Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ- 139 վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 51-րդ հոդվածի 3-րդ մասում`
1) առաջին նախադասության «օրերով» բառից հետո լրացնել «(այդ թվում՝ օրացուցային)» բառերը.
2) երկրորդ նախադասությունից հետո լրացնել երրորդ նախադասություն՝ հետեւյալ բովանդակությամբ.
«Օրացուցային օրերով հաշվարկվող ժամկետներում ներառվում են հանգստյան եւ oրենքով նախատեuված ոչ աշխատանքային oրերը:»:
Հոդված 2. Օրենսգրքի 52-րդ հոդվածի՝
1) 5-րդ մասի «աշխատանքային օրն է» բառերից հետո լրացնել «,բացառությամբ օրացուցային օրերով հաշվարկվող ժամկետների» բառերը:
2) 6-րդ մասի «թողնված» բառից հետո լրացնել «, բացառությամբ օրացուցային օրերով հաշվարկվող ժամկետների:» բառերը:
3) 6-րդ մասում լրացնել նոր նախադասություն՝ հետեւյալ բովանդակությամբ. «Օրացուցային օրերով հաշվարկվող ժամկետների դեպքում հայցադիմումը պետք է ներկայացվի դատարան մինչեւ ժամկետի ավարտի օրվա ժամը 24.00-ն»:
Հոդված 3. Օրենսգրքի 206-րդ հոդվածի 1-ին մասից հանել «Հանրապետության Նախագահի,» բառերը:
Հոդված 4. Օրենսգրքի 209-րդ հոդվածի`
1) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Վարչական դատարանը պարտավոր է սույն օրենսգրքով նախատեսված պահանջների պահպանմամբ ներկայացված հայցադիմումը 24 ժամվա ընթացքում ընդունել վարույթ, եթե առկա չեն սույն օրենսգրքի 79-րդ եւ 80-րդ հոդվածներով սահմանված հիմքերը:»:
2) 9-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«9. Եթե սույն օրենսգրքով գործի քննության եւ լուծման համար այլ ժամկետ սահմանված չէ, ապա ընտրությունների եւ հանրաքվեների ժամանակ (ընտրությունների, հանրաքվեների նշանակման օրվանից մինչեւ ընտրությունների, հանրաքվեների արդյունքների ամփոփման ժամանակահատվածը) դատարանը հայցադիմումը քննում եւ լուծում է 7-օրյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան մինչեւ ընտրությունների արդյունքների ամփոփման՝ օրենքով սահմանված վերջնաժամկետի նախորդ օրը, իսկ ընտրությունների միջեւ ընկած ժամանակահատվածում` 15-օրյա ժամկետում:»:
Հոդված 5. Օրենսգրքի 212-րդ հոդվածի 5-դ մասում «Սահմանադրության 4-րդ հոդվածով» բառերը փոխարինել «Սահմանադրության 7-րդ հոդվածով» բառերով:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: