ-ի կողմից եւ եւ քննարկվել արտոնագրային վճարներով հարկվող գործունեության տեսակներով զբաղվող բիզնեսի ներկայացուցիչների հետ:

6. Ակնկալվող արդյունքը.

Օրենքների փաթեթի ընդունմամբ պայմանավորված ակնկալվող արդյունքը կլինի ոլորտի

կարգավորման եւ բիզնես գործունեություն ծավալելու պայմանների բարելավումը եւ առկա խնդիրների վերացումը:

Մասնավորապես,

- Արտոնագրային հարկը որպես տեղական հարկ սահմանելը կբերի գործունեության այդ տեսակներով զբաղվողների ստվերի կրճատմանը եւ կապահովի համայնքային բյուջեների հարկային եկամուտների աճ՝ հաշվի առնելով տեղական ինքնակառավարման մարմինների տեղեկացվածությունը իրենց տարածքում գործող մանր ձեռնարկատերերի վերաբերյալ,

- Արտոնագրային հարկով հարկվող գործունեության տեսակներ իրականացնողների համար չի լինի հարկային հաշվառման պահանջ, շրջանառության նկատմամբ շեմ չի գործի, հաշվառում վարելու անհրաժեշտություն այլեւս չի լինի եւ արտոնագիրը կտրամադրվի անմիջապես գործունեության իրականացման համայնքում,

- Ավելի երկար ժամանակաշրջանի համար արտոնագիր ստանալու դեպքում էականորեն կնվազի արտոնագրային հարկի/վճարների չափը,

- Արտոնագրային վճարներով հարկվող գործունեության տեսակներ իրականացնողների համար արտոնագիր տրամադրելու մասին հայտարարությունը հնարավոր կլինի հարկային մարմին ներկայացնել Էլեկտրոնային եղանակով՝ հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքի Էլեկտրոնային հաշվետվությունների բաժնի միջոցով եւ նույն եղանակով հարկային մարմնից ստանալ Արտոնագիրը,

- Արտոնագրային վճարներով հարկվող գործունեության տեսակներ իրականացնողները այլեւս չեն ներկայացնի շահութահարկի հաշվարկ:

- Օրենքի շարադրանքն ավելի հստակ կլինի:

2012 թվականին «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքով սահմանված գործունեության տեսակները իրականացնողների թիվը կազմել է 31827, որոնց հարկային պարտավորությունների վճարման ծախսերը կազմել են մոտ 4.3 մլրդ ՀՀ դրամ: Առաջարկվող փոխոխությունից հետո նրանց հաշվարկման եւ վճարման հետ կապված ծախսերը կկրճատվեն մոտ 92%-ով՝ կազմելով մոտ 328 մլն ՀՀ դրամ:

ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Արտոնագրային հարկի մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Եկամտային հարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:


ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

1.«Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Արտոնագրային հարկի մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Եկամտային հարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` օրենքներ) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսի, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքների նախագծերը բնապահպանության ոլորտին չեն առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չեն հակասում:
Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Արտոնագրային հարկի մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Եկամտային հարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով (այսուհետ` Նախագծեր) նախատեսվում են մի շարք փոփոխություններ, մասնավորապես` սահմանվում է արտոնագրային հարկ հասկացությունը, կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում արտոնագրային հարկի հաշվարկման եւ վճարման հետ կապված հարաբերությունները, սահմանվում է արտոնագրային հարկ վճարողների շրջանակը, արտոնագրային հարկի չափը եւ վճարման կարգը, նախատեսվում է արտոնագրային վճարներ վճարողների համար հանել շահութահարկի հաշվարկ ներկայացնելու պարտավորությունը:

Նախագծերով կարգավորվող շրջանակներն առնչվում են արտոնագրային հարկ վճարող ֆիզիկական անձանց կողմից մատուցվող ծառայությունների շուկայի հետ: Նախագծերով փոքր բիզնեսով զբաղվող ֆիզիկական անձիք առանց պետական կամ հարկային հաշվառման կկարողանան իրականացնել իրենց գործունեությունը:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծերի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ոչ զգալի դրական ազդեցություն հայտնաբերվելու եզրակացություն:

ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՓՈՔՐ եւ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Արտոնագրային հարկի մասին», ««Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», ««Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», ««ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», ««Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Եկամտային հարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», ««Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է դրական ազդեցություն` հաշվի առնելով հետեւյալ հանգամանքները.

ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Արտոնագրային հարկի մասին», ««Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», ««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», ««Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Եկամտային հարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», ««Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների լրամշակված նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Նախագծերի փաթեթի սոցիալական ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի N 18-Ն որոշման համաձայն:

Նախագծերի սոցիալական ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագծերը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Փաթեթով առաջարկվում է.

1) «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքից առանձնացնել նույն օրենքի թիվ 1 հավելվածով սահմանված գործունեության տեսակներին վերաբերող մասերը եւ դրանց վերաբերյալ ընդունել «Արտոնագրային հարկի մասին» ՀՀ նոր օրենք՝ արտոնագրային հարկը սահմանելով որպես տեղական հարկ,

2) վերանայել արտոնագրային վճարների հաշվարկման կարգը: Մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ արտոնագրային վճարը կարող է հաշվարկվել ոչ թե մինչեւ 12 ամսյա, այլ մինչեւ 60 ամսյա ժամանակահատվածի համար: Զուգահեռաբար առաջարկվում է շարունակել ներկայումս գործող «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքով սահմանված արտոնագրային վճարի չափը նվազեցնող զեղչային գործակիցների կիրառությունը՝ արտոնագրի ստացման յուրաքանչյուր ժամանակահատվածի համար սահմանելով զեղչային գործակցի կոնկրետ չափը, որի մեծությունը կախված է արտոնագրային վճար վճարող համարվելու ժամանակահատվածի տեւողությունից (օրինակ՝ 60 ամսյա ժամանակահատվածի համար արտոնագրային վճար վճարող համարվելու դեպքում զեղչային գործակցի չափը առաջարկվում է սահմանել 0,5),

3) սահմանել վարչական տուգանք`

ա) ֆիզիկական անձի կողմից առանց արտոնագրի «Արտոնագրային հարկի մասին» ՀՀ օրենքի նախագծի 6-րդ հոդվածում նշված գործունեության տեսակով (տեսակներով) զբաղվելու դեպքերի համար,

բ) արտոնագրային հարկ վճարողի կողմից արտոնագրում չնշված գործունեության տեսակով (տեսակներով) զբաղվելու դեպքերի համար,

գ) այլ ֆիզիկական անձին պատկանող արտոնագրով «Արտոնագրային հարկի մասին» ՀՀ օրենքի նախագծի 6-րդ հոդվածում նշված գործունեության տեսակով (տեսակներով) զբաղվելու դեպքերի համար:

Հաշվի առնելով վերը նշվածը, Փաթեթի ընդունումը կառաջացնի ՀՀ պետական բյուջեի եկամուտների նվազեցման` միեւնույն ժամանակ ավելացնելով ՀՀ համայնքների բյուջեների եկամուտները:

Միաժամանակ հայտնում ենք, որ Փաթեթի թե ընդունումը, թե չընդունումը ՀՀ պետական եւ համայնքների բյուջեների ծախսերի, ինչպես նաեւ բյուջետային բնագավառում քաղաքականության փոփոխման չի հանգեցնում: