Հոդված 1. «Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի նոյեմբերի 23-ի ՀՕ-23 օրենքի (այսուհետ՝ օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Սելեկցիոն նվաճման արտոնագրի ձեւը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածում`
1) 6-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
2) 7-րդ մասում «պահանջները» բառից հետո լրացնել «, այդ թվում դիմումի ձեւը» բառերը:
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 8-րդ մաս.
«8. Հայտը կարող է ներկայացվել առձեռն, փոստով կամ էլեկտրոնային եղանակով՝ լիազորված մարմնի պաշտոնական կայքի միջոցով:»:
Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածում`
1) 2-րդ մասից հանել «՝ երեք ամսվա ընթացքում,» բառերը.
2) 3-րդ մասի «փորձաքննությունից հետո պարզվի» բառերը փոխարինել «փորձաքննության արդյունքում պարզվում է» բառերով.
3) 4-րդ մասում «15 օրվա ընթացքում» բառերը փոխարինել «տաս աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.
4) 7-րդ մաս շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«7. Լիազորված մարմինը սելեկցիոն նվաճման հայտի ներկայացման օրվանից մեկ ամսվա ընթացքում կայացնում է որոշում՝ արտոնագիր տալը մերժելու կամ հայտի պաշտոնական հրապարակման մասին: Ընդ որում սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերում հայտի ներկայացման օր է համարվում ուղղված եւ պակաս փաստաթղթերի ներկայացման օրը:».
5) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 7.1-ին եւ 7.2 մասեր.
«7.1. Լիազորված մարմինը, որոշումն ընդունելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում հայտում նշված եղանակով՝ կապի միջոցների օգտագործմամբ (այդ թվում՝ հայտատուի կողմից նշված հեռախոսահամարին հաղորդագրություն ուղարկելով) կամ էլեկտրոնային համակարգի միջոցով (այդ թվում՝ հայտատուի կողմից նշված էլեկտրոնային փոստի միջոցով) կամ օրենսդրությամբ սահմանված էլեկտրոնային կապի այլ միջոցներով տեղեկացնում է հայտատուին այդ մասին: Որոշումն ընդունելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում լիազորված մարմինն այն ուղարկում է հայտատուին փոստով, եթե հայտատուն հայտում նշում կատարելու միջոցով ցանկություն չի հայտնել լիազորված մարմնում նույն ժամկետում որոշումն ստանալ առձեռն:
7.2. Հայտը պաշտոնապես հրապարակվում է այդ մասին որոշում կայացնելուց հետո՝ տաս աշխատանքային օրվա ընթացքում:»:
6) 8-րդ մասի երկրորդ նախադասությունը հանել.
7) 9-րդ մասում՝
ա. «փորձաքննությունից հետո» բառերը փոխարինել «փորձաքննության անցկացման մասին դիմումն ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում» բառերով.
բ. լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություն.
«Լիազորված մարմինը որոշման մասին հայտատուին հայտնում է սույն հոդվածի 7.1-ին մասում սահմանված կարգով եւ ժամկետներում:»:
Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածում`
1) 2-րդ մասից հանել «, եւ որոշում կայացնելուց հետո` մեկ շաբաթվա ընթացքում, տեղյակ է պահում հայտատուին» բառերը եւ լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Լիազորված մարմինը որոշման մասին հայտատուին հայտնում է սույն օրենքի 9-րդ հոդվածի 7.1-ին մասում սահմանված կարգով եւ ժամկետներում:».
2) 3-րդ մասում առաջին նախադասությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություններ.
«Լիազորված մարմինը, առարկությունը ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում հայտում նշված եղանակով՝ կապի միջոցների օգտագործմամբ (այդ թվում՝ հայտատուի կողմից նշված հեռախոսահամարին հաղորդագրություն ուղարկելով) կամ էլեկտրոնային համակարգի միջոցով (այդ թվում՝ հայտատուի կողմից նշված էլեկտրոնային փոստի միջոցով) կամ օրենսդրությամբ սահմանված էլեկտրոնային կապի այլ միջոցներով տեղեկացնում է հայտատուին այդ մասին: Առարկությունը ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում լիազորված մարմինն առարկության պատճենը ուղարկում է հայտատուին փոստով, եթե հայտատուն հայտում նշում կատարելու միջոցով ցանկություն չի հայտնել լիազորված մարմնում նույն ժամկետում առարկության պատճենը ստանալ առձեռն:».
3) 4-րդ մասում՝
ա. «Իր ունեցած» բառերից առաջ լրացնել « Հերքում ստանալու դեպքում,» բառերը.
բ. հանել « եւ մեկ շաբաթվա ընթացքում որոշման մասին տեղյակ է պահում հայտատուին» բառերը եւ լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություն.
«Լիազորված մարմինը որոշման մասին հայտատուին հայտնում է սույն օրենքի 9-րդ հոդվածի 7.1-ին մասում սահմանված կարգով եւ ժամկետներում:».
4) 5-րդ մասի երկրորդ նախադասությունը հանել եւ լրացնել լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություններ.
«Բողոքարկման խորհուրդը բողոքը քննարկում է դա ստանալու օրվանից երկու ամսվա ընթացքում: Լիազորված մարմինը բողոքարկման խորհրդի որոշման մասին հայտատուին հայտնում է սույն օրենքի 9-րդ հոդվածի 7.1-ին մասում սահմանված կարգով եւ ժամկետներում: Լիազորված մարմնի բողոքարկման խորհրդի ձեւավորման կարգը, կանոնադրությունը եւ բողոքների քննարկման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ Բողոքարկման խորհրդի որոշումը համարվում է լիազորված մարմնի վերջնական որոշում:»:
Հոդված 5. Օրենքի 11-րդ հոդվածի 7-րդ մասի երկրորդ նախադասությունից հանել «եւ երեք օրվա ընթացքում հայտատուին է տրամադրում իր որոշումը» բառերը եւ լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություն.
«Լիազորված մարմինը որոշման մասին հայտատուին հայտնում է սույն օրենքի 9-րդ հոդվածի 7.1-ին մասում սահմանված կարգով եւ ժամկետներում:»:
Հոդված 6. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Հեղինակային վկայագրի ձեւը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 7. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետը եւ 20-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 8. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասը առաջին նախադասությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Յուրաքանչյուր ամսվա կտրվածքով սույն մասով սահմանված տեղեկությունները մինչեւ տվյալ ամսվան հաջորդող ամսվա տասը տեղադրվում են լիազորված մարմնի պաշտոնական կայքում եւ համարվում են պաշտոնապես հրապարակված տեղեկություններ:»:
Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: