Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-9751-01.04.2016-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-272 օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել գ.2 կետով.

«գ.2 ) Հայաստանի Հանրապետության տեսչական մարմիններում»։

Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասը «ղեկավարը» բառից հետո լրացնել «,իսկ տեսչական մարմնում՝ այդ մարմնի ղեկավարը։» բառերով։

Հոդված 3. Օրենքի 15-րդ հոդվածի՝

1. 2-րդ մասի առաջին պարբերությունը եւ 3-րդ մասի առաջին պարբերությունը «գ.1» բառից հետո լրացնել «գ.2» բառով.

2. 3-րդ մասը լրացնել նոր՝ գ.2-րդ կետով.

«գ.2) Հայաստանի Հանրապետության տեսչական մարմնում՝ այդ մարմնի ղեկավարը։»։

Հոդված 4. Օրենքի 20-րդ հոդվածը.

1. լրացնել 2.1-րդ մասով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«2.1.Տեսչական մարմնում քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով քաղաքացիական ծառայողի իրավունքների ու պարտականությունների, մասնագիտական գիտելիքների եւ աշխատանքային ունակությունների տիրապետման կոնկրետ պահանջների կատարելագործման կամ այդ պահանջների փոփոխության դեպքում վերապատրաստումն անցկացվում է քաղաքացիական ծառայողի կամ տեսչական մարմնի ղեկավարի նախաձեռնությամբ:»

2. 3-րդ մասում «ղեկավարի» բառից հետո լրացնել «,իսկ տեսչական մարմնում՝ տեսչական մարմնի ղեկավարի» բառերով.

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: