Armenian ARMSCII Armenian
Կ-9751-01.04.2016-ՊԻ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-272 օրենքի (այսուհետ` Օրենք) 8-րդ հոդվածի 4-րդ մասը եւ 13-րդ հոդվածը «աշխատակազմի ղեկավարը» բառերից հետո լրացնել «, իսկ տեսչական մարմնում՝ այդ մարմնի ղեկավարը» բառերով։

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Այն դեպքում, երբ համապատասխան մարմնի կազմում գործում է օրենքով սահմանված կարգով ստեղծված տեսչական մարմին, ապա տեսչական մարմնի ղեկավարի ներկայացրած հաստիքացուցակը ներառվում է համապատասխան մարմնի հաստիքացուցակում:»:

Հոդված 3. Օրենքի 15-րդ հոդվածում՝

1) 2-րդ եւ 3-րդ մասերը «գ.1» բառից հետո լրացնել «գ.2» բառով.

2) 3-րդ մասը լրացնելհետեւյալ բովանդակությամբ «գ.2» կետով.

«գ.2) օրենքով սահմանված կարգով ստեղծված տեսչական մարմնում՝ այդ մարմնի ղեկավարը.»։

Հոդված 4. Օրենքի 20-րդ հոդվածում`

1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Տեսչական մարմնում քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով քաղաքացիական ծառայողի իրավունքների ու պարտականությունների, մասնագիտական գիտելիքների եւ աշխատանքային ունակությունների տիրապետման կոնկրետ պահանջների կատարելագործման կամ այդ պահանջների փոփոխության դեպքում վերապատրաստումն անցկացվում է քաղաքացիական ծառայողի կամ տեսչական մարմնի ղեկավարի նախաձեռնությամբ:».

2) 3-րդ մասը «ղեկավարի» բառից հետո լրացնել «, իսկ տեսչական մարմնում՝ տեսչական մարմնի ղեկավարի» բառերով:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: