Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 70-րդ հոդվածի 2-րդ մասի .հանգամանքները» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ կարող է հաշվի առնել դատարանի պահանջի հիման վրա իրավասու մարմնի կողմից ներկայացված խորհրդատվական զեկույցը» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 76-րդ հոդվածի 1-ին մասում 3-րդ նախադասությունում`
1) «նաեւ» բառը հանել,
2) «հանգամանքը» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ իրավասու մարմնի կողմից ներկայացված` պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինել վերաբերյալ խորհրդատվական զեկույցը:» բառերը:
Հոդված 3. Օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին մասում 2-րդ նախադասությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություն.
«Պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելիս դատարանը հաշվի է առնում նաեւ իրավասու մարմնի կողմից ներկայացված` պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինել վերաբերյալ խորհրդատվական զեկույցը:»:
Հոդված 4. Օրենսգրքի 84-րդ հոդվածի 6-րդ մասում 1-ին նախադասությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություն.
«Դատվածությունը հանելիս դատարանը հաշվի է առնում նաեւ իրավասու մարմնի կողմից ներկայացված` դատվածությունը հանելու վերաբերյալ խորհրդատվական զեկույցը:»:
Հոդված 5.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից: