Armenian ARMSCII Armenian
Կ-9602-10.03.2016,19.04.2016-ՊԻ-010/3ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 51-րդ հոդվածի 3-րդ մասում`

1) առաջին նախադասությունը «օրերով» բառից հետո լրացնել «(այդ թվում՝ օրացուցային)» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ երրորդ նախադասությունով. «Օրացուցային օրերով հաշվարկվող ժամկետներում ներառվում են հանգստյան եւ oրենքով նախատեuված ոչ աշխատանքային oրերը:»:

Հոդված 2. Օրենսգրքի 52-րդ հոդվածում՝

1) 5-րդ մասը «աշխատանքային օրն է» բառերից հետո լրացնել «, բացառությամբ օրացուցային օրերով հաշվարկվող ժամկետների» բառերով.

2) 6-րդ մասը «թողնված» բառից հետո լրացնել «, բացառությամբ օրացուցային օրերով հաշվարկվող ժամկետների» բառերով.

3) 6-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Օրացուցային օրերով հաշվարկվող ժամկետների դեպքում հայցադիմումը պետք է ներկայացվի դատարան մինչեւ ժամկետի ավարտի օրվա ժամը 24.00-ն:»:

Հոդված 3. Օրենսգրքի 206-րդ հոդվածի 1-ին մասից հանել «Հանրապետության Նախագահի,» բառերը:

Հոդված 4. Օրենսգրքի 209-րդ հոդվածում`

1) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Վարչական դատարանը պարտավոր է սույն օրենսգրքով նախատեսված պահանջների պահպանմամբ ներկայացված հայցադիմումը 24 ժամվա ընթացքում ընդունել վարույթ, եթե առկա չեն սույն օրենսգրքի 79-րդ եւ 80-րդ հոդվածներով սահմանված հիմքերը:».

2) 9-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«9. Եթե սույն օրենսգրքով գործի քննության եւ լուծման համար այլ ժամկետ սահմանված չէ, ապա ընտրությունների եւ հանրաքվեների ժամանակ (ընտրությունների, հանրաքվեների նշանակման օրվանից մինչեւ ընտրությունների, հանրաքվեների արդյունքների ամփոփման ժամանակահատվածը) դատարանը հայցադիմումը քննում եւ լուծում է 7-օրյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան մինչեւ ընտրությունների արդյունքների ամփոփման՝ օրենքով սահմանված վերջնաժամկետի նախորդ օրը, իսկ ընտրությունների միջեւ ընկած ժամանակահատվածում` 15-օրյա ժամկետում:»:

Հոդված 5. Օրենսգրքի 212-րդ հոդվածի 5-րդ մասում «Սահմանադրության 4-րդ հոդվածով» բառերը փոխարինել «Սահմանադրության 7-րդ հոդվածով» բառերով:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: