Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-969-25.03.2016-ԳԲ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Սույն օրենքով կարգավորվող հարաբերությունները

1. Սույն օրենքը կարգավորում է ընկերակից, ծառայողական, բնական ազատության վիճակում բնակվող վայրի, անազատության պայմաններում պահվող վայրի, գյուղատնտեսական եւ այլ մթերատու, սինանտրոպ, մշակութային-հանդիսադիր միջոցառումներին, գիտահետազոտական, բժշկական, փորձարարական նպատակներով օգտագործվող կենդանիների նկատմամբ վերաբերմունքի շուրջ հարաբերությունները։

2.Կենդանիների նկատմամբ վերաբերմունքի գույքային հարաբերությունները կարգավորվում են քաղաքացիական օրենսդրությամբ, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենքով։

3. Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի շուրջ առաջացած խնդիրները կարգավորվում են քրեական օրենսդրությամբ, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենքով։

4. Սույն օրենքի ազդեցությունը տարածվում է բոլոր կենդանատեսակների նկատմամբ վերաբերմունքի շուրջ հարաբերությունների վրա։

Հոդված 2. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններ

Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.

- Կենդանիներ,

- ընկերակից կենդանիներ (ընտանի կենդանիներ). ոչ մթերատու կենդանիներ, որոնց նկատմամբ մարդը կապվածություն է տածում եւ որոնց պա հում է տնային պայմաններում, բուծարաններում, կացարաններում շփման պահանջմունքը բավարարելու, էսթետիկական եւ դաստիարակչական նպատակներով (տնային պայմաններում, բուծարաններում եւ կացարաններում պահելու համար թույլատրվող ընկերակից կենդանիների ցանկը՝ սույն օրենքի հավելված 1-ում),

- ծառայողական կենդանիներ,

- բնական ազատության վիճակում բնակվող վայրի կենդանիներ,

- անազատության պայմաններում պահվող վայրի կենդանիներ,

- մշակութային-հանդիսադիր միջոցառումներին օգտագործվող կենդանիներ. կենդանաբանական այգիներում, կրկեսներում, շարժական գազանանոցներում, սպորտում, բնակչության հանգստի եւ զվարճությունների ոլորտում, ցուցահանդեսներում եւ մշակութային-հանդիսադիր այլ միջոցառումներին օգտագործվող կենդանիներ,

- գիտահետազոտական, բժշկական, փորձարարական նպատակներով օգտագործվող կենդանիներ,

- կենդանի տիրապետող. կենդանու սեփականատերը կամ կենդանուն պահող անձը,

- կենդանիների նկատմամբ վերաբերմունք. կենդանիներ պահելը, բուծելը եւ օտագործելը, գործարքների իրականացումը, որոնց առարկա են հանդիսանում կենդանիները, կենդանիներին կենդանաբուժական օգնություն ցույց տալը,

- կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունք. կենդանիների նկատմամբ մարդասիրական վերաբերմունք, որը ենթադրում է նրանց պահելու եւ դաստիարակելու, բուծման,օգտագործման, կենդանաբուժական օգնություն ցույց տալու, կենսաբանական եւ անհատական առանձնահատկությունների հիման վրա բնական պահանջմունքների բավարարման ապահովման պարտականությունների բարեխիղճ կատարում, դաժան եւ այլ անմարդկային վերաբերմունքի բացառում ,

- կենդանիներին դաժանաբար մահացնելը. կենդանիներին մահացնելն առանց դրա համար նախատեսված կենդանաբուժական նշանակության դեղամիջոցների, այդ թվում՝ սահմանված կարգով գրանցված դեղագործական թմրամիջոցների կիրառման, անմարդկային այլ ֆիզիկական եւ քիմիական միջոցներով,

- կենդանիների կացարաններ. հատուկ սարքավորված շենքեր եւ տարածքներ՝ նախատեսված կենդանիներ պահելու համար, այդ թվում՝ թափառող կենդանիներ կամ կենդանիներ, որոնց նկատմամբ իրավունքներից տիրապետողները հրաժարվել են,

- կենդանիների բուծարաններ. ցեղական արժեք ներկայացնող կամ հատուկ նշանակության կենդանիներ պահելու համար նախատեսված հատուկ սարքավորված շենքեր եւ տարածքներ,

- կենդանաբանական այգիներ:

Հոդված 3. Կենդանիների նկատմամբ վերաբերմունքի ոլորտում իրավական կարգավորման հիմնական սկզբունքները

Կենդանիների նկատմամբ վերաբերմունքի ոլորտում իրավական կարգավորումը հիմնված է հետեւյալ սկզբունքների վրա.

1) կենդանիների նկատմամբ մարդասիրական վերաբերմունք, որի չափանիշ է հանդիսանում համընդհանուր էթիկական արժեքների շրջանակում կենդանիների եւ մարդու բարեկեցությունը

2) կենդանիների նկատմամբ որպես զգացող, վախի եւ ցավի զգացողության ընդունակ արարածների հանդեպ վերաբերմունք

3) բնական ֆիզիոլոգիական, սնուցման եւ վարքային պահանջմունքների բավարարման ապահովում

4) կենդանիների պաշտպանություն դաժան վերաբերմունքից, տառապանքից եւ մահից, կենդանիներին դաժանաբար մահացնելու բացառում

5) կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի քարոզչության արգելք

6) կենդանիների նկատմամբ վերաբերմունքին առնչվող որոշումների մշակմանը քաղաքացների եւ հասարակական կազմակերպությունների մասնակցություն` օրենքով սահմանված կարգով եւ ձեւերով

7) ուսումնական եւ առողջապահական նպատակներով մահ կամ ցավ պատճառող ձեւերով կենդանիներին օգտագործելու արգել ք

8) սույն օրենքի չպահպանման համար քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, պաշտոնատար անձանց, իրավաբանական անձանց, ինչպես նաեւ կենդանիների նկատմամբ վերաբերմունքի ոլորտում գործող պետական կառույցների եւ տեղական ինքնակառավարման մարմինների պատասխանատվություն

9) կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ոլորտում հասարակական կազմակերպությունների եւ հատուկ իմացությունների տիրապետող այլ իրավաբանական եւ ֆիզիկական անձանց մասնակցությամբ լուսավորչական գործունեության իրականացում բնակչության շրջանում՝ սկսած նախադպրոցական ուսումնական հաստատություններից

Հոդված 4. Կենդանիների նկատմամբ վերաբերմունքի ոլորտի իրավական կարգավորում

Կենդանիների նկատմամբ վերաբերմունքի եւ դաժան վերաբերմունքից նրանց պաշտպանելու ոլորտում իրավական կարգավորումն իրականացվում է սույն օրենքով, այլ իրավական ակտերով, այդ թվում՝ սույն օրենքին համապատասխան ընդունվող, փոփոխվող կամ լրացվող իրավական ակտերով։

Հոդված 5. Կենդանիների նկատմամբ վերաբերմունքի ոլորտի հարաբերությունների մասնակիցները

1. Կենդանիների նկատմամբ վերաբերմունքի ոլորտում հարաբերությունների մասնակիցներ են հանդիսանում պետական պատկան կառույցները, տեղական ինքնակառավարման մամինները, ոլորտում գործունեություն ծավալող մասնագիտացվածֆիզիկական եւ իրավաբանական անձինք։

2. Սույն օրենքի պահանջների իրականացման միջոցառումներին մասնակցում են պետական պատկան մարմինները, տեղական ինքնակառավարման մամիններն իրենց լիազորությունների շրջանակներում՝ հատուկ իմացությունների տիրապետող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ներգրավմամբ։

3. Հասարակական կազմակերպությունները մասնակցում են կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ոլորտում լուսավորչական գործունեությանը, օրենքների եւ այլ իրավական ակտերի նախագծերի, կենդանիների նկատմամբ վերաբերմունքին առնչվող պետական ծրագրերի քննարկմանը։

4. Հասարակական կազմակերպությունները մասնակցում են սույն օրենքի պահանջների պահպանման եւ կենդանիների նկատմամբ վերաբերմունքի հարցերով պետական ծրագրերի նկատմամբ հանրային վերահսկողության, ինչպես նաեւ կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ոլորտում այլ միջոցառումների իրականացմանը։

5. Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ոլորտում գործունեության կարգավորման համար կարող է ստեղծվել հանրային խորհուրդ, փորձագիտական խումբ, պետական (համայնքային) ոչ առեւտրային կազմակերպություն, շահույթ չհետապնդող այլ կազմակերպություն։ Նման կազմակերպությունների իրավական կարգավիճակը, դրանց կողմից գործունեության իրականացման եւ դրանց գործունեության նկատմամբ պետական վերահսկողության իրականացման կարգը սահմանվում է քաղաքացիական օրենսդրությամբ։

ԳԼՈՒԽ 2. ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Հոդված 6. Կենդանիների նկատմամբ վերաբերմունքի ընդհանուր պահանջները

1. Կենդանիներ տիրապետողները պարտավոր են կենդանիների համար ապահովել նրանց կենսաբանական եւ անհատական առանձնահատկություններին համապա-տասխան պայմաններ, բավարարել նրանց սննդի, ջրի, քնի, շարժման, բնականոն վարքի բոլոր պահանջմունքները։

2. Կենդանիներին վերաբերվելիս արգելվում է.

ա)կենդանիներին խոշտանգել, ծեծել, պատճառել վնասվածքներ եւ խեղումներ, հասցնել այլ վնաս,

բ) կենդանիներին դաժանաբար մահացնել,

գ)կենդանիների նկատմամբ առանց ցավազրկման իրականացնել կենդանաբուժական եւ այլ բուժագործություններ, որոնք կարող են անտանելի ցավ առաջացնել,

դ)օգտագործել կենդանիներին վնասվածքներ պատճառող միջոցներ եւ այլ հարմարություններ, բացառությամբ կենդանաբուժական օգնություն ցույց տալու դեպքերի,

ե) կենդանիներին մարդու կամ այլ կենդանիների վրա հարձակման հրահրում ,

զ)բարոյականության եւ կենդանիների նկատմամբ մարդասիրական վերաբերմունքի սկզբունքներին հակասող այլ գործողություններ:

3. Արգելվում է առանց կենդանաբուժական օգնության եւ ցավազրկման իրականացնել ցավ պատճառող, խեղող կամ կենդանիների կյանքի եւ առողջության համար սպառնալիք հանդիսացող այլ միջամտություններ։

Հոդված 7. Մշակութային-հանդիսադիր միջոցառումներին օգտագործվող կենդանիների նկատմամբ վերաբերմունքի պահանջները

1.Կենդանիների օգտագործմամբ մշակութային-հանդիսադիր միջոցառումների անցկացումը թույլատրվում է միայն նման միջոցառում կազմակերպելու եւ անցկացնելու համար թույլտվության առկայության դեպքում՝ պետական լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով

2. Մշակութային-հանդիսադիր միջոցառումների համար կենդանիների վարժեցումը եւ նման կենդանիների օգտագործումը թույլատրվում է իրավական ակտերով սահմանված անվտանգության ապահովման, կենդանաբուծության, սանիտարա-հիգիենիկ եւ կենդանաբուժական նորմերի եւ կանոնների պահպանման պայմանով՝ կե նդանիների կենսաբանական եւ անհատական առանձնահատկություններին համապատասխան, ինչպես նաեւ սույնօրենքի հոդված 6-ով նախատեսված՝ կենդանիների նկատմամբ վերաբերմունքի ընդհանուր պահանջների պահպանման պայմանով։

3.Մշակութային-հանդիսադիր միջոցառումներին օգտագործվող կենդանիներին պահելու ընթացքում անհրաժեշտ է ապահովել ժամանակին մասնագիտական կենդանաբուժական օգնություն։

4. Վարժեցման ընթացքում արգելվում է.

ա) կիրառել հնազանդեցման եւ վարժեցման դաժան մեթոդներ,

բ)ստիպել կենդանիներին կատարել գործողություններ, որոնք շարունակաբար վնասվածքներ են պատճառում իրենց:

5.Արգելվում է մշակութային-հանդիսադիր միջոցառումներին օգտագործելու ընթացքում կենդանիների նկատմամբ կիրառել բնական հնարավորությունները ավելացնող կամ նվազեցնող նյութեր (անզգայացում, թմրանյութեր, գրգռիչ կամ հանգստացնող դեղորայք) եւ հնարքներ։

6.Եթե մշակութային-հանդիսադիր միջոցառումներին կենդանու օգտագործումը դարձել է անհնարին, ապա տիրապետողը պարտավոր է կենդանու համար ապահովել սույն օրենքի պահանջներին համապատասխան պահելու պայմաններ մինչեւ կենդանու բնական մահը, կամ կենդանու համար գտնել նոր տիրապետող, կամ փոխանցել նրան նման կենդանիներ պահելու համար սույն օրենքի պահանջներին համապատասխան պայմաններ ունեցող կացարան։

Հոդված 8. Ծառայողական կենդանիների նկատմամբ վերաբերմունքի պահանջները

1.Ծառայողական կենդանիների վարժեցումը պետք է իրականացվի սույն օրենքի հոդված 6-ով նախատեսված կենդանիների նկատմամբ վերաբերմունքի ընդհանուր պահանջների պահպանմամբ։

2. Ծառայողական կենդանիների վարժեցումը պետք է իրականացվի մասնագետների կողմից:

3.Ծառայողական կենդանիների վարժեցման ավարտին պետք է անցկացվեն քննություններ (հանձնաժողովային ստուգում) պետական լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով։

4.Ծառայողական կենդանիների վարժեցման ընթացքում արգելվում է ստիպել կենդանիներին կատարել գործողություններ, որոնք շարունակաբար վնասվածքներ են պատճառում իրեն։

5.Եթե կենդանու օգտագործումը որպես ծառայողական դարձել է անհնարին նպատակային նշանակության առումով, ապա տիրապետողը պարտավոր է կենդանու համար ապահովել սույն օրենքի պահանջներին համապատասխան խնամք։

Հոդված 9. Կենդանիների մարտերի եւ կենդանիներին վնասվածքներ, խեղումներ եւ մահ պատճառող այլ հանդիսադիր միջոցառումների արգելք

1. Արգելվում է կենդանիների մարտերի կազմակերպումն ու անցկացումը, այդ թվում՝ մարդումասնակցությամբ, ինչպես նաեւ ներկայությունը նման մարտերին:

2. Արգելվում է այլ հանդիսադիր միջոցառումների կազմակերպումը, անցկացումը եւ մասնակցությունը, որոնք ներառում են կենդանիներին վնասվածքների եւ խեղումների պատճառում, կենդանիների սպանություն, կենդանիների տառապանքները եւ հոգեվարքը, կենդանիների օգտագործմամբ այլ կենդանիների սպանությունը դիտելը, գիշատիչ կենդանիներին այլ ողջ կենդանիներով կերակրելը, այդ թվում՝ բաց տեսադաշտով։

Հոդված 10. Կենդանիների նկատմամբ տիրապետմանիրավունքների դադարեցումը նրանց նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքի դեպքում

Կենդանիների օտարումը նրանց նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքի դեպքում իրականացվում է քաղաքացիական օրենսդրությանը համապատասխան։

Հոդված 11. Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի քարոզչության արգելք

1. Կենդանիների նկատմամբ դաժան, անմարդկային վերաբերմունքի քարոզչությունն ու կոչերն արգելվում են։

2. Արգելվում է կենդանիների վնասվածքներ, խեղումներ, տառապանք եւ մահ, կենդանիների մարտեր, ինչպես եւ կենդանիների նկատմամբ դաժան ու անմարդկային վերաբերմունքի այլ ձեւեր պարունակող եւ քարոզող տեսանյութերի, լուսանկարների, ձայնագրությունների, տպագիր, էլեկտրոնային եւ համացանցային արտադրանքի ստեղծումը, ցուցադրությունն ու տարածումը։

ԳԼՈՒԽ 3. ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻՆ ՄԱՀԱՑՆԵԼԸ

Հոդված 12. Կենդանիներին մահացնելը

1. Կենդանիներին մահացնել թույլատրվում է հետեւյալ դեպքերում.

1) եթե հայտնաբերվել են կատաղությամբ հիվանդ կենդանիներ, բացառությամբ մարդկանց կամ կենդանիներին կծոց հասցրած կենդանիների, որոնց մոտ առկա հիվանդությունը ունի հետազոտության անհրաժեշտություն մեկուսացման եւ կարանտինի ժամանակահատվածի ընթացքում

2) եթե անհրաժեշտ է դադարեցնել անկենսունակ կենդանու տանջանքները, եթե դրանք չեն կարող դադարեցվել այլ տարբերակներով

3) եթե նորածին սերնդի մոտ առկա են կյանքի հետ անհամատեղելի բնածին արատներ

4) եթե կենդանու կողմից մարդուն խեղումներ են հասցվել, բացառությամբ այն դեպքերի, երբ կենդանին կատարում է ծառայողական գործառույթներ, տարածք է պահպանում, մարդ է պաշտպանումհարձակումից, պաշտպանվում է դաժան վերաբերմունքից

5) սեփական անձի անհրաժեշտ պաշտպանության կամ կենդանու կողմից հարձակման պայմաններում այլ մարդկանց առողջության ու կյանքի պաշտպանության ծայրահեղ անհրաժեշտության իրավիճակներում

6) եթե անհրաժեշտ է կանխել մարդու կյանքին կամ առողջությանը վնաս հասցնելը

2. Կենդանուն մահացնելը պետք է իրականացվի մարդասիրական մեթոդներով, չպետք է առաջացնի ցավ ու տանջանք, տագնապի կամ վախի զգացո-ղություն։ Կենդանուն մահացնելն իրականացվում է կենդանաբույժի կողմից գործող օրենսդրության համապատասխան գրանցված կենդանաբուժական օգտագործման ցավազրկող դեղամիջոցների, այդ թվում թմրանյութերի կիրառմամբ, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 1 եւ 5 կետերում նշված դեպքերի։

3. Կենդանիներին մահացնելը իրականացվում է լիազոր մարմի կողմից` սահմանված կարգով եւ ձեւերով։ Կենդանիներին մահացնելն արգելվում է բաց տեսանելիության վայրերում։

ԳԼՈՒԽ 4. ԸՆԿԵՐԱԿԻՑ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ ՊԱՀԵԼԸ

Հոդված 13. Ընկերակից կենդանիներ տիրապետողների պարտականությունները

1. Կենդանիներ պահելիս տիրապետողները պարտավոր են.

1)պահպանել սույն օրենքի, այլ իրավական ակտերի, տեղական ինքնակառավարման մարմինների որոշումների պահանջները, որոնք կարգավորում են կենդանիներ պահելու ոլորտի հարաբերությունները, այդ թվում՝ կենդանաբուծության եւ կենդանաբուժական նորմերն ու կանոնները, սանիտարահիգիենիկ նորմատիվները

2)կենդանիների համար ապահովել նրանց կենսաբանական եւ անհատական առանձնահատկություններին համապատասխան պայմաններ, բավարարել սննդի, ջրի, քնի, շարժման եւ բնականոն վարքի պահանջմունքներ ը

3)ապահովել կենդանիներին ժամանակին մասնագիտական կենդանաբուժական օգնություն եւ
կենդանաբուժական պարտադիր միջոցառումների իրականացում

4) կենդանիների նկատմամբ վերաբերմունքի ոլորտում պետական հսկողության իրականացման համար լիազորված պետական կամ համայնքային մարմնի մասնագետների պահանջով ներկայացնել կենդանիներին ստուգման, հետազոտման, պատվաստումների եւ այլ պարտադիր բուժ-պրոֆիլակտիկ միջոցառումների վերաբերյալ փաստաթղթեր

5) անհապաղ հաղորդել կենդանիների նկատմամբ վերաբերմունքի ոլորտում պետական հսկողության իրականացման համար լիազորված պետական կամ համայնքային մարմնին իրենց պատկանող կենդանու կողմից մարդկանց կամ այլ կենդանիներին հասցված բոլոր կծոցների մասին եւ կծոց հասցրած կենդանուն տեղափոխել համապատասխան վայրեր հետազոտման, մեկուսացման եւ կարանտինացման համար

6) կենդանիների դիակների թաղումն իրականացնել տեղական ինքնակառավարման մարմինների կողմից սահմանված վայրերում կամ փոխանցել կենդանիների դիակներն այն կազմակերպություններին, որոնք պետական լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով լիազորված են թաղում կամ ուտիլիզացիա իրականացնելու

2. Կենդանիներ պահելու վայրերը պետք է համալրված եւ սարքավորված լինեն հաշվի առնելով՝

ա) մարդկանց անվտանգության ապահովումը

բ) կենդանիներին անհրաժեշտ տարածության, ջերմային եւ խոնավության ռեժիմների, լուսավորության, օդափոխության, արտաքին վնասակար ազդեցությունից պաշտպանության, կենդանիների մոտ բնամիջավայրի հետ շփման հնարավորության առկայությունը

գ) կենդանու բնակության վայրից նրա ինքնուրույն ելքը խոչընդոտող պայմանների ստեղծումը

3. Կենդանու նկատմամբ սեփականության կամ տիրապետման իրավունքից հրաժարվելու դեպքում տիրապետողը պարտավոր է կենդանու համար նոր տիրապետող գտնել կամ փոխանցել նրան կացարան, որն ունի կենդանիներին սույն օրենքի պահանջներին համապատասխան պահելու պայմաններ։

Հոդված 14. Ընկերակից կենդանիներ պահելը

1. Արգելվում է պահել ընկերակից կենդանիներբազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերում, նկուղներում, ձեղնահարկերում, աստիճանավանդակներին եւ ընդհանուր օգտագործման այլ տեղերում՝ առանց նման շենքում սահմանված կարգով գրանցված բոլոր բնակիչների համաձայնության եւ առհասարակ հանրային վայրերում

2. 18 տարին չլրացած անձանց կողմից ագրեսիվ մարտական ցեղատեսակների շներ պահելն արգելվում է։ Նրանք չեն կարող ձեռք բերել ագրեսիվ մարտական ցեղատեսակների շներ սեփականության իրավունքով կամ համարվել դրանց համար պատասխանատու անձինք։

3. Պահվող ընկերակից կենդանիների քանակը որոշվում է նրանց համար պատշաճ պայմաններ ապահովելու հնարավորությամբ եւ կարող է սահմանափակվել պետական լիազոր մարմնի կողմից `սահմանված կարգով, եթե ապահովված չեն նրանց պահելու համար անհրաժեշտ սույն օրենքի պահանջներին համապատասխանող պայմանները, չեն պահպանվում կենդանաբուժական եւ սանիտարահիգիենիկ նորմերն ու կանոնները եւ պարբերաբար խախտվում են երրորդ անձանց իրավունքներն ու օրինական շահերը։

4.Ընկերակից կենդանիներ պահելիս տիրապետողները պարտավոր են.

ա) բավարարել նրանց սննդի պահանջմունքները՝ կենդանիների զարգացման ֆիզիոլոգիական եւ տարիքային փուլին համապատասխան եւ կենդանու առողջության վրա վնասակար ազդեցություն չունեցող սննդով, ինչպես նաեւ ապահովել մաքուր ջուր բ) բավարարել նրանց քնի, շարժման եւ բնականոն վարքի պահանջմունքները

գ) ձեռնարկել միջոցներ, որպեսզի կենդանիները չկարողանան ինքնուրույն դուրս գալ իրենց բնակության տեղերից

դ) չթույլատրել կենդանիների կողմից սանիտարական կանոնների խախտում, ընդհանուր օգտագործման տարածքների աղտոտում կենդանիների կենսագործունեության արդյունքներով, իսկ աղտոտման դեպքում ապահովել դրանց անհապաղ մաքրում

5.Տնային պայմաններում ընկերակից կենդանի պահելիս տիրապետողները պարտավոր են պահպանել բնակելի շենքում ապրող անձանց իրավունքներն ու օրինական շահերը։

6.Կացարաններում ընկերակից կենդանիներ պահելիս կացարանների տնօրենները պարտավոր են ապահովել սննդի, քնի, շարժման, բնականոն վարքի պահանջմունքների բավարարման եւ մասնագիտական կենդանաբուժական օգնություն ստանալու հավասար հնարավորություններ յուրաքանչյուր կենդանու համար։

7.Արգելվում է ընկերակից կենդանիների օգտագործումը սննդի մեջ, այդ թվում առանձին մարդկանց, հանրային եւ այլ կենդանիների կերակրման նպատակով։

8.Ընկերակից կենդանիներին ազատ զբոսանքի պայմաններում պահելը թույլատրվում է միայն դնչկալներով, վզկապներով՝ այլ կենդանիների եւ մարդկանց անվտանգության ապահովման պայմանով։

Հոդված 15. Թափառող կենդանիների նկատմամբ վերաբերմունքը

1. Թափառող կենդանիները ենթակա են բռնման, որն իրականացվում է հետեւյալ նպատակներով.

ա) կանխել թափառող կենդանիների անվերահսկելի բազմացումը

բ) չթույլատրել քաղաքացիների առողջությանը եւ կամ գույքին, կազմակերպությունների գույքին վնաս հասցնելը

գ)կանխարգելել կենդանիների համաճարակների եւ կամ արտակարգ իրավիճակների առաջացումը՝ կապված մարդու եւ կենդանու համար ընդհանուր հանդիսացող վարակիչ հիվանդությունների տարածման հետ, որոնց կրող կարող են հանդիսանալ կենդանիները

դ) չթույլատրել կենդանական աշխարհին եւ շրջական միջավայրին վնասի հասցնում

2. Թափառող կենդանիների նկատմամբ վերաբերմունքը պետք է համապատասխանի սույն օրենքով սահմանված՝ կենդանիների նկատմամբ մարդասիրական վերաբերմունքի պահանջներին։

3. Թափառող կենդանիներին բռնելու նպատակով պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները հայտարարում են թափառող կենդանիների բռնման աշխատանքների իրականացման մրցույթներ՝ պետական եւ համայնքային կարիքների համար ապրանքի մատակարարման, աշխատանքների իրականացման, ծառայությունների մատուցման եւ առնչվող ոլորտների օրենսդրության համաձայն։

4. Թափառող կենդանիների բռնումն իրականացվում է կացարաններ տեղավորելու համար՝ գրանցման, պատվաստման, ամլացման (ստերջացում, ամորձատում), հիվանդ կենդանիների մեկուսացման, սեփականության իրավունքով հետագա փոխանցման (ընտելացում, որդեգրում), ինչպես նաեւ նման կենդանիների կողմից ֆիզիկական անձանց կյանքին, առողջությանը եւ կամ գույքին, իրավաբանական անձանց գույքին հնարավոր պոտենցիալ ռիսկերի (եթե այդպիսիք գոյություն ունեն) կանխարգելման նպատակներով։

5. Թափառող կենդանիների բռնումը միայն նրանց մահացնելու նպատակով արգելվում է։

6. Թափառող կենդանիների գլխաքանակի կարգավորումն իրականացվում է զանգվածային ամլացման (ստերջացում, ամորձատում) միջոցով՝ դրան հաջորդող նրանց ազատ արձակմամբ:

7. Թափառող կենդանիներին բռնելու ընթացքում արգելվում է կիրառել այնպիսի մեթոդներ, նյութեր եւ տեխնիկական հարմարություններ, որոնք կարող են հանգեցնել վնասվածքների, խեղումների, մահվան կամ վտանգավոր են նրանց կյանքի եւ առողջության համար։

8. Թափառող կենդանիներին բռնող կազմակերպությունը պարտավոր է ԶԼՄ-ների միջոցով կամ այլ տարբերակներով բնակչությանը ժամանակին տեղեկացնել թափառող կենդանիներին բռնելու նախատեսված միջոցառումների վերաբերյալ եւ կացարանների գտվելու վայրի մասին, որտեղ փոխանցվելու են բռնված կենդանիները, վարել բռնված թափառող կենդանիների հաշվառում եւ այդ կենդանիների մասին տեղեկությունները տրամադրել շահագրգիռ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց։

Հոդված 16. Կենդանիների կացարաններ

1. Կենդանիներին, այդ թվում՝ կենդանիներին, որոնցից տիրապետողները հրաժարվել են, կամ թափառող կենդանիներին պահելու համար ստեղծվում են կացարաններ։ Կացարանները կարող են լինել պետության, համայնքային եւ մասնավոր սեփականության։

2. Բնակելի շենքերում կենդանիների կացարանների ստեղծումն արգելվում է։

3. Կացարանների տնօրենները կամ նրանց կողմից լիազորված անձինք կացարաններում կենդանիներ պահելիս պարտավոր են.

ա) ապահովել կենդանիներ պահելու համար սույն օրենքով հաստատված պատշաճ պայմաննե ր

բ) ձեռնարկել կացարանում գտնվող կենդանիների բազմացումը բացառող միջոցներ

գ)ապահովել սննդի, քնի, շարժման, բնականոն վարքի, ժամանակին կենդանաբուժական օգնություն ստանալու պահանջմունքների բավարարման հավասար հնարավորություններ յուրաքանչյուր կենդանու համա ր

4.Պետական եւ համայնքային կացարանները ֆինանսավորվում են համապատասխան բյուջեի միջոցներից, ինչպես նաեւ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց բարեգործական նվիրատվությունների եւ այլ աղբյուրների հաշվին։

5.Կենդանիների կացարաններմ կազմակերպողները իրավասում են ֆիզիկական եւ իրավաբանական անձանց տրամադրել կենդանիներին ժամանակավոր կամ ցմահ պահելու վճարովի ծառայություններ։

6.Թափառող կենդանի ստանալիս կացարանը պարտավոր է ապահովել կենդանաբուժական զննում, իսկ անհրաժեշտության դեպքում՝ կարանտին եւ բուժում

7. Կացարանը պարտավոր է վարել ժամանած կենդանիների հաշվառում` ժամանման ամսաթվի պարտադիր նշումով, ումից եւ ինչ ճանապարհով են նրանք ժամանել կացարան, նրանց ցեղատեսակի, գույնի, քաշի եւ մոտավոր տարիքի, կենդանու վիճակի ակնադիտական նկարագրի, ինչպես նաեւ այլ տվյալների գրանցմամբ, որոնք թույլ են տալիս նույնականացնել կենդանուն, եւ շահագրգիռ անձանց տրամադրել նշված տեղեկությունները։

8. Կենդանուն տիրապետողին վերադարձնելու դեպքում կացարանն իրավունք ունի կենդանուն կացարանում պահելու ծախսերի փոխհատուցման, որը պետք է տրամադրվի կենդանու տիրապետողի կողմից քաղաքացիական օրենսդրության համաձայն։

9.Կացարանների տնօրենները պարտավոր են կացարանների տարածք անխոչընդոտ մուտք ապահովել հասարակական կազմակերպությունների համար, որոնց գործառույթների թվում է հանրային վերահսկողությունը ոլորտի նկատմամբ ընդհանուր առմամբ եւ կենդանիների կացարաններում սույն օրենքի պահանջների կատարումը մասնավորապես։

10.Կացարանների տնօրենները պարտավոր են կացարանների տարածք անխոչընդոտ մուտք ապահովել կամավորների համար, ովքեր կենդանիների խնամքի եւ կացարանի ամենօրյա աշխատանքի ուղիղ պարտականություններից բացի իրականացնում են նաեւ հանրային վերահսկողության գործառույթ։ Կամավորների այցելությունների կարգը սահմանվում է կացարանների տնօրենների կողմից. կամավորների նկատմամբ պահանջներն ու սահմանափակումները պետք է նվազագույնը լինեն։

11. Պետական, համայնքային եւ մասնավոր կացարանների գործունեության կարգը, ինչպես նաեւ դրանցում կենդանիներ պահելու նորմերը սահմանվում են պետական լիազոր մարմնի կողմից։

ԳԼՈՒԽ 5. ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ՈԼՈՐՏՈՒՄ

Հոդված 17. Պետական մարմինների լիազորությունները կենդանիների նկատմամբ վերաբերմունքի ոլորտում

Կենդանիների նկատմամբ վերաբերմունքի ոլորտում պետական մարմինների լիազո-րություններն են.

1) կենդանիների նկատմամբ վերաբերմունքի ոլորտում օրենսդրության պահպանման նկատմամբ պետական հսկողության իրականացման կարգի սահմանում ը

2) կենդանիների նկատմամբ վերաբերմունքի ոլորտում օրենսդրությամբ նախատեսված այլ լիազորություններ

Հոդված 18. Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները կենդանիների նկատմամբ վերաբերմունքի ոլորտում

Կենդանիների նկատմամբ վերաբերմունքի ոլորտում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորություններն են.

1) ծառայողական կենդանիների վարժեցման թույտվությունների տրամադրման կարգի հաստատում

2) կենդանիների դիակների ուտիլիզացիայի կանոնների հաստատում

3) կենդանաբուժական պարտադիր միջոցառումների անցկացման պահանջների սահմանում

4) կենդանիների նկատմամբ վերաբերմունքի ոլորտում օրենսդրությամբ նախատեսված այլ լիազորություններ

ԳԼՈՒԽ 6. ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 19. Սույն օրենքի պահանջները կատարելու նկատմամբ պետական հսկողությունը

1. Սույն օրենքի պահանջները կատարելու նկատմամբ պետական հսկողությունն իրականացվում է կենդանիների նկատմամբ վերաբերմունքի նկատմամբ հսկողության եւ վերահսկողության գործառույթներ իրականացնելու համար լիազորված պետական պատկան մարմինն իր իրավասության շրջանակներում։

2. Սույն օրենքի պահանջները կատարելու նկատմամբ պետական հսկողություն իրականացնող լիազորված մարմնի պաշտոնատար անձինք իրենց լիազորություններն իրականացնելիս իրավունք ունեն.

1) ստանալ կենդանիներ պահելուն առնչվող ամբողջական եւ հավաստի տեղեկություններ

2) ստուգման արդյունքներով կազմել վարչական իրավախախտումների մասին արձանագրություններ

3) մեղավոր անձանց սահմանված կարգով ենթարկել վարչական պատասխանատվության

4) իրականացնել այլ գործողություններ պետական վերահսկողություն իրականացնող մարմինների իրավասության շրջանակներում

Գլուխ 7. ԱՄՓՈՓԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 20. Սույն օրենքի համապատասխանությունը

1. Սույն օրենքը մշակվել է ելնելով մարդկանց եւ կենդանիների ամենօրյա փոխգործողության արդյունքում բխող հասարակական հարաբերությունների կանոնակարգման անհրաժեշտությունից։

2.Սույն օրենքը կենդանիների շուրջ առաջացող խնդիրների՝ հասարակության շրջանակներում գոյություն ունեցող բարոյականության նորմերի, մարդասիրության եւ գթասրտության համընդհանուր հասկացություններին համապատասխան իրավական կարգավորման հնարավորություն է ընձեռում։

3.Սույն օրենքը մշակվել է հաշվի առնելով կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ոլորտում միջազգային առաջատար պրակտիկան։

4.Սույն օրենքը մշակվել է ՀՀ այլ իրավական ակտերի, այդ թվում քրեական օրենսգրքի, քաղաքացիական օրենսգրքի, վարչական իրավախախտումների վերեբերյալ օրենսգրքի, կենդանական աշխարհին եւ վայրի բնությանը, ինչպես եւ կենդանիներին առնչվող այլ ոլորտներ ընդգրկող կանոնների եւ կանոնակարգերի համապատասխան։

Հոդված 21. Սույն օրենքի պահանջները չպահպանելու պատասխանատվությունը

1. Կենդանիներին պահելու պատասխանատվությունը կրում են տիրապետողները։

2. Սույն օրենքի խախտման մեջ մեղավոր պաշտոնատար անձինք եւ քաղաքացիները կրում են կարգապահական, վարչական, քաղաքացիաիրավական, քրեական պատասխանատվություն օրենսդրությանը համապատասխան։

3.Տուգանքների եւ տույժերի նախատեսումը մեղավոր անձանց չի ազատում վնասի փոխհատուցման պարտականությունից քաղաքացիական օրենսդրությամբ նախատեսված կարգով։

Հոդված 22. Սույն օրենքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի ուժի մեջ մտելու պահից ի վեր գործող իրավական ակտերը մինչ սույն օրենքի հետ համապատասխանեցումը կիրառվում են սույն օրենքին չհակասող մասով։

Հավելված 1

«Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» ՀՀ օրենքի

Ընկերակից կենդանիների ցանկ

1. Շներ

2. Կատուներ

3. Ակվարիումային ձկներ եւ կակղամորթեր

4. Թռչուններ(աղավնատեսակ, թութակատեսակ, ճնճղուկատեսակ, փասիանային)

5. Մանր կրծողներ(համստերներ, սկյուռիկներ, ծովախոզուկներ, դեկորատիվ մկներ, դեկորատիվ առնետներ, դեկորատիվճագարներ, դեգուներ, շինշիլաներ)

6. Մանր ոչ թունավոր սողուններ (կրեաներ, մողեսներ, օձեր)

7. Մանր ոչ թունավոր երկկենցաղներ(գորտեր, տրիտոններ, ակսոլոտլեր)

8. Ոզնիներ

9. Ընտանի կզաքիսներ(ֆրետկա)

10. Գաճաճ խոզեր (մինիփիգ)

11. Ձիեր (որպես ընկարակից կենդանի պահվող եւ տիրապետողի կողմից որպես մթերատու կենդանի չօգտագործվող)

12. Հատվածոտանի կենդանիներ

Հիմնավորում

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

Սույն օրենսդրական նախաձեռնությունը նպատակ ունի լուծումներ ապահովելու Հայաստանի Հանրապետությունում կենդանիների պաշտպանությանը վերաբերող չկարգավորված օրենսդրության տիրույթում: Ոլորտին առնչվող բազմաթիվ խնդիրների առկայությունն, ինչպես նաեւ թե՛ ընտանի կենդանիների պահմանը վերաբերող հարցերի, թե՛ թափառող կենդանիների հետ կապված խնդիրների լուծման անհրաժեշտությունը պահանջում են մի շարք օրենսդրական նորմերի սահմանում, որոնցով դրանք էապես կկարգավորվեն:

Միաժամանակ, տվյալ օրենքով սահմանված դրույթները զգալիորեն կարգավորում են վերը նշված ոլորտում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց պարտականություններն ու իրավահարաբերությունները: Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի հարցը չափազանց մեծ հետաքրքրություն է առաջացնում հասարակության լայն շերտերի մոտ եւ տվյալ ոլորտի կարգավորումը, վստահաբար, ցանկացած բանական մարդու բարոյական պահանջների մեջ է:

Օրենսդրական նախաձեռնությունը նաեւ կարգավորումներ է ապահովում պետական կամ համայնքային բյուջեներից նշված խնդիրների լուծման համար տրամադրվող միջոցների նպատակային ու արդյունավետ օգտագործման համար: