Հոդված 1. «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հունիսի 26-ի ՀՕ-197 օրենքը (այսուհետ՝ Օրենք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 10.1-րդ հոդվածով.
«Հոդված 10.1 Ինտերնետային կայքում եւ (կամ) էլեկտրոնային հավելվածում հրապարակման ենթակա տեղեկատվությունը
1. Ինտերնետային կայքը կամ էլեկտրոնային հավելվածը (էլեկտրոնային առեւտրային հարթակ), որը հնարավորություն է ընձեռում էլեկտրոնային պայմանագիր կնքել, պետք է պարունակի՝
1) վաճառողի էլեկտրոնային, փոստային հասցեները եւ հեռախոսահամարը,
2) պայմանագրի ընդհանուր դրույթները եւ պայմանները,
3) ապրանքի կամ ծառայության գինը, բոլոր հարկերը, իսկ առկայության դեպքում` առաքման եւ (կամ) այլ ծախսերը ներառյալ վճարման ենթակա ընդհանուր գումարը,
4) տեղեկություն ընդունելի վճարման ձեւի մասին՝ մինչեւ սպառողի կողմից գնելու գործողությունը սկսելը,
5) էլեկտրոնային ձեւով լրացվող հաղորդագրության հետ կապակցված տվյալների օգտագործման կարգը, որոնց ամբողջությունը համարվում է ձեռագիր ստորագրությանը համարժեք եւ հնարավորություն է ընձեռում նույնականացնել էլեկտրոնային ձեւով ստորագրող անձին ու արտահայտում է վերջինիս կամքը,
6) առաջարկվող պայմանագրի պայմանները համաձայնեցնելիս դրանում փոփոխություններ կատարելու հնարավորությունը եւ կարգը, ինչպես նաեւ մինչեւ օֆերտա կամ ակցեպտ կատարելը անճշտությունները շտկելու եղանակները,
7) նշում ապրանքը վերադարձնելու կամ փոխանակելու սպառողի իրավունքի մասին,
8) բողոքների քննության եւ վեճերի լուծման արտադատական կարգը (հաշտարարություն, արբիտրաժ, մասնագիտական եզրակացություն, անկողմնակալ գնահատում, այդ թվում նաեւ` հաճախորդների կողմից վաճառողի ռեյտինգային գնահատման համակարգ եւ այլն), որով պարտավոր է ղեկավարվել վաճառողը (աշխատանքներ կատարողը, ծառայություններ մատուցողը):
2. Պայմանագրի պայմանների մասին տեղեկատվությունը ինտերնետային կայքում կամ էլեկտրոնային հավելվածում պետք է ներկայացվի սպառողին մինչեւ պայմանագիրը կնքելը:
3. Ինտերնետային կայքը կամ էլեկտրոնային հավելվածը պետք է սպառողին տրամադրի վճարումը կատարելու վերաբերյալ տեղեկություն:
4. Վաճառողը (աշխատանքներ կատարողը, ծառայություններ մատուցողը) պարտավոր է սույն հոդվածի 1-ին մասում նախատեսված տեղեկությունները հասանելի դարձնել սպառողին առավելագույն դյուրին որեւէ եղանակով:
5. Սույն հոդվածի կանոնները կիրառելի են հեռուստատեսային առեւտրի նկատմամբ դրանց առանձնահատկությունները հաշվի առնելով:»
Հոդված 2. Օրենքի 23-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.
«Հոդված 23. Պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը փոխարինելու կամ վերադարձնելու սպառողի իրավունքը
1. Սպառողն իրավունք ունի վերադարձնել կամ փոխարինել պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը այլ չափի, ձեւի, գույնի կամ համանման կոմպլեկտայնության ապրանքով այն վաճառողի մոտ, ումից ձեռք է բերել ապրանքը կամ վաճառողի կողմից հայտարարված այլ վայրում, եթե նշված ապրանքը հարմար չէ ձեւով, եզրաչափքերով, գույնով, չափով կամ այլ պատճառներով չի կարող օգտագործվել սպառողի կողմից իր նշանակությամբ` գնի տարբերության դեպքում անհրաժեշտ վերահաշվարկ կատարելով վաճառողի հետ, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի եւ Կառավարության սահմանած անվանացանկով ապրանքների:
Սպառողն իրավունք ունի փոխարինել կամ վերադարձնել պատշաճ որակի ապրանքն իրեն հանձնելու օրվանից 14 օրվա ընթացքում, եթե վաճառողն ավելի երկար ժամկետ չի հայտարարել: Պատշաճ որակի ապրանքը վերադարձնելու ժամկետը համարվում է պահպանված, եթե սպառողն ապրանքը ստանալու օրվանից տասնչորսօրյա ժամկետում այն հանձնել է փոստային, սուրհանդակային, տրանսպորտային կամ առաքման այլ ծառայությանը:
Պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը փոխարինվում կամ վերադարձվում է, եթե նշված ապրանքը չի օգտագործվել, պահպանված են դրա ապրանքատեսքը, սպառողական հատկանիշները, կապարակնիքները, ապրանքային պիտակները, ինչպես նաեւ սպառողին տրված վճարման փաստը հավաստող փաստաթուղթը կամ այլ հաշվարկային փաստաթուղթ, եւ առկա են ապրանքը հենց այդ վաճառողից ձեռք բերելու մասին ապացույցներ:
Պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը վերադարձնելու կամ փոխարինելու նպատակով վաճառողի գտնվելու վայր հասցնելու հետ կապված ծախսերը կատարվում են գնորդի հաշվին, եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ:
2. Պատշաճ որակի ապրանքը չի կարող վերադարձվել այն դեպքերում, երբ.
1) ապրանքների պատրաստումը եւ մատակարարումը իրականացվել է գնորդի հատուկ պահանջներին համապատասխան կամ ապրանքները անհատականացված են, եթե այլ բան նախատեսված չէ վաճառողի ու գնորդի միջեւ կնքված պայմանագրով,
2) մատակարարվում են ապրանքներ, որոնք ունեն արագ փչացման, քայքայման կամ որակի փոփոխության հատկություն, եթե այլ բան նախատեսված չէ վաճառողի ու գնորդի միջեւ կնքված պայմանագրով,
3) կապարակնքված ապրանքների վաճառքի դեպքում, որոնք վերադարձման ենթակա չեն առողջապահական կամ հիգիենիկ նկատառումներից ելնելով եւ որոնք մատակարարվելուց հետո ապակապարակնքվել են գնորդի կողմից,
4) ապրանքների վաճառքի դեպքում, որոնց մատակարարումից հետո, իրենց բնույթից ելնելով, անքակտելիորեն միախառնվում են միմյանց հետ, եթե այլ բան նախատեսված չէ վաճառողի ու գնորդի միջեւ կնքված պայմանագրով,
5) կապարակնքված ձայնային կամ տեսաձայնային ձայնագրության կամ կապարակնքված ծրագրային ապահովման մատակարարման դեպքում, որոնք մատակարարելուց հետո ապակապարակնքվել են գնորդի կողմից, եթե այլ բան նախատեսված չէ վաճառողի ու գնորդի միջեւ կնքված պայմանագրով,
6) թերթերի, ամսագրերի, գրքերի կամ այլ տպագիր նյութերի մատակարարման դեպքում,
7) աճուրդում կամ բորսայում կնքված պայմանագրերի դեպքում,
8) թվային կրիչի վրա չմատակարարվող թվային բովանդակության մատակարարման դեպքում, երբ դրա կատարումը սկսվել է սպառողի անվերապահ նախնական համաձայնությամբ, համաձայն որի` սպառողն այդպիսով կորցնում է իր վերադարձման իրավունքը, եթե այլ բան նախատեսված չէ վաճառողի ու գնորդի միջեւ կնքված պայմանագրով:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից։
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի մշակումը պայմանավորված է Հայաստանում էլեկտրոնային առեւտրի զարգացման համար բարենպաստ իրավական միջավայրի ստեղծման անհրաժեշտությամբ:
2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում, «Առեւտրի եւ ծառայությունների մասին», «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» եւ «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում ներկայումս ամբողջովին կարգավորված չեն էլեկտրոնային հաղորդակցություն ապահովող կապի միջոցներով գործարքներ կնքելու հետ կապված խնդիրները, ինչը խոչընդոտ է հանդիսանում Հայաստանի Հանրապետութունում էլեկտրոնային առեւտրի զարգացման համար:
2015թ. հունիսի 11-ին Լյուքսեմբուրգում կայացած «Թվային տնտեսություն» խորագրով Արեւելյան գործընկերության երկրների նախարարական համաժողովի շրջանակում ընդունվել է Թվային տնտեսության վերաբերյալ հռչակագիրը, որի դրույթներն ուղղված են համախմբելու ԵՄ եւ Արեւելյան գործընկերության անդամ-երկրների համատեղ ջանքերը` թվային տնտեսության ոլորտում փոխգործակցության ապահովման նպատակով: Հռչակագրով նախատեսվում է համագործակցություն նաեւ էլեկտրոնային առեւտրի բնագավառում, մասնավորապես, նշված ոլորտում ԵՄ եւ Արեւելյան գործընկերության անդամ-երկրների օրենսդրությունների ներդաշնակեցման եւ համագործակցության ընդլայնման ուղղությամբ: Հայաստանը ներգրավված է նաեւ Արեւելյան գործընկերության անդամ-երկրների թվային շուկաների ներդաշնակեցմանն /Harmonising Digital Markets/ ուղղված նախաձեռնության մեջ, որի շրջանակում եւս նախատեսվում է էլեկտրոնային առեւտրի բնագավառում համագործակցություն:
Սույն օրենսդրական փաթեթի մշակման ընթացքում ուսումնասիրվել է նաեւ ԵՏՄ անդամ-երկրների էլեկտրոնային առեւտրի մասին օրենսդրությունը:
Սույն օրենսդրական փաթեթը մշակելիս մասնագետներն օգտվել են նաեւ Եվրոպական պառլամենտի եւ Խորհրդի 2000 թվականի հունիսի 8-ի թիվ 2000/31/ԵՀ հրահանգ «Ներքին շուկայում տեղեկատվական հասարակությանը բնորոշ ծառայությունների, մասնավորապես, էլեկտրոնային առեւտրի որոշ իրավական հայեցակետերի մասին» (Էլեկտրոնային առեւտրի մասին հրահանգի) եւ Էլեկտրոնային առեւտրի մասին UNCITRALի 1996թ. Մոդելային օրենքի ուղենիշ հանդիսացող հիմնարար սկզբունքներից եւ դրույթներից:
Միեւնույն ժամանակ, 2012թ. Բանգկոկում կայացած Ասիայի եւ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական եւ սոցիալական հանձնաժողովի /UNESCAP/ նստաշրջանի ընթացքում ընդունվել է Անդրսահմանային էլեկտրոնային առեւտրի աջակցման վերաբերյալ N68/3 բանաձեւը, որի իրականացման ազգային պատասխանատու մարմին է հանդիսանում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: 2015թ. ապրիլի 1-ից 3-ը տեղի է ունեցել Անդրսահմանային էլեկտրոնային առեւտրի դյուրացման հարցերով միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստը, որի շրջանակում եւս ընդգծվել է էլեկտրոնային առեւտրի ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտի առկայության ապահովման անհրաժեշտությունը:
Նշված օրենսդրական փաթեթի մշակման հիմք է հանդիսացել նաեւ Հայաստանի Հանրապետության Նախագահի «Հայաստանի Հանրապետության իրավական եւ դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը եւ ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՆԿ-96-Ա կարգադրության «Քաղաքացիական արդարադատության արդյունավետության բարձրացումը եւ քաղաքացիական օրենսդրության կատարելագործումը» 6-րդ գլուխը:
Ելնելով վերոգրյալից` մշակվել են «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը:
3. Կարգավորման նպատակը եւ բնույթը
Սույն օրենսդրական փաթեթով ներկայացվում են էլեկտրոնային գործարքներին եւ էլեկտրոնային առեւտրին առնչվող մի շարք իրավական կարգավորումներ` Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային առեւտրի զարգացման համար անհրաժեշտ օրենսդրական նախադրյալներ ապահովելու նպատակով: Մասնավորապես, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով սահմանվել են էլեկտրոնային հաղորդակցություն ապահովող կապի միջոցով պայմանագրերի կնքման առանձնահատկությունները, էլեկտրոնային հաղորդակցություն ապահովող կապի օպերատորի պատասխանատվության դեպքերը, էլեկտրոնային հաղորդակցություն ապահովող կապի միջոցով օֆերտայի եւ ակցեպտի ստացման հետ կապված հարցերը: «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվել է, որ էլեկտրոնային առեւտրային հարթակում գործարք կնքելիս, եթե օրենքով նման գործարքի ձեւի վերաբերյալ այլ պահանջ սահմանված չէ, էլեկտրոնային թվային ստորագրությամբ չպաշտպանված էլեկտրոնային փաստաթուղթն ունի նույն իրավական նշանակությունը, ինչ անձի կողմից ցանկացած եղանակով ստորագրված փաստաթուղթը:
«Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով սահմանվել են էլեկտրոնային հաղորդակցությունն ապահովող կապի միջոցով, այդ թվում նաեւ հեռուստատեսությամբ վաճառք իրականացնելու դեպքում վաճառողին ներկայացվող պահանջները:
«Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով սահմանվել են էլեկտրոնային հարթակներում վաճառվող ապրանքի փոխարինմանը կամ ետ վերադարձմանը, վաճառողի կողմից սպառողին տեղեկատվության տրամադրմանը, ինչպես նաեւ սպառողների իրավունքների պաշտպանությանն ուղղված լրացուցիչ դրույթներ:
«Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով սահմանվել է, որ էլեկտրոնային հաղորդակցությունն ապահովող կապի միջոցով, այդ թվում նաեւ հեռուստատեսությամբ վաճառքի իրականացման համար հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր չէ:
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը մշակվել են ՀՀ էկոնոմիկայի եւ ՀՀ արդարադատության նախարարությունների կողմից՝ ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման եւ շուկայի մրցունակության (USAID EDMC) եւ Եվրոպայի Խորհրդի ու Եվրամիության «Հայաստանի արդարադատության համակարգի անկախության, պրոֆեսիոնալիզմի եւ հաշվետվողականության ամրապնդումը» համատեղ ծրագրի օտարերկրյա եւ տեղական փորձագետների աջակցությամբ:
Հանրային իրազեկման նպատակով նախագծերը տեղադրվել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքէջում:
5. Իրավական ակտի կիրարկման դեպքում ակնկալվող արդյունքը
Սույն օրենքների նախագծերի ընդունման արդյունքում Հայաստանում կձեւավորվի էլեկտրոնային առեւտրի եւ գործարքների էլեկտրոնային եղանակով կնքման համար բարենպաստ օրենսդրական միջավայր, ինչն իրավական հիմքեր կստեղծի Հայաստանում էլեկտրոնային առեւտրի հետագա զարգացման համար: Այն կնպաստի Հայաստանում էլեկտրոնային հասարակությանը բնորոշ ծառայությունների զարգացմանը, կօգնի օգտվել էլեկտրոնային առեւտրի ընձեռած հնարավորություններից, կխթանի հայ եւ արտերկրի գործարարների միջեւ առավել սերտ կապերի հաստատմանը եւ ընկերությունների կողմից նորարարությունների մեջ ներդրումների իրականացմանը, ինչն իր հերթին կհանգեցնի Հայաստանի տնտեսության զարգացմանն ու մրցունակության բարձրացմանը:
Էլեկտրոնային առեւտուրը կնպաստի նաեւ ստվերային տնտեսության եւ շրջանառության կրճատմանը Հայաստանում: ԱՄՆ ՄԶԳ ուսումնասիրության տվյալների համաձայն` 15%-ով էլեկտրոնային վճարումների կիրառման ավելացումը հանգեցնում է 7%-ով ստվերային տնտեսության կրճատման:
ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», ««Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», ««Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում:
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», ««Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման դեպքում
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», ««Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:
Եզրակացություն
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», ««Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», ««Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` նախագծեր) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:
Նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:
Նախագծերը`
ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն.
բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն:
ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», ««Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի բնապահպանության բնագավառում կարգավորման
1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», ««Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` օրենքներ) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսի, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:
2. Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:
3. Օրենքների նախագծերը բնապահպանության ոլորտին չեն առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չեն հակասում:
Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», ««Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», ««Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի
(այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:
Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է դրական ազդեցություն:
Նախագծով նախատեսվում է Հայաստանում ձեւավորել էլեկտրոնային առեւտրի եւ գործարքների էլեկտրոնային եղանակով կնքման համար բարենպաստ օրենսդրական միջավայր, ինչն իրավական հիմքեր կստեղծի Հայաստանում էլեկտրոնային առեւտրի հետագա զարգացման համար: Նշված հանգամանքը կնպաստի Հայաստանում էլեկտրոնային հասարակությանը բնորոշ ծառայությունների զարգացմանը, խթանիչ պայմաններ կստեղծի հայ եւ արտերկրի գործարարների միջեւ առավել սերտ կապերի հաստատման եւ ընկերությունների կողմից նորարարությունների մեջ ներդրումների իրականացման համար, ինչն իր հերթին կհանգեցնի Հայաստանի տնտեսության զարգացմանն ու մրցունակության բարձրացմանը:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», ««Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխությունր եւ լրացումներ կատարելու մասին», ««Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով (այսուհետ` Նախագծեր) նախատեսվում են մի շարք փոփոխություններ, մասնավորապես` կարգավորվում են էլեկտրոնային հաղորդակցությունն ապահովող կապի միջոցով իրականացվող առեւտրի եւ(կամ) ծառայությունների հետ կապված իրավահարաբերությունները:
Նախագծերով կարգավորվող շրջանակներն առնչվում են էլեկտրոնային հաղորդակցությունն ապահովող կապի միջոցով իրականացվող առեւտրի եւ(կամ) ծառայությունների շուկայի հետ: Նախագծերի ընդունմանբ կմեծանա միմյանց հետ մրցելու տնտեսվարողների շարժառիթներն, ինչն էլ կհանգեցնի ապրանքային շուկայում առողջ մրցակցային մջավայրի ձեւավորմանը:
Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծերի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա դրական ազդեցություն հայտնաբերվելու եզրակացություն:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», ««Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ
Վերը նշված օրենքների նախագծերի ընդունման ազդեցությունը ՀՀ պետական բյուջեի, ինչպես նաեւ ՀՀ համայնքների բյուջեների եկամուտների եւ ծախսերի վրա կլինի չեզոք: