Armenian ARMSCII Armenian
Երկրորդ ընթերցում
Կ-9601-10.03.2016,19.04.2016-ՊԻ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆUԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Հայաuտանի Հանրապետության oրենuգրքի (այuուհետ` Oրենuգիրք) 40.1-40.12 հոդվածները շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 40.1. Քվեարկության օրը կամ դրան նախորդող օրը քարոզչություն կատարելը

Քվեարկության եւ դրան նախորդող օրը հրապարակային ելույթների, հրապարակային միջոցառումների միջոցով քարոզչություն կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից մինչեւ վեցհարյուրապատիկի չափով:

Քվեարկության եւ դրան նախորդող օրը տպագիր մամուլի, վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող ռադիոընկերությունների եւ հեռուստաընկերությունների (այդ թվում` արբանյակային հեռարձակման ժամանակ) միջոցով քարոզչություն կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` լրատվական գործունեություն իրականացնող անձի կամ ղեկավարի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչեւ յոթհարյուրապատիկի չափով:

Հոդված 40.2. Ընտրական (հանրաքվեի) հանձնաժողովի անդամի կողմից քվեարկության արդյունքների արձանագրությունը չստորագրելը

Ընտրական կամ հանրաքվեի հանձնաժողովի անդամի կողմից քվեարկության արդյունքների արձանագրությունը չստորագրելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ երեքհարյուրապատիկի չափով:

Հոդված 40.3. Թեկնածուի (կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի) կողմից նախընտրական հիմնադրամ չբացելը կամ հիմնադրամում եղած միջոցների օգտագործման վերաբերյալ հայտարարագիր չներկայացնելը

Թեկնածուի (կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի) կողմից նախընտրական հիմնադրամ չբացելը, երբ դրա բացելը օրենքով սահմանված է պարտականություն, կամ նախընտրական հիմնադրամում եղած միջոցների օգտագործման վերաբերյալ հայտարարագիր չներկայացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի չափով:»:

Հոդված 40.4. Ընտրական կամ հանրաքվեի փաստաթղթերի պարկը տեղամասային ընտրական հանձնաժողովում սահմանված կարգով չփակելը

Ընտրական կամ հանրաքվեի փաստաթղթերի պարկը տեղամասային ընտրական հանձնաժողովում սահմանված կարգով չփակելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչեւ հինգհարյուրապատիկի չափով:

Հոդված 40.5. Ընտրական հանձնաժողովի գործավարության մատյանը չլրացնելը

Ընտրական հանձնաժողովի գործավարության մատյանը չլրացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչեւ երեքհարյուրապատիկի չափով:

Հոդված 40.6. Զանգվածային լրատվության միջոցներով նախընտրական քարոզչության իրականացման համար օրենքով սահմանված կարգը խախտելը

Զանգվածային լրատվության միջոցներով, բացառությամբ կուսակցությունների հիմնադրած մամուլի միջոցների, թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական քարոզչության իրականացման համար հավասար պայմաններ` եթերաժամ կամ ծավալ, սակագին եւ այլն չապահովելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` լրատվական գործունեություն իրականացնողի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից մինչեւ վեցհարյուրապատիկի չափով:

Նախընտրական քարոզչության իրականացման համար օրենքով սահմանված ժամանակահատվածում հեռուստառադիոընկերությամբ (հեռուստաընկերությամբ կամ ռադիոընկերությամբ) հեռարձակվող լրատվական հաղորդումներում թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) կողմից իրականացվող նախընտրական քարոզչության վերաբերյալ ակնհայտ կողմնակալ եւ (կամ) գնահատականներով տեղեկատվություն ներկայացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` լրատվական գործունեություն իրականացնողի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկից մինչեւ ութհարյուրապատիկի չափով:

Օրենքով սահմանված կարգով որպես թեկնածու գրանցվելուց հետո` մինչեւ ընտրությունների ավարտն ընկած ժամանակահատվածը, հեռուստառադիոընկերությունների աշխատակիցների կողմից հեռուստառադիոընկերությամբ (հեռուստաընկերությամբ կամ ռադիոընկերությամբ) ընտրությունները լուսաբանելը եւ (կամ) հեռուստառադիոհաղորդում (հեռուստահաղորդում կամ ռադիոհաղորդում) վարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` լրատվական գործունեություն իրականացնողի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկից մինչեւ ութհարյուրապատիկի չափով:

Նախընտրական քարոզչության իրականացման համար օրենքով սահմանված ժամանակահատվածում նախընտրական քարոզչությանը վերաբերող հեռուստառադիոհաղորդումները (հեռուստահաղորդումները կամ ռադիոհաղորդումները) առեւտրային գովազդով ընդմիջելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` լրատվական գործունեություն իրականացնող անձի կամ ղեկավարի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչեւ հինգհարյուրապատիկի չափով:

Հոդված 40.7. Քարոզչություն կատարելու իրավունք չունեցող անձանց կողմից նախընտրական կամ հանրաքվեի քարոզչություն կատարելը եվ քարոզչական նյութեր տարածելը

Քարոզչության իրականացման համար օրենքով սահմանված ժամանակահատվածում նախընտրական կամ հանրաքվեի քարոզչություն կատարելու իրավունք չունեցող անձանց կողմից նախընտրական քարոզչություն կատարելը եւ ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի չափով:

Հոդված 40.8. Թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) վարկանիշների, ինչպես նաեւ հանրաքվեի դրված հարցի վերաբերյալ սոցիոլոգիական հարցումների հրապարակման համար օրենքով սահմանված կարգը խախտելը

Նախընտրական քարոզչության իրականացման համար օրենքով սահմանված ժամանակահատվածում թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) վարկանիշների, ինչպես նաեւ հանրաքվեի դրված հարցի վերաբերյալ սոցիոլոգիական հարցում հրապարակելիս դրանում օրենքով նախատեսված տեղեկությունները չնշելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` ֆիզիկական անձանց նկատմամբ` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի չափով, հարցում իրականացնող կազմակերպության նկատմամբ` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչեւ հինգհարյուրապատիկի չափով:

Քվեարկության նախորդ oրը, ինչպես նաեւ` քվեարկության oրը` մինչեւ ժամը 20.00-ն, վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստատեսությամբ, ռադիոյով կամ տպագիր մամուլով թեկնածուների, կուuակցությունների (կուսակցությունների դաշինքների), ինչպես նաեւ հանրաքվեի դրված հարցի վերաբերյալ uոցիոլոգիական հարցման արդյունքները, ինչպես նաեւ դրանց վերաբերյալ տեղեկատվություն հրապարակելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` հրապարակում իրականացրած կազմակերության նկատմամբ` նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկի չափով։

Միեւնույն ընտրության (հանրաքվեի) ժամանակ նույն խախտումը մեկից ավելի անգամ կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` հրապարակում իրականացրած կազմակերության նկատմամբ` երկրորդ հրապարակման դեպքի համար, նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով, իսկ յուրաքանչյուր հաջորդ խախտման համար նախորդ դեպքի համար սահմանված տուգանքի կրկնապատիկի չափով»:

Հոդված 40.9. Թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) կողմից ընտրողներին դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ տալը (խոստանալը) կամ ծառայություններ մատուցելը (խոստանալը)

Նախընտրական քարոզչության իրականացման համար օրենքով սահմանված ժամանակահատվածում թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) կողմից անձամբ կամ նրանց անունից բարեգործության անվան տակ կամ որեւէ այլ եղանակով ընտրողներին, ինչպես նաեւ հանրաքվեի մասնակիցներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ տալը (խոստանալը) կամ ծառայություններ մատուցելը (խոստանալը), եթե դրա համար քրեական պատասխանատվություն նախատեսված չէ`

առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից մինչեւ երկուհազարապատիկի չափով:

Բարեգործության հետ միաժամանակ նախընտրական կամ հանրաքվեի քարոզչություն իրականացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից մինչեւ երկուսուկեսհազարապատիկի չափով:

Հոդված 40.10. Օրենքով սահմանված վավերապայմանների բացակայությամբ քարոզչական տպագիր նյութեր տարածելը

Նախընտրական քարոզչության իրականացման համար օրենքով նախատեսված ժամանակահատվածում քարոզչական տպագիր նյութի պատվիրատուի, տպագրող կազմակերպության եւ տպաքանակի վերաբերյալ տեղեկություններ չպարունակող քարոզչական տպագիր նյութեր տարածելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ հինգհարյուրապատիկի չափով:

Հոդված 40.11. Քարոզչական պաստառները պոկելը, պատռելը կամ դրանց վրա գրառումներ կատարելը

Նախընտրական կամ հանրաքվեի քարոզչության իրականացման համար օրենքով նախատեսված ժամանակահատվածում քարոզչական պաստառներ փակցնելու համար առանձնացված տեղերում փակցված քարոզչական պաստառները դիտավորյալ պոկելը, պատռելը կամ դրանց վրա գրառումներ կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով:

Հոդված 40.12. Թեկնածուների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների կողմից նախընտրական քարոզչության սահմանված կարգի խախտման դեպքում ընտրական հանձնաժողովի խախտումը վերացնելու որոշման պահանջները չկատարելը

Թեկնածուների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների կողմից նախընտրական քարոզչության սահմանված կարգի խախտման դեպքում ընտրական հանձնաժողովի խախտումը վերացնելու որոշման պահանջները` դրանում նշված ժամկետներում չկատարելը կամ այդ մասին ընտրական հանձնաժողովին գրավոր չտեղեկացնելը

առաջացնում է տուգանքի նշանակում` Ազգային ժողովի, Երեւանի, Գյումրու, Վանաձորի ավագանու ընտրությունների դեպքում կուսակցության, կուսակցությունների դաշինքի նկատմամբ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի չափով, իսկ համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի ընտրությունների դեպքում՝ թեկնածուի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի մինչեւ հարյուրապատիկի չափով։

Միեւնույն ընտրության ժամանակ նույն խախտումը նույն սուբյեկտի կողմից մեկից ավելի անգամ կատարելու դեպքում`

առաջացնում է տուգանքի նշանակում` յուրաքանչյուր հաջորդ խախտման համար նախորդ դեպքի համար նշանակված տուգանքի կրկնապատիկի չափով։

Հոդված 2. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման oրվան հաջորդող տաuներորդ oրը։