Հոդված 1. «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի հավելված 2-ը «կառավարման ոլորտում գործող պետական մարմիններ» բառերից եւ դրանց համապատասխան հոլովաձեւերից հետո լրացնել «ինչպես նաեւ՝ տեսչական մարմինների» բառերով եւ դրանց համապատասխան հոլովաձեւերով՝
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
1. Անհրաժեշտությունը
Սույն օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է տեսչական մարմնի ղեկավարի գործառույթները, ինչպես նաեւ տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնի նշանակման եւ պաշտոնից ազատման դրույթները, նրանց պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները հստակեցնելու, ինչպես նաեւ Տեսչական մարմինների` որպես առանձնացված ստորաբաժանման, կառավարումը պետական կառավարչական հիմնարկների կառավարումից տարբերակելու անհրաժեշտությամբ:
2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները
«Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն` տեսչական մարմնի ղեկավարն իրավասու է նշանակումներ կատարել տեսչական մարմինների պաշտոններում, սակայն «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի մեկնաբանությամբ ստացվում է, որ դրանք միայն քաղաքացիական ծառայության բարձրագույն խմբի պաշտոններն են: Այդ առումով անհրաժեշտ է հստակեցնել այն պաշտոնների շրջանակը, որոնց նշանակումները կատարվում է տեսչական մարմնի ղեկավարի կողմից՝ Արդյունքում` անհրաժեշտություն է առաջանում համապատասխան լրացումներ կատարել նաեւ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում` սահմանելով, որ տեսչական մարմնում քաղաքացիական ծառայողների նշանակումները, ատեստավորման եւ վերապատրաստման որոշումների ընդունումը, խրախուսման եւ պատասխանատվության միջոցների կիրառումն իրականացվում է տեսչական մարմնի ղեկավարի կողմից: «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի լրացումները հնարավորություն են տալիս հստակ սահմանել տեսչական մարմնի պաշտոնատար անձանց` տեսչական մարմնի ղեկավար եւ տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ, պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները:
3. Իրականացվող քաղաքականություն
ՀՀ կառավարությունը որդեգրել է տեսչական համակարգի բարեփոխումների իրականացման քաղաքականություն:
4. Կարգավորման նպատակը եւ բնույթը
Նախագծերով առաջարկվում է հստակեցնել տեսչական մարմնի ղեկավարի գործառույթները, ինչպես նաեւ տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնի նշանակման եւ պաշտոնից ազատման դրույթները, իսկ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի լրացումները հնարավորություն են տալիս հստակ սահմանել տեսչական մարմնի պաշտոնատար անձանց` տեսչական մարմնի ղեկավար եւ տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ, պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները:
«Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքի լրացումը նպատակ ունի տեսչական մարմնի կառավարման մասով տարբերակում սահմանել:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք
Նախագծերը մշակվել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներքո գործող տեսչական բարեփոխումների խմբի կողմից:
6. Ակնկալվող արդյունքը
Օրենքների նախագծերի ընդունման դեպքում ակնկալվում է
7. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)
Սույն օրենքների նախագծերը մշակվել են հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին», «Տեսչական մարմինների մասին», «Քաղաքացիական ծառայության մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» եւ «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները: