Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-965-17.03.2016-ԱՄ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՄԱՐԴՈՒ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 11-ի ՀՕ-474-Ն օրենքի (այսուհետ՝ Oրենք) 3-րդ հոդվածում «Հայաստանում բնակվող» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետությունում բնակվող կամ գտնվող» բառերով:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 12-րդ հոդվածի`

1) 1-ին մասի 2-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Սույն իրավունքը` փոխնակ մոր միջոցով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու մասով, չի տարածվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված (վավեր ճանաչված) ամուսնության մեջ չգտնվող Հայաստանի Հանրապետությունում գտնվող կամ բնակվող օտարերկրացիների նկատմամբ:»,

2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու դեպքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված (վավեր ճանաչված) ամուսնության մեջ գտնվող ամուսինները կամ նրանցից առնվազն մեկը, իսկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված (վավեր ճանաչված) ամուսնության մեջ չգտնվող տղամարդը կամ կինը պետք է լինեն ապագա երեխայի կենսաբանական ծնողը:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 15-րդ հոդվածում`

1) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Կինը չի կարող հանդես գալ որպես փոխնակ մայր, եթե`

1) առկա է Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից հաստատված բժշկական հակացուցումներից որեւիցե մեկը,

2) նախկինում առնվազն երկու անգամ հանդես է եկել որպես փոխնակ մայր:»,

2)  լրացնել հետեւյալ բովանդակությամբ 14-րդ եւ 15-րդ մասերով.

 «14. Փոխնակ մորից ծնված երեխան, սույն օրենքով սահմանված կարգով պայմանագիր կնքած վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող անձին է հանձնվում, եթե ԴՆԹ-ի (դեզօքսիռիբոնուկլեինաթթու) որոշման  արդյունքում հաստատվում է, որ

1) ամուսիններից առնվազն մեկը կամ ամուսնության մեջ չգտնվող անձը  հանդիսանում են երեխայի կենսաբանական ծնողը եւ

2) փոխնակ մայրը չի հանդիսանում երեխայի կենսաբանական ծնողը:

15. ԴՆԹ որոշման (ներառյալ` նմուշառումը) իրականացման կարգը եւ ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

ՀՈԴՎԱԾ 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՄԱՐԴՈՒ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը)

«Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման ոլորտում առկա չկարգավորված մի շարք հարաբերությունների օրենսդրական կարգավորման անհրաժեշտությամբ եւ նպատակ ունի լրացնել օրենսդրական այն բացերը, որոնք առկա են ապագա երեխայի կենսաբանական ծնող չհանդիսացող անձի կողմից վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավահարաբերություններում:

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը նպատակ ունի պատժի սպառնալիքով կանխարգելելու վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառումը` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգի եւ պայմանների խախտմամբ, ելնելով ապագա երեխայի իրավունքների պաշտպանությունից:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները.

«Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` օրենքը տարածվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, Հայաստանում բնակվող օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց վրա...: Սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում բնակվելու համար օտարերկրյա քաղաքացին պետք է ունենա «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքով ահմանված  կացության որոշակի կարգավիճակ, ապա ստացվում է, որ Հայաստանում գտնվող, սակայն կացության կարգավիճակ չունեցող օտարերկրյա քաղաքացիների վրա սույն օրենքը չի կարող տարածվել: Ուստի, սույն բացը լրացնելու նպատակով, առաջարկվում է շահառուների շրջանակը հստակեցնել` վերջինիս մեջ ներառելով նաեւ ՀՀ-ում գտնվող, սակայն կացության կարգավիճակ չունեցող օտարերկրյա քաղաքացիներին:

Բացի այդ, առաջարկվում է վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման արդյունքում ծնված երեխային` մինչեւ վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտված անձին կամ ամուսիններին հանձնելը, անցկացնել ԴՆԹ-ի թեստ, ինչը հնարավորություն կտա պարզելու, թե արդյոք նշված անձը(ինք)  հանդիսանում է (են) երեխայի կենսաբանական ծնող(ներ)ը (կամ առնվազն նրանից մեկը) եւ դրական արդյունքի դեպքում միայն երեխան կհանձնվի վերջին(ներ)իս: Նման պահանջ սահմանվում է նաեւ փոխնակ մոր ինստիտուտի կիրառման դեպքում, ըստ որի փոխնակ մորից ծնված երեխան, սույն օրենքով սահմանված կարգով պայմանագիր կնքած վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվողին է հանձնվում, եթե ԴՆԹ-ի (դեզօքսիռիբոնուկլեինաթթու) որոշման արդյունքում հաստատվում է, որ ամուսիններից առնվազն մեկը կամ ամուսնության մեջ չգտնվող անձը  հանդիսանում են երեխայի կենսաբանական ծնող(ներ)ը եւ որ փոխնակ մայրը չի հանդիսանում երեխայի կենսաբանական ծնողը:

Ընդ որում, Նախագծով ԴՆԹ-ի թեստի անցկացման կարգը սահմանելու լիազորությունը վերապահվել է ՀՀ կառավարությանը:

Ներկա փուլում օրենքը հնարավորություն է տալիս ՀՀ օրենսդրությամբ սահմանված ամուսնության մեջ չգտնվող անձանց օգտվել վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից` միաժամանակ չհանդիսանալով ապագա երեխայի կենսաբանական ծնողը: Նկատի ունենալով, որ ծնողի եւ ապագա երեխայի միջեւ այս դեպքում բացակայում է որեւէ գենետիկական կապ, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ որեւէ ընթացակարգ ներկայումս սահմանված չէ այդ կատեգորիայի անձանց նկատմամբ հետագայում վերահսկողություն իրականացնելու համար, ինչը կարող է հիմք հանդիսանալ երեխայի նկատմամբ անօրինական գործողություններ իրականացնելու համար, ուստի նպատակահարամար ենք գտնում արգելել նշված անձանց կողմից վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելը եւ սույն դրույթի խախտման համար սահմանել քրեական պատասխանատվություն:

3. Կարգավորման նպատակը եւ բնույթը

«Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը նպատակ ունի`

1) հստակեցնել եւ օրենսդրական կարգավորումների միջոցով թույլատրել նաեւ ՀՀ-ում գտնվող անձանց եւս օգտվել վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից,

2) սահմանել, որ վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքը` փոխնակ մոր միջոցով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու մասով, չի տարածվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ չգտնվող Հայաստանի Հանրապետությունում գտնվող կամ բնակվող օտարերկրացիների նկատմամբ,

3) ամրագրել երեխայի եւ ծնողի միջեւ պարտադիր կենսաբանական կապի առկայության վերաբերյալ դրույթ, ըստ որի` վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու դեպքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ գտնվող ամուսինները կամ նրանցից առնվազն մեկը, իսկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ չգտնվող տղամարդը կամ կինը պետք է լինեն(ի) ապագա երեխայի կենսաբանական ծնողը, ինչը պետք է հաստատվի ԴՆԹ-ի միջոցով,

4) փոխնակ մոր ինստիտուտի կիրառման սահմանափակման նպատակով ամրագրել դրույթ, ըստ որի` կինը չի կարող երկու անգամից ավել հանդես գալ որպես փոխնակ մայր:

Ինչ վերաբերում է «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, ապա վերջինիս ընդունումը նպատակ է հետապնդում սահմանել իրավական մեխանիզմներ  վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների արդյունքում ծնված երեխաների օրինական իրավունքների եւ շահերի պաշտպանության համար, ապահովել կանխարգելիչ գործիքներ` հնարավոր չարաշահումների համար, քրեական պատասխանատվություն սահմանելու եղանակով եւ այս ճանապարհով լրացնել օրենքի ներկայիս բացը:

4.Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Իրավական ակտերի նախագծերը մշակվել են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության իրավաբանական վարչության կողմից:

5. Ակնկալվող արդյունքը.

«Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման արդյունքում ՀՀ-ում գտնվող օտարերկրացիները եւս օրենքով սահմանված կարգով կօգտվեն վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից եւ այդ տեխնոլոգիաների կիրառման արդյունքում ծնված երեխաների իրավունքները ապահովման մեխանզիմներ կսահմանվեն, կարգելվի վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ամուսնության մեջ չգտնվող այն անձանց, ովքեր չեն հանդիսանա ապագա երեխայի կենսաբանական ծնողներ, կվերանա փոխնակ մոր ինստիտուտի` առեւտրային նպատակով կիրառելու հնարավորությունը:

Ինչ վերաբերում է «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, ապա  քրեական պատժի սպառնալիքի միջոցով ակնկալվում է բացառել առեւտրային նպատակով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու եղանակով երեխաներ ունենալու փաստը:   
 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ   ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ

«Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:
 

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ  ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ

1. «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի  Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի  (այսուհետ` Օրենքներ) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների`  մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքների նախագծերը բնապահպանության  ոլորտին չեն առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված  uկզբունքներին  եւ  պահանջներին չեն  հակասում:

Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է:
 

ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ

«Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծերով (այսուհետ` Նախագծեր) կարգավորվում եւ հստակեցվում են վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաեւ որոշ իրավախախտումների համար սահմանվում է քրեական պատասխանատվություն:

Նախագծերով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծերի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով վերոգրյալը` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծերի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ՏՆՏԵՍԱԿԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՓՈՔՐ եւ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ

«Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ: Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով հստակեցվում են վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման հետ կապված հարաբերությունները եւ իրավախախտման որոշ դեպքերի համար սահմանվում է քրեական պատասխանատվություն:

 Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում:
 

ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ

Վերը նշված ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունման ազդեցությունը պետական բյուջեի եկամուտների վրա կարող է լինել դրական: Սակայն կոնկրետ չափը հնա՟րավոր չէ հաշվարկել, քանի որ հնարավոր չէ կանխատեսել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվող իրավախախտումների ծավալը եւ գանձվող տուգանքների չափը:

Վերոհիշյալ ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը կամ չընդունումը ՀՀ պետական բյուջեի ծախսերի եւ համայնքային բյուջեների եկամուտների եւ ծախսերի փոփոխմանը չի հանգեցնի:

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՐՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ

«Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` նախագծեր) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ  ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի  թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագծերը`

ա) ռազմավարական կարգավորման  ազդեցության տեսանկյունից ունեն դրական ազդեցություն,

 բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից` դրական ազդեցություն:  


ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների լրամշակված նախագծերի վերաբերյալ

«Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների լրամշակված նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում: