Հոդված 1. «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի հունիսի 1-ի ՀՕ-58 օրենքի (այսուհետ` Օրենք) 37-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերության «,ինչպես նաեւ սույն օրենքի 75-րդ հոդվածում նշված գործերով» բառերը հանել:
Հոդված 2. Օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ կետում «68-75-րդ» բառերը փոխարինել «68-74-րդ» բառերով:
Հոդված 3. Օրենքի 75-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4. Օրենքի 79-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող տասներորդ օրը: