Armenian ARMSCII Armenian
Պ-955-26.02.2016-ՏՀ-010
Կ-961-11.03.2016-ՏՀ-010 /2ամբ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.  «Ավելացված  արժեքի  հարկի  մասին»  Հայաստանի Հանրապետության 1997 թվականի մայիսի 14-ի ՀՕ-118 օրենքի (այսուհետ՝ Օրենք)  3.1-ին հոդվածի 3-րդ կետի «գ» ենթակետը «ավտոմեքենաներ» բառից հետո լրացնել «, բացառությամբ ԵՏՄ անդամ պետություններից ներմուծված ավտոմեքենաների» բառերով:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի «դ» ենթակետի երկրորդ պարբերությունից հանել «կամ ԵՏՄ անդամ պետություններից ներմուծվող ավտոմեքենաների մասով» բառերը:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: