Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-9766-01.04.2016-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի դ ենթակետում «քրեակատարողական» բառից հետո լրացնել «, պրոբացիայի» բառը:

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ա ենթակետում «քրեակատարողական» բառից հետ լրացնել «,պրոբացիայի» բառը:

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասում «քրեակատարողական» բառից հետո լրացնել «, պրոբացիայի» բառը:

Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածի՝

1) 3-րդ մասում «քրեակատարողական» բառից հետո լրացնել «, պրոբացիայի» բառը.

2) 5-րդ մասում «քրեակատարողական» բառից հետո լրացնել «, պրոբացիայի» բառը:

Հոդված 5. Օրենքի 4-րդ գլխի վերնագրում «ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ» բառից հետո լրացնել «ՊՐՈԲԱՑԻԱՅԻ» բառը:

Հոդված 6. Օրենքի 16-րդ հոդվածի՝

1) վերնագրում «քրեակատարողական» բառից հետո լրացնել «, պրոբացիայի» բառով.

2) 1-ին, 2.1-ին, 3-րդ, 5-րդ եւ 6-րդ մասերում «քրեակատարողական» բառից հետո լրացնել «, պրոբացիայի» բառով.

3) 2-րդ մասում «հավելված 7-ով,» բառերից հետո լրացնել «պրոբացիայի ծառայողների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները սահմանվում հավելված 7.1-ով,» բառերով:

4) 4-րդ մասը «տրվում։» բառից հետո լրացնել «Պրոբացիայի ծառայողներին դասային աստիճանի համար հավելավճար չի տրվում։» նախադասությամբ:

Հոդված 7. Օրենքի 23-րդ հոդվածի՝

1) վերնագրում «քրեակատարողական» բառից հետո լրացնել «, պրոբացիայի» բառով.

2) 1-ին մասում «քրեակատարողական» բառից հետո լրացնել «, պրոբացիայի» բառով:

Հոդված 8. Օրենքի 24-րդ հոդվածի՝

1) վերնագրում «քրեակատարողական» բառից հետո լրացնել «, պրոբացիայի» բառով.

2) 1-ին մասում «քրեակատարողական» բառից հետո լրացնել «, պրոբացիայի» բառով:

Հոդված 9. Օրենքի 25-րդ հոդվածի վերնագրում «քրեակատարողական» բառից հետո լրացնել «, պրոբացիայի» բառով:

Հոդված 10. Օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասում՝ «քրեակատարողական ծառայողների» բառերից հետո լրացնել «,պրոբացիայի ծառայողների» բառերով, «քրեակատարողական ծառայողներին» բառերից հետո լրացնել «,պրոբացիայի ծառայողներին» բառերով, «քրեակատարողական ծառայության» բառերից հետո լրացնել «,պրոբացիայի ծառայության» բառերով,  «քրեակատարողական ծառայությունը» բառերից հետո լրացնել «, պրոբացիայի ծառայությունը» բառերով, «քրեակատարողական ծառայողներին» բառերից հետո լրացնել «,պրոբացիայի ծառայողներին» բառերով:

Հոդված 11. Օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասը «քրեակատարողական» բառերից հետո լրացնել «պրոբացիայի» բառերով։

Հոդված 12.   Օրենքի 1-ին հավելվածում՝

1) «ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ»   «10?00» տողից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր տող՝
 
 
ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության ղեկավար  8.25

2)  «ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ»   «8.50» տողից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր տող՝
 
 
ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության ղեկավարի առաջին տեղակալ  8.00

3) «ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի տեղակալ»   «7.50» տողից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր տող՝
 
ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության ղեկավարի տեղակալ  7.50

Հոդված 13.  Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7.1 հավելվածով.

«Հավելված 7.1 «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 
 
ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայություն
ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության տարածքային մարմնի ղեկավար
 
6.73
ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության տարածքային մարմնի ղեկավարի տեղակալ, բաժնի պետ, բաժանմունքի պետ 6.36
ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության գլխավոր մասնագետ՝ 5.49
ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության առաջատար մասնագետ 4.51
ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության առաջին կարգի մասնագետ 3.72

ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության տարածքային մարմնի ղեկավար
 
6.73
ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության տարածքային մարմնի ղեկավարի տեղակալ, բաժնի պետ, բաժանմունքի պետ 6.36
ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության գլխավոր մասնագետ՝ 5.49
ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության առաջատար մասնագետ 4.51
ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության առաջին կարգի մասնագետ 3.72

Հոդված 14. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ», «ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ


1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Պրոբացիայի մասին», «Պրոբացիայի պետական ծառայության մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության օրենքը վարչական իրավախատումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետթյան օրենքում լրացումներ կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց  սոցիալական  երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության Նախագահի 2012 թվականի հունիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության իրավական եւ դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը եւ ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» թիվ ՆԿ-96-Ա կարգադրությամբ հաստատված միջոցառումների ցանկի քրեական արդարադատության եւ քրեական պատիժների համակարգի արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացմամբ, որոնց առաջնայնություններից են քրեակատարողական համակարգի բարեփոխումները: Մասնավորապես` ցանկի 2.3-րդ կետի համաձայն ամրագրված է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ենթակայությամբ գործող պրոբացիայի պետական ծառայության ստեղծման անհրաժեշտությունը: Բացի այդ, պրոբացիայի ծառայության ստեղծումը նախատեսված է նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մայիսի 19-ի թիվ 511-Ա որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության ծրագրով եւ Հայաստանի Հանրապետություն պրոբացիայի ծառայության ներդրման հայեցակարգին հավանություն տալու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի ապրիլի 30-ի նիստի թիվ 19 արձանագրային որոշմամբ:

Պրոբացիայի ծառայությունը նոր է ստեղծվում Հայաստանի Հանրապետությունում եւ տվյալ ոլորտն առայժմ օրենսդրական կարգավորում չունի: Այդ պատճառով, որպես պրոբացիայի ծառայության ստեղծման իրավական հիմք մշակվել են «Պրոբացիայի մասին» եւ «Պրոբացիայի պետական ծառայության մասին» ՀՀ օրենքները, ինչը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Նախագահի 2012 թվականի հունիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության իրավական եւ դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը եւ ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» թիվ ՆԿ-96-Ա կարգադրությամբ հաստատված միջոցառումներին եւ համահունչ է քրեական արդարադատության ոլորտում որդեգրված քաղաքականությանը:

Պրոբացիայի ծառայության նախատեսվող լիազորություների մի մասը, ներկայումս իրականացվում է այլ մարմինների կողմից, ուստի միաժամանակ անհրաժեշտություն է առաջանում ՀՀ գործող օրենսդրության մեջ կատարել նաեւ որոշակի փոփոխություններ, որոնք ներառված են նախագծերի սույն փաթեթում:

2.  Առաջարկվող կարգավորման բնույթը

«Պրոբացիայի մասին» եւ «Պրոբացիայի պետական ծառայության մասին» ՀՀ օրենքներով (այսուհետ` Օրենքներ) սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում պրոբացիայի եւ պրոբացիայի պետական ծառայության հիմնական նպատակները, խնդիրները, օրենքներում օգտագործվող հիմնական հասկացությունները եւ ամրագրվում են պրոբացիայի սկզբունքները: Օրենքներով նախատեսվում է պրոբացիայի ծառայության տեղը պետական մարմինների համակարգում, կառուցվածքը: Թվարկվում են պրոբացիայի ծառայության լիազորությունները եւ տարածքային մարմինների գործառույթները կապված այլընտրանքային խափանման միջոցների կիրառման եւ ազատազրկման հետ չկապված պատիժների կատարման հետ, ինչպես նաեւ այլ գործառույթներ:

Ամրագրված են պրոբացիայի ծառայության շահառուի իրավական կարգավիճակը, ՀՀ արդարադատության նախարարության եւ պրոբացիայի ծառայության պետի լիազորությունները կապված պրոբացիայի ծառայության կազմակերպման եւ գործունեության հետ: «Պրոբացիայի պետական ծառայության մասին» օրենքում թվարկված են պրոբացիայի ծառայության պաշտոնները եւ դասային աստիճանները, պրոբացիայի ծառայությունում ծառայության անցնելու, պրոբացիայի ծառայության պաշտոնից ազատման եւ այլ պաշտոնի փոխադրման, պրոբացիայի ծառայողի ատեստավորման եւ վերապատրաստման ընթացակարգերը, ինչպես նաեւ պրոբացիայի ծառայողների իրավունքները, պարտականությունները, երաշխիքները, սահմանափակումները, խրախուսումը, պրոբացիայի ծառայողներին կարգապահական տույժի ենթարկելու դեպքերն ու կարգը:

«Պրոբացիայի պետական ծառայության մասին» օրենքն ամրագրում է նաեւ պրոբացիայի ծառայողին պաշտոնից ազատելու եւ ծառայությունը դադարեցնելու ընթացակարգերը, պրոբացիայի ծառայությունում ծառայության պաշտոնում վերականգնումը: Օրենքով նախատեսված է նաեւ պատասխանատվությունը պրոբացիայի ծառայության մասին օրենսդրությունը խախտելու համար, պրոբացիայի ծառայողների գործողությունների բողոքարկումը եւ պրոբացիայի ծառայության համագործակցությունն այլ մարմինների հետ:

Օրենքների ընդունման հիմքում դրված են`
 


Ներկայումս գրեթե բոլոր եվրոպական երկրներում պրոբացիայի ծառայության վերաբերյալ օրենսդրական դրույթները նախատեսված են կա՛մ քրեական օրենսդրությամբ (Բելգիա, Էստոնիա, Չեխիա, Ֆրանսիա, Հունգարիա, Լատվիա, Մոլդովա, Հոլանդիա, Նորվեգիա, Շվեդիա, Շվեյցարիա, Ռումինիա), կա՛մ առանձին իրավական ակտերով (Իռլանդիա, Մեծ Բրիտանիա): Կան երկրներ, որտեղ քրեական արդարադատության համակարգում պրոբացիայի ծառայության դերը նախատեսված է քրեական դատավարության օրենսգրքով: Այս առումով,  Հայաստանի Հանրապետության քրեական, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության եւ Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքերով եւ այլ իրավական ակտերով նախատեսվում են համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ: Իսկ պրոբացիայի ծառայության խնդիրները, գործունեության սկզբունքները, լիազորությունները, կառուցվածքը, պրոբացիայի ծառայողի իրավական եւ սոցիալական ապահովման պետական երաշխիքները, ինչպես նաեւ նյութատեխնիկական ապահովման, ֆինանսավորման եւ գործունեության վերահսկման կարգը նպատակահարմար է, որ համապարփակ կարգավորվի առանձին իրավական ակտով` «Պրոբացիայի պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

Նախագծերի փաթեթը մշակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից՝ Եվրոպայի Խորհրդի Հայաստանյան գրասենյակի աջակցությամբ:

4. Ակնկալվող արդյունքը

«Պրոբացիայի մասին», «Պրոբացիայի պետական ծառայության մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության օրենքը վարչական իրավախատումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետթյան օրենքում լրացումներ կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց  սոցիալական  երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունմամբ կամրագրվեն Հայաստանի Հանրապետությունում պրոբացիայի ծառայության ստեղծման եւ գործունեության իրավական հիմքերը:

Հայաստանի Հանրապետությունում կստեղծվի պրոբացիայի ծառայություն, որն ընդունակ կլինի ամբողջությամբ լուծել օրենքով պրոբացիայի ծառայության առջեւ դրված խնդիրները եւ իրականացնել օրենքով իրեն վերապահված լիազորություններն ու գործառույթները:
 
 

ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Պրոբացիայի մասին», «Պրոբացիայի պետական ծառայության մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության օրենքը վարչական իրավախատումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետթյան օրենքում լրացումներ կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց  սոցիալական  երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ

««Պրոբացիայի մասին», «Պրոբացիայի պետական ծառայության մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության օրենքը վարչական իրավախատումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետթյան օրենքում լրացումներ կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց  սոցիալական  երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը իրենց մեջ  Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

««Պրոբացիայի մասին», «Պրոբացիայի պետական ծառայության մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության օրենքը վարչական իրավախատումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետթյան օրենքում լրացումներ կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց  սոցիալական  երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման դեպքում

««Պրոբացիայի մասին», «Պրոբացիայի պետական ծառայության մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության օրենքը վարչական իրավախատումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետթյան օրենքում լրացումներ կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց  սոցիալական  երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Պրոբացիայի մասին», «Պրոբացիայի պետական ծառայության մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության օրենքը վարչական իրավախատումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետթյան օրենքում լրացումներ կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց  սոցիալական  երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի բնապահպանության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման մասին

1.«Պրոբացիայի մասին», «Պրոբացիայի պետական ծառայության մասին»  եւ հարակից`    «Հայաստանի Հանրապետության   քրեական    օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին»,    «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական     օրենսգրքում      փոփոխություններ         կատարելու    մասին»,   «Վարչական         իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին,», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»,   «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` Օրենքներ) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների`  մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքների  նախագծերը բնապահպանության  ոլորտին չեն առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չեն  հակասում:

  Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է:
 
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Պրոբացիայի մասին», «Պրոբացիայի պետական ծառայության մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության օրենքը վարչական իրավախատումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետթյան օրենքում լրացումներ կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց  սոցիալական  երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման


«Պրոբացիայի մասին», «Պրոբացիայի պետական ծառայության մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով (այսուհետ` Նախագծեր) ամրագրվում են Հայաստանի Հանրապետությունում պրոբացիայի ծառայության ստեղծման եւ գործունեության իրավական հիմքերը:

Նախագծերով  կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծերի ընդունմամբ որեւէ ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով վերոգրյալը` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծերի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Պրոբացիայի մասին», «Պրոբացիայի պետական ծառայության մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության օրենքը վարչական իրավախատումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետթյան օրենքում լրացումներ կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց  սոցիալական  երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Պրոբացիայի մասին», «Պրոբացիայի պետական ծառայության մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով ամրագրվում են Հայաստանի Հանրապետությունում պրոբացիայի ծառայության ստեղծման եւ գործունեության իրավական հիմքերը, եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Պրոբացիայի մասին», «Պրոբացիայի պետական ծառայության մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության օրենքը վարչական իրավախատումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետթյան օրենքում լրացումներ կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց  սոցիալական  երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման



«Պրոբացիայի մասին», «Պրոբացիայի պետական ծառայության մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախատումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետթյան օրենքում լրացումներ կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց  սոցիալական  երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` նախագծեր) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագծերը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն դրական ազդեցություն:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Պրոբացիայի մասին», «Պրոբացիայի պետական ծառայության մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության օրենքը վարչական իրավախատումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետթյան օրենքում լրացումներ կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց  սոցիալական  երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ


1. «Պրոբացիայի պետական ծառայության մասին» ՀՀ օրենքի նախագծի (Նախագիծ 1) վերաբերյալ`

Նախագծով նախատեսվում է ՀՀ արդարադատության նախարարության համակարգում, որպես աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում, ստեղծել պրոբացիայի ծառայություն, որում ծառայությունը համարվում է պետական ծառայության հատուկ տեսակ է, իսկ նշված ծառայությունում ծառայող քաղաքացին` պետական ծառայող: Նախագծով նախատեսվող պրոբացիայի պետական ծառայության կառուցվածքը ներառում է կենտրոնական եւ տարածքային մարմիններ, ընդ որում, կենտրոնական մարմինը կազմված է բաժիններից, որոնց կազմում կարող են գործել բաժանմունքներ: Ծառայության տարածքային մարմիններն են մարզային (Երեւանի քաղաքային)  մարմինները, որոնց կազմում կարող են գործել բաժիններ:

Նախագծի 6-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` պրոբացիայի ծառայության ֆինանսավորումը նախատեսվում է իրականացնել ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին:

Նախագծով նախատեսվում է պրոբացիայի ծառայողների համար համազգեստի սահմանում, մշտական բնակության վայրից դուրս պրոբացիայի ծառայողի ռոտացիա իրականացնելիս օրենսդրությամբ սահմանված չափերով եւ կարգով պրոբացիայի ծառայողին ծախսերի փոխհատուցում (կացարան, տրանսպորտային միջոցներ եւ այլն), պրոբացիայի ծառայողների համար աշխատանքի վարձատրության, առողջության պաշտպանության, անվտանգ եւ անհրաժեշտ աշխատանքային պայմաններով ապահովում, սոցիալական պաշտպանություն եւ ապահովություն, պետական բյուջեի հաշվին վերապատրաստում, պրոբացիայի ծառայության կամավորներին անվտանգ եւ անհրաժեշտ աշխատանքային պայմաններով ապահովում, պետական բյուջեով եւ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին վերապատրաստում: Բացի այդ, Նախագծի 43-րդ հոդվածով սահմանվում են պրոբացիայի ծառայողի սոցիալական երաշխիքները, մասնավորապես, նախատեսվում է պրոբացիայի ծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական հարցերի կարգավորումը «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքով եւ այլ իրավական ակտերով: Այսպես, վերը նշված հոդվածի 2-րդ կետով պրոբացիայի ծառայողի համար նախատեսվում են մի շարք երաշխիքներ, մասնավորապես, անվտանգ եւ անհրաժեշտ աշխատանքային պայմաններով ապահովում, վարձատրություն, հավելավճար ավելի բարձր դասային աստիճանի համար եւ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված այլ վճարներ, ամենամյա վճարովի արձակուրդ, վերապատրաստում, պարտադիր պետական ապահովագրություն, ծառայողական պարտականությունները կատարելիս հաշմանդամության դեպքում` նրան, իսկ զոհվելու դեպքում` նրա ընտանիքի անդամներին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան վճարով ապահովում, ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում եւ կարգով ծառայողի դիմումի հիման վրա ծառայողական պարտականությունների կատարման հետ կապված պրոբացիայի ծառայողի եւ նրա ընտանիքի անդամների անվտանգության ու պաշտպանության ապահովում բռնությունից, ահաբեկումից, այլ ոտնձգություններից, ծառայողական գործուղումների հետ կապված տրանսպորտային, բնակարանային եւ այլ ծախսերի` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով փոխհատուցում: Նախագծով նախատեսվում է նաեւ, ծառայողական անհրաժեշտության դեպքում, պրոբացիայի ծառայողին տրանսպորտային միջոցի հատկացում կամ նրա տրանսպորտային ծախսերի փոխհատւցում:

Նախագծով նախատեսվում է պրոբացիայի ծառայության եւ դրա  առանձնացված ստորաբաժանումների ստեղծման պահից ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի գործունեության դադարեցում:

Ելնելով վերոգրյալից` հայտնում ենք, որ Նախագիծ 1-ի ընդունումը կառաջացնի ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման անհրաժեշտություն:

Միաժամանակ հայտնում ենք, որ վերը նշված օրենքի նախագծի ընդունման ազդեցությունը ՀՀ պետական բյուջեի ծախսերի վրա կոնկրետ գնահատել հնարավոր չէ` հաշվի առնելով համապատասխան տեղեկատվության բացակայությունը:

2. «Պրոբացիայի մասին» ՀՀ օրենքի նախագծի (Նախագիծ 2) վերաբերյալ`

Նախագծով սահմանվում է պրոբացիայի նպատակները, խնդիրները, սկզբունքները, կազմակերպման եւ գործունեության հիմունքները, այլընտրանքային խափանման միջոցների, ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների, անվտանգության միջոցների, պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատժից պայմանական վաղաժամկետ ազատման հետեւանքով փորձաշրջան նշանակելու, պատժի կրումից ազատելու, պատժի կրումը հետաձգելու կատարման եւ խորհրդատվական զեկույցի ներկայացման կարգը:

Նախագծով իրավախախտների սոցիալական վերաինտեգրման եւ վերասոցիալականացման նպատակով նախատեսվում է պրոբացիայի ծառայության կողմից պրոբացիայի ծառայության շահառուների համապատասխան աշխատանքի եւ սոցիալական ապահովության, մշակութային, կրթական, մասնագիտական վերապատրաստման եւ վերաորակավորման, սպորտային, առողջապահական, սոցիալական, հոգեբանական, վարքաբանական, զբաղվածության ուղղված միջոցառումների, ինչպես նաեւ ոգելից խմիչքների, ալկոհոլի, թմրամիջոցների, հոգեմետ, հոգեներգործուն, թունավոր կամ այլ թմրեցնող նյութերի օգտագործման դեմ պայքարի հատուկ ծրագրերի մշակում եւ իրականացնում:

Նախագծով նախատեսվում է Գլոբալ տեղորոշման համակարգով աշխատող կամ ռադիոալիքային, կենսաչափական, արբանյակային կամ այլ տեխնիկական սարքերի եւ էլեկտրոնային ծրագրերի կիրառմամբ էլեկտրոնային հսկողության իրականացում` պարզելու պրոբացիայի շահառուի գտնվելու վայրը, տեղաշարժը, վարքագիծը եւ շահառուի կողմից դատարանի որոշմամբ սահմանված սահմանափակումների պահպանումը: Ընդ որում, էլեկտրոնային հսկողության ծառայությունների ֆինանսավորումը նախատեսվում է իրականացնել դատարանի որոշմամբ պետական բյուջեի կամ պրոբացիայի ծառայության շահառուի միջոցների հաշվին: Միաժամանակ, Նախագծի 34-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսվում է պրոբացիայի ծառայության շահառուի միջոցների հաշվին էլեկտրոնային հսկողություն նշանակելու մասին դատարանի որոշման անհապաղ կատարում` կառավարության որոշմամբ սահմանված նվազագույն երաշխիքային գումարի` դատարանի դեպոզիտ հաշվին մուտքագրումը հավաստող ապացույցների առկայության պարագայում: Ելնելով նշվածից` հստակեցման անհրաժեշտություն ունի «կառավարության որոշմամբ սահմանված նվազագույն երաշխիքային գումար» արտահայտությունը, նշված գումարի չափի որոշման սկզբունքները` կախված շահառուի գույքային հնարավորությունից:

Նախագծով նախատեսվում է, անչափահաս շահառուների սոցիալական, իրավական, հոգեբանական եւ մտավոր առանձնահատկություններից ելնելով, պրոբացիայի ծառայության կազմում անչափահասների գործերով հատուկ վերապատրաստում անցած մասնագետների առկայություն:

Նախագծի 35-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսվում է պրոբացիայի ծառայության կողմից թարգմանիչների ներգրավում` պրոբացիայի ծառայության շահառուների մոտ բավարար դրամական միջոցների բացակայության դեպքում:

Ելնելով վերոգրյալից` հայտնում ենք, որ Նախագիծ 2-ի ընդունումը կառաջացնի ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման անհրաժեշտություն:

Միաժամանակ, հայտնում ենք, որ վերոնշյալ օրենքի նախագծի ընդունման ազդեցությունը ՀՀ պետական բյուջեի ծախսերի վրա կոնկրետ գնահատել հնարավոր չէ` հաշվի առնելով համապատասխան տեղեկատվության բացակայությունը:

3. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (Նախագիծ 3) վերաբերյալ`

Նախագծով նախատեսվում է տուգանքների սահմանում` պրոբացիայի ծառայության շահառուի անձնական գործում առկա տեղեկությունները երրորդ անձանց փոխանցելու, պրոբացիայի ծառայության հարցմանը չպատասխանելու եւ պահանջվող նյութերը չտրամադրելու, պրոբացիայի ծառայության ծանուցագրով սահմանված ժամկետում նշված ծառայության մարմին չներկայանալու, պրոբացիայի ծառայողին իրավասու մարմնի որոշմամբ սահմանված վայր մուտք գործելը կամ պրոբացիայի ծառայողի պարտականությունների կատարմանը ցանկացած ձեւով խոչընդոտելու, ինչպես նաեւ նշված խախտումները կրկին անգամ կատարելու համար: Ընդ որում, նշված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու եւ վարչական տույժեր նշանակելու իրավունքը Նախագծով վերապահվում է պրոբացիայի ծառայությանը:

Ելնելով վերոգրյալից` գտնում ենք, որ Նախագիծ 3-ի ընդունումը պետական բյուջեի ծախսերի վրա կունենա չեզոք ազդեցություն:

4. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (Նախագիծ 4) վերաբերյալ`

Նախագծով առաջարկվում է պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատարանի կողմից հաշվի առնել ոչ միայն հանցավորի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը եւ պատիժը մեղմացնող եւ ծանրացնող հանգամանքները, այլեւ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու, դատվածությունը հանելու  վերաբերյալ խորհրդատվական զեկույցը` ներկայացված պրոբացիայի ծառայության կողմից:

Ելնելով վերոգրյալից` գտնում ենք, որ Նախագիծ 4-ի ընդունումը ՀՀ պետական բյուջեի ծախսերի վրա կունենա չեզոք ազդեցություն:

5. «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (Նախագիծ 5) վերաբերյալ`

Նախագծով նախատեսվող փոփոխությունները վերաբերում են այլընտրանքային պատիժների կատարման ստորաբաժանման եւ դրա տարածքային ստորաբաժանումների գործունեության դադարեցմանը` պայմանավորված պրոբացիայի ծառայության ստեղծմամբ:

Ելնելով վերոգրյալից` հայտնում ենք, որ Նախագիծ 5-ի ընդունումը կառաջացնի ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման անհրաժեշտություն:

Միաժամանակ, հայտնում ենք, որ վերոնշյալ օրենքի նախագծի ընդունման ազդեցությունը ՀՀ պետական բյուջեի ծախսերի վրա կոնկրետ գնահատել հնարավոր չէ` հաշվի առնելով համապատասխան տեղեկատվության բացակայությունը:

6. «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (Նախագիծ 6) վերաբերյալ`

Նախագծով նախատեսվում է պրոբացիայի ծառայողների աշխատանքի վարձատրությունն իրականացնել «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով:

Նախագծով առաջարկվում է պրոբացիայի ծառայողների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցների հավելված: Ընդ որում, Նախագծով հաստատվող հավելվածով ներկայացված գործակիցները նույնն են` ըստ պրոբացիայի ծառայության պաշտոնների խմբերի, մինչդեռ անհրաժեշտ է նշված գործակիցները տարբերակել նաեւ` ըստ աշխատավարձերի մակարդակների, հիմնական աշխատավարձի բնականոն աճի, ինչպես նաեւ պրոբացիայի ծառայության պաշտոնների ենթախմբերի:

Նախագիծ 6-ի ընդունումը կառաջացնի ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման անհրաժեշտություն:

Միաժամանակ, հայտնում ենք, որ վերոնշյալ օրենքի նախագծի ընդունման ազդեցությունը ՀՀ պետական բյուջեի ծախսերի վրա կոնկրետ գնահատել հնարավոր չէ` հաշվի առնելով համապատասխան տեղեկատվության բացակայությունը:

7. «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (Նախագիծ 7) մասին`

Նախագծով նախատեսվում է կենսաթոշակ ստանալու իրավունքի դադարեցում, եթե պետական պաշտոն զբաղեցրած անձը կենսաթոշակ նշանակվելուց հետո նշանակվել է պրոբացիայի ծառայողի պաշտոնում:

Ելնելով վերոգրյալից` գտնում ենք, որ Նախագիծ 7-ի ընդունումը կարող է հանգեցնել ՀՀ պետական բյուջեի ծախսերի փոփոխության, որի չափը  հնարավոր չէ գնահատել` հաշվի առնելով համապատասխան տեղեկատվության բացակայությունը:

8. «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (Նախագիծ 8) վերաբերյալ`

Նախագծով նախատեսվում է պրոբացիայի ծառայության շահառուների կողմից տուգանքի կատարումը, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից շահառուներին զրկելու կատարումը, շահառուների կողմից հանրային աշխատանքների կատարումն ապահովել պրոբացիայի ծառայության կողմից` այլընտրանքային պատիժների կատարման ստորաբաժանման եւ դրա տարածքային ստորաբաժանումների փոխարեն:

Բացի այդ, օրենքով նախատեսված դեպքերում, պատժից ազատված անձանց վարքագծի նկատմամբ վերահսկողությունը նախատեսվում է իրականացնել պրոբացիայի ծառայության տարածքային մարմինների կողմից: Ելնելով վերոգրյալից` գտնում ենք, որ Նախագիծ 8-ի ընդունումը կարող է հանգեցնել ՀՀ պետական բյուջեի ծախսերի ավելացման, որի չափը  հնարավոր չէ գնահատել` հաշվի առնելով համապատասխան տեղեկատվության բացակայությունը:

9. «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (Նախագիծ 9) վերաբերյալ`

Նախագծով նախատեսվում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց թվին դասել նաեւ պրոբացիայի ծառայության ղեկավարին եւ նրա տեղակալներին, պրոբացիայի ծառայության ղեկավարի վերադաս անձ համարել ՀՀ արդարադատության նախարարին, իսկ Պրոբացիայի ծառայության ղեկավարի տեղակալի վերադաս` նշված ծառայության ղեկավարին:

Ելնելով վերոգրյալից` գտնում ենք, որ Նախագիծ 9-ի ընդունումը կարող է հանգեցնել ՀՀ պետական բյուջեի ծախսերի ավելացման, որի չափը  հնարավոր չէ գնահատել` հաշվի առնելով համապատասխան տեղեկատվության բացակայությունը:

10. «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (Նախագիծ 10)  մասին`

Նախագծով նախատեսվում է զինծառայողներին հավասարեցված համարել ոչ միայն քրեակատարողական ծառայողներին, այլեւ` պրոբացիայի ծառայության ծառայողներին` նրանց վրա տարածելով օրենքի բոլոր դրույթները:

Նկատի ունենալով, որ նախատեսվող պրոբացիայի ծառայության ծառայողները պետական ծառայողներ են, այդ թվում` իրավաբաններ, թարգմանիչներ, մանկավարժներ, սոցիալական ծառայողներ, բժիշկներ եւ այլն, անհասկանալի է` նրանց, ինչպես քրեակատարողական ծառայողներին, զինծառայողներին հավասարեցված անձանց շարքին դասելը, առավել եւս նրանց վրա «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքով սահմանված դրույթները տարածելը:

Ելնելով վերոգրյալից` գտնում ենք, որ Նախագիծ 10-ի ընդունումը կհանգեցնի ՀՀ պետական բյուջեի ծախսերի ավելացման, որի չափը հնարավոր չէ որոշել` համապատասխան տեղեկատվության բացակայությամբ պայմանավորված:

Միաժամանակ Նախագծերով առաջարկվում է`

1)    սահմանել պրոբացիայի նպատակները, խնդիրները, սկզբունքները, կազմակերպման եւ գործունեության հիմունքները, պրոբացիայի գործառույթներ իրականացնող պետական լիազոր մարմնում ծառայության նպատակները, խնդիրները, սկզբունքները, կազմակերպման եւ գործունեության հիմունքները, ծառայության անցնելու կարգը եւ պայմանները, իրավական ու սոցիալական երաշխիքները,

2)    կարգավորել պրոբացիայի ծառայողների վարձատրության, սոցիալական ապահովության հետ կապված հարաբերությունները:

Նախագծերով առաջարկվում է նաեւ սահմանել, որ`

1)   պրոբացիայի ծառայության շահառուի անձնական գործում առկա տեղեկություններին ծանոթանալու իրավասություն ունեցող անձի կողմից առանց պրոբացիայի ծառայության շահառուի համաձայնության (բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի) այդ տեղեկությունները երրորդ անձանց փոխանցելը առաջացնում է տուգանքի նշանակում` քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով: Նշյալ խախտումները կրկին անգամ կատարելը մեկ տարվա ընթացքում` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով,

2)  պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների, ինչպես նաեւ այլ մարմինների եւ կազմակերպությունների կողմից պրոբացիայի ծառայության շահառուի վերաբերյալ տեղեկատվությունը պարզելու նպատակով պրոբացիայի ծառայության հարցումներին սահմանված ժամկետներում չպատասխանելը կամ սահմանված ժամկետներում պահանջվող նյութերը չտրամադրելը առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով: Նշյալ խախտումները կրկին անգամ կատարելը մեկ տարվա ընթացքում առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկ չափով,

3)  պրոբացիայի ծառայության ծանուցագրով սահմանված ժամկետում անհարգելի պատճառով պրոբացիայի ծառայության մարմին չներկայանալը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով: Նշյալ խախտումները կրկին անգամ կատարելը մեկ տարվա ընթացքում առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով,

4)  պրոբացիայի ծառայության շահառուի կողմից պրոբացիայի ծառայողին իրավասու մարմնի որոշմամբ սահմանված վայր մուտք գործելն արգելելը կամ պրոբացիայի ծառայողի պարտականությունների կատարմանը ցանկացած ձեւով խոչընդոտելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով: Նշյալ խախտումները կրկին անգամ կատարելը մեկ տարվա ընթացքում առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով:

Հաշվի առնելով վերոգրյալը, գտնում ենք, որ նախագծերի ընդունման ազդեցությունը պետական բյուջեի եկամուտների վրա կլինի դրական: