Հոդված 1. «Ճանապարհային վճարի մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մարտի 3-ի ՀՕ-203 օրենքի 8-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 8. Ա վտոմոբիլային ճանապարհներին գովազդ տեղադրելու համար վճարի դրույքաչափերը
1. Ավտոմոբիլային ճանապարհներին գովազդ տեղադրելու համար վճարը գանձվում է հետեւյալ տարեկան դրույքաչափերով.
1) միջպետական նշանակության ճանապարհներին տեղադրվող գովազդային վահանակի մակերեսի յուրաքանչյուր քառակուսի մետրի համար` 10000 դրամ.
2) հանրապետական նշանակության ճանապարհներին տեղադրվող գովազդային վահանակի մակերեսի յուրաքանչյուր քառակուսի մետրի համար`7500 դրամ.
3) միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին տեղադրվող գովազդային վահանակին սոցիալական գովազդ տեղադրելու դեպքում՝ 0 դրամ:
2. Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին տեղադրվող դատարկ գովազդային վահանակների մակերեսի յուրաքանչյուր քառակուսի մետրի դիմաց գանձվում է սույն հոդվածի 1-ին մասի համապատասխանաբար 1-ին կամ 2-րդ կետով սահմանված վճարի 25 %-ի չափով:
3. Եթե արտաքին գովազդ տարածող գովազդակիրը միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին տեղաբաշխել եւ տարածել է իր կազմակերպության գովազդը, ապա յուրաքանչյուր քառակուսի մետրի դիմաց գանձվում է սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված վճարի 10 %-ի չափով:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 3 ամիս հետո: