Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) Օրենսգրքի 76-րդ հոդվածի 1-ին մասում 3-րդ նախադասությունում`
1)«նաեւ» բառը հանել,
2) «հանգամանքը» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ կարող է հաշվի առնել պրոբացիայի պետական ծառայության կողմից դատարանի կամ անկախ հանձնաժողովի պահանջի հիման վրա ներկայացված` պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ խորհրդատվական զեկույցը: » բառերը:
Հոդված 2. Օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին մասում 2-րդ նախադասությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություն.
«Պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելիս դատարանը կարող է հաշվիառնել նաեւ պրոբացիայի պետական ծառայության կողմից դատարանի կամ անկախ հանձնաժողովի պահանջի հիման վրա ներկայացված` պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ խորհրդատվական զեկույցը:»:
Հոդված 3. Օրենսգրքի 84-րդ հոդվածի 6-րդ մասում 1-ին նախադասությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություն.
«Դատվածությունը հանելիս դատարանը կարող է հաշվիառնել նաեւ պրոբացիայի պետական ծառայության կողմից դատարանի պահանջի հիման վրա ներկայացված` դատվածությունը հանելու վերաբերյալ խորհրդատվական զեկույցը:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից: