Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Պ-954-25.02.2016,22.04.2016-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 20-ի ՀՕ-308 օրենքի 14-րդ հոդվածում`

1) «ա» կետում «նույնանուն» բառը փոխորինել « նույնանուն, իսկ սույն հոդվածի 3.1 կետով նախատեսված դեպքում` անվանափոխված» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-րդ մասով`

«3.1. Եթե համամասնական ընտրակարգի համար նախատեսված մանդատների բաշխմանը մասնակցած կուսակցության անվանումը` առանց վերակազմակերպման փոխվել է, ապա այդ կուսակցության առաջադրմամբ ընտրված պատգամավորների միավորմամբ ստեղծված խմբակցությունը կարող է փոխել իր անվանումը`կրելով կուսակցության նոր անվանումը»:

3) 5-րդ մասը «կազմի» բառից հետո լրացնել «,անվանման» բառը:

Հոդված 2. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

Նշված նախագծի ընդունումը հնարավորություն կտա խմբակցություններին կատարել ոչ միայն կազմի, այլ նաեւ անվանման փոփոխություն: