Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-970-25.03.2016-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ճանապարհային  ենթեւեկության անվտանգության ապահովման  մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի  հուլիսի  8-ի ՀՕ-166-Ն օրենքի  331-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: 
   

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Ճանապարհային  ենթեւեկության անվտանգության ապահովման  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտության

«Ճանապարհային  ենթեւեկության անվտանգության ապահովման  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է պետական միջոցների ռացիոնալ կառավարման անհրաժեշտությամբ: Վերջին տարիների վիճակագրությունը  ցույց է տալիս, որ ճանապարհային երթեւեկության անվտանգության բնագավառոււմ վարչական իրավախախտումների համար ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային ֆոնդ գանձված տուգանքները զգալիորեն աճել են, ինչը վկայում է ինչպես խախտումների, այնպես էլ դրանց արձանագրման թվաքանակի աճի մասին: Նման պայմաններում, ճանապարհային ոստիկանության գործունեության հիմնական շարժառիթը դառնում է ոչ թե  ճանապարհային երթեւեկության կանոնների պահպանումը եւ կանխարգելիչ գործողությունների իրականացումը, այլ առավել շատ խախտումների արձանագրումը  եւ  համապատասխան պատժամիջոցների կիրառումը: Ուստի, ստեղծված իրավիճակում ճանապարհային երթեւեկության անվտանգության բնագավառոււմ վարչական իրավախախտումների համար գանձված տուգանքներից գոյացող պետական միջոցների կառավարումը նպատակահարմար է իրականացնել ընդհանուր բյուջետային քաղաքականության համատեքստում՝ դրանք պետական բյուջե մուտքագրելու եւ համապատասխան ծախսեր իրականացնելու միջոցով: