Հոդված 1. «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-66-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի «55000 դրամ» բառերը փոխարինել «65000 դրամ» բառերով:
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածում`
1) երկրորդ պարբերության «330 դրամ» բառերը փոխարինել «390 դրամ» բառերով.
2) երրորդ պարբերության «367 դրամ» բառերը փոխարինել «434 դրամ» բառերով.
3) չորրորդ պարբերության «550 դրամ» բառերը փոխարինել «650 դրամ» բառերով:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հուլիսի 1-ից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ
«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում ներկայացվող փոփոխությունների ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությում սոցիալական խնդիրների մի մասի լուծման անհրաժեշտությամբ: