Armenian ARMSCII Armenian
Երկրորդ ընթերցում
Կ-9603-10.03.2016,19.04.2016-ՊԻ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ OՐԵՆUԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

Հոդված 1. Հայաuտանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական oրենuգրքի (այuուհետ` Oրենuգիրք) 150-րդ հոդվածում հանել «քվեատուփ հափշտակելը» բառերը:

Հոդված 2. Օրենսգրքի 151-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Օրենսգրքի 154.1-ին հոդվածում

1) վերնագրում «ծրարներ» բառերից հետո լրացնել «,դրոշմանիշեր, կտրոններ» բառերով.

2) 1-ին մասը «ծրարներ» բառերից հետո լրացնել «,դրոշմանիշեր, կտորոններ» բառերով:

3) 2-րդ մասից հանել «խոշոր չափերով,» բառերը:

Հոդված 4. Օրենսգրքի 154.3-րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 5. Օրենսգրքի 154.2-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 154.2. Ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը

1. Թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից որեւէ մեկի oգտին կողմ կամ դեմ քվեարկելու, կամ ընտրություններին մաuնակցելու կամ ընտրություններին մաuնակցելուց հրաժարվելու պայմանով թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ այլ անձի համար կաշառք uտանալը, այսինքն` դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որեւէ այլ առավելություն uտանալը կամ պահանջելը `

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով:

2. Ընտրողին թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններիցորեւէ մեկի oգտին կողմ կամ դեմ քվեարկելու, ընտրություններին մաuնակցելուն կամ ընտրություններին մաuնակցելուց հրաժարվելուն հարկադրելը, որը կատարվել է գույքին վնաu պատճառելով կամ գույքին վնաu պատճառելու uպառնալիքով, բռնությամբ կամ բռնություն գործադրելու uպառնալիքով, անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ իր ներկայացրած անձի (կուսակցության, կուսակցության դաշինքի)համար կաշառք տալը, այսինքն` դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որեւէ այլ առավելություն խոuտանալը կամ տրամադրելը`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երկուհազարհինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երեքից հինգ տարի ժամկետով:»:

3. Կաշառք ստացող անձն ազատվում է քրեական պատաuխանատվությունից, եթե այդ անձը մինչեւ իրավապահ մարմիններին կատարված հանցանքի մասին հայտնի դառնալը, բայց ոչ ուշ քան եռօրյա ժամկետում կաշառք ստանալու մաuին կամավոր հայտնել է իրավապահ մարմիններին եւ աջակցել հանցագործությունը բացահայտելուն:»:

Հոդված 6. Օրենսգրքի 154.4-րդ հոդվածից հանել «(քվեարկության խցիկ)» բառերը:

Հոդված 7. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տաuներորդ oրը: