Հոդված 1. «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մայիսի 26-ի ՀՕ-172-Ն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասում`
1) 15-րդ կետը «քրեակատարողական ծառայության պետը եւ նրա տեղակալները,» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության ղեկավարը եւ նրա տեղակալները» բառերով.
2) 18-րդ կետը «քրեակատարողական ծառայության պետի,» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության ղեկավարի,» բառերով, իսկ «քրեակատարողական ծառայության պետը,» բառերից հետո՝ «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության ղեկավարի տեղակալի համար` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության ղեկավարը,» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Պրոբացիայի պետական ծառայության ստեղծման պահից: