Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-035-16.07.2003-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Ուժը կորցրած ճանաչել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 5 հոդվածը։

Հոդված 2. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 219 հոդվածի վերնագիրը շարադրել «Տարածքային կառավարման մարմինները» խմբագրությամբ։

Հոդված 3. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 219 հոդվածի 1-ին պարբերության «Պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքների շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեներին առընթեր վարչական հանձնաժողովները» բառերը փոխարինել «Տարածքային կառավարման մարմինները» բառերով։

Հոդված 4. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 219 հոդվածի 1-ին պարբերության մեջ «45-47» թվերից հետո լրացնել «48 (իրենց տնօրինության տակ գտնվող հողերի մասով)» բառերը։

Հոդված 5. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 219 հոդվածի 2-րդ պարբերության «Պատգամավորների շրջանային,քաղաքային, քաղաքների շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեներին առընթեր վարչական հանձնաժողովները» բառերը փոխարինել «Տարածքային կառավարմանմարմինները» բառերով։

Հոդված 6. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 219 հոդվածի 3-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Տարածքային կառավարման մարմինների անունից վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն մարզպետները (Երեւանի քաղաքապետը) »։

Հոդված 7. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 2191 հոդվածի վերնագրից հանել «Տարածքային կառավարման եւ » բառերը։

Հոդված 8. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 2191 հոդվածի 1-ին պարբերության «Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինները» բառերը փոխարինել «Տեղական ինքնակառավարման մարմիները» բառերով։

Հոդված 9. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 2191 հոդվածի 2-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Տեղական ինքնակառավարման մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու եւ վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն համայնքների ղեկավարները»։

Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից։