Armenian ARMSCII Armenian
Երկրորդ ընթերցում
Կ-9768-01.04.2016-ՊԻ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մայիսի 26-ի ՀՕ-172-Ն օրենքի 5-րդ հոդվածի1-ին մասի`

1) 15-րդ կետում «քրեակատարողական ծառայության պետը եւ նրա տեղակալները» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության ղեկավարը եւ նրա տեղակալները» բառերը:

2) 18-րդ կետում «քրեակատարողական ծառայության պետի,» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության ղեկավարի» բառերը, իսկ «քրեակատարողակա ն ծառայության պետը,» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության ղեկավարի տեղակալի համար` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության ղեկավարը,» բառերը:

Հոդված 2. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում Պրոբացիայի պետական ծառայության ստեղծման պահից: