Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-9606-10.03.2016,19.04.2016-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ` Օրենք) 33-րդ հոդվածի 2-րդ մասում`

1) 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2) սահմանում է տեղամասային կենտրոնի գտնվելու վայրը, ապահովում` քվեարկության սենյակը սահմանելու եւ քվեարկության սենյակի` օրենքով սահմանված պահանջներին համապատասխան կահավորումը.»:

2) 2.2-րդ կետում «քարոզչական պաստառները» բառերից հետո լրացնել «քարոզչական տպագիր եւ այլ նյութերը» բառերով:

Հոդված 2. Օրենքի 75-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող տասներորդ օրը: