Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-9607-10.03.2016,19.04.2016-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.  «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-206 օրենքը (այսուհետ` Օրենք) 52-րդ հոդվածից հետո լրացնելնոր 52.1 հոդվածով` հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 52.1. Ընտրական գործընթացների համար գնումների կատարման առանձնահատկությունները

Ընտրությունների եւ հանրաքվեների կազմակերպման եւ անցկացման համար հատկացված ֆինանսական միջոցների հաշվին գնումներ կատարու դեպքում`

1) սույն օրենքի դրույթները չեն գործում Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընտրական գործընթացների ծախսերի շրջանակներում գնումներ կատարելու, ինչպես նաեւ ընտրությունների (հանրաքվեների) նշանակումից հետո, այդ ընտրությունների կազմակերպման նպատակով մասնագիտական դասընթացներ (ստուգարքներ) կազմակերպելու դեպքերում.

2) սույն օրենքով Հայաստանի Հանրապետության կառավարությանը եւ լիազորված մարմնին վերապահված լիազորություններն ու գործառույթներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը.

3) սույն օրենքի համաձայն` հրապարակման ենթակա տեղեկությունների հրապարակման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը:»:

Հոդված 2.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող տասներորդ օրը: