Armenian ARMSCII Armenian
Կ-9604-10.03.2016,19.04.2016-ՊԻ-010/3ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի հունիսի 1-ի ՀՕ-58-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 32-րդ հոդվածի 3-րդ կետում «68-75-րդ» բառերը փոխարինել «68-74-րդ» բառերով:

Հոդված 2. Օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերության«, ինչպես նաեւ սույն օրենքի 75-րդ հոդվածում նշված գործերով» բառերը հանել:

Հոդված 3. Օրենքի 75-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 4. Օրենքի 79-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: