Armenian ARMSCII Armenian
Երկրորդ ընթերցում
Կ-96010-10.03.2016,19.04.2016-ՊԻ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-5 օրենքի (այսուհետ` Օրենք) 15-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում «կուսակցության» բառից հետո լրացնել «,կուսակցությունների դաշինքի» բառերը.

2) 1-ին մասում «որոշմամբ» բառը փոխարինել «արձանագրությամբ» բառով:

Հոդված 2. Օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի վերջին նախադասությունը հանել:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող տասներորդ օրը: