Հոդված 1. «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի հավելված 2-ը «կառավարման ոլորտում գործող պետական մարմիններ» բառերից եւ դրանց համապատասխան հոլովաձեւերից հետո լրացնել «ինչպես նաեւ` տեսչական մարմինների» բառերով եւ դրանց համապատասխան հոլովաձեւերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: