Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-10021-06.05.2016-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-241-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածում 1-ին մասի «նախքան Հայաստանի Հանրապետությունում որպես մշտական բնակիչ հաշվառվելը» բառերը փոխարինել «նախքան ֆիզիկական անձանց կողմից սույն օրենքի իմաստով Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանելու օրը» բառերով:

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «առեւտրի մաքսային վիճակագրություն» բառերից հետո լրացնել «, փոխադարձ առեւտրի մաքսային վիճակագրություն» բառերը:

Հոդված 3. Օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերում «մաքսային պահեստների» բառերը եւ դրանց համապատասխան հոլովաձեւերը փոխարինել «ժամանակավոր պահպանման պահեստների» բառերով եւ դրանց համապատասխան հոլովաձեւերով:

Հոդված 4. Օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 5. Օրենքի 60-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Հայաստանի Հանրապետության եւ Միության անդամ պետությունների միջեւ փոխադարձ առեւտրի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված վիճակագրական տեղեկատվությունը ներկայացվում է մաքսային մարմնին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով՝ ոչ ուշ, քան ապրանքների առաքման (ստացման) ամսվան հաջորդող ամսվա 10-ը:»:

Հոդված 6. Օրենքի 98-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում «Հայաստանի Հանրապետությունում» բառերը փոխարինել «Միության անդամ պետություններում» բառերով:

Հոդված 7. Օրենքի 104-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի 2-րդ կետի «համաձայն, անկախ ԱՏԳԱԱ ծածկագիրը ճշգրտելու հանգամանքից,» բառերը փոխարինել «4-րդ մասի համաձայն՝» բառերով.

2) 2-րդ մասի 3-րդ կետից հանել «եւ սույն օրենքի» բառերը.

3) 9-րդ մասից հանել «հավաստող փաստաթուղթը» բառերը, իսկ «բաց թողնումը» բառերից հետո լրացնել «, բացառությամբ Միության մաքսային օրենսգրքով եւ սույն հոդվածով սահմանված դեպքերի» բառերով.

4) 10-րդ մասից հանել «, եթե Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ որոշված չէ այլ մաքսային մարմին, որին կարող է տրամադրվել այդ ապահովումը» բառերը.

5) 12-րդ մասի «օրենսգրքով» բառից հետո լրացնել «եւ սույն օրենքով» բառերով.

6) 13-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 8. Օրենքի 106-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «բանկային երաշխիքով» բառերը փոխարինել «երաշխիքով» բառով:

Հոդված 9. Օրենքի 108-րդ հոդվածում՝

1) վերնագրում եւ հոդվածի ամբողջ տեքստում «բանկային երաշխիք» բառերը եւ դրանց համապատասխան հոլովաձեւերը փոխարինել «երաշխիք» բառով եւ դրա համապատասխան հոլովաձեւերով.

2) 1-ին մասում «բանկերի, վարկային կազմակերպությունների» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորված բանկերը, վարկային կազմակերպությունները» բառերով.

3) 2-րդ մասում «երաշխավորի» բառը փոխարինել «երաշխիք տված անձի» բառերով.

4) 3-րդ մասում՝

ա) 1-ին կետը «մաքսատուրք, հարկեր վճարողի» բառերից հետո լրացնել «(պրինցիպալ)» բառով,

բ) 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2) երաշխիքով ապահովված մաքսատուրք, հարկեր վճարողի պարտավորությունները չկատարվելու դեպքում, մաքսային մարմնի կողմից երաշխիք տված անձից երաշխիքով տրված գումարից մաքսատուրքի, հարկերի գումարի դուրսգրման անվիճելի իրավունքը.».

գ) 3-րդ եւ 4-րդ կետերում «երաշխավորողի» բառը փոխարինել «երաշխիք տված անձի» բառերով.

դ) 6-րդ կետում «բանկային» բառը փոխարինել «համապատասխան» բառով.

5) 4-րդ մասում «երաշխավորողին» բառը փոխարինել «երաշխիք տված անձին» բառերով.

6) 6-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

7) 10-րդ մասում «տրամադրած» բառը փոխարինել «ներկայացրած» բառով:

Հոդված 10. Օրենքի 109-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասը «գումարը, մաքսատուրք, հարկեր վճարողի եւ երաշխավորի համապարտ պատասխանատվություն կրելու վերաբերյալ» բառերը փոխարինել «գումարի, մաքսատուրք, հարկեր վճարողի եւ երաշխավորի համապարտ պատասխանատվություն կրելու» բառերով.

2) 4-րդ մասում «միջոցով» բառը փոխարինել «պայմանագրով» բառով:

Հոդված 11. Օրենքի 110-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը «անձը» բառից հետո լրացնել «՝ նոտարական կարգով վավերացված համապատասխան լիազորությունը կամ գրավի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքը հավաստող համապատասխան փաստաթղթի առկայության դեպքում» բառերով.

2) 7-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ կետով՝

«7) Գրավառուն իր պահանջի բավարարման նպատակով իրավունք ունի առանց դատարան դիմելու գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու եւ իրացնելու այն, այդ թվում՝ գրավ դրված գույքը հիմնական պարտավորության համապատասխան չափի դիմաց գրավառուին կամ գրավառուի նշած երրորդ անձին ի սեփականություն հանձնելու, բացառությամբ գրավի այն առարկայի, որն օրենքով կամ այլ իրավական ակտով ճանաչված է հանրության համար նշանակալից պատմական, գեղարվեստական կամ մշակութային արժեք ունեցող գույք:»:

Հոդված 12. Օրենքի 114-րդ հոդվածում՝

1) 6-րդ մասում «Մաքսային մարմնի», «դեպքում»  եւ  «բռնագանձումն իրականացվում է» բառերը համապատասխանաբար փոխարինել «Մաքսատուրք, հարկեր վճարողի», «դեպքում մաքսային մարմնի կողմից սկսվում է» եւ «բռնագանձման գործընթաց՝» բառերով.

2) 9-րդ մասից հանել «՝ առանց տույժերի» բառերը:

Հոդված 13. Օրենքի 117-րդ հոդվածում՝

1) հոդվածի վերնագիրը «բռնագանձումը» բառից հետո լրացնել «առաջնահերթ» բառով.

2) 1-ին մասում «դատարանի վճռի հիման վրա» բառերը փոխարինել ««Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ գլխով սահմանված կարգով» բառերով, իսկ «տոկոսները» բառից հետո մասը լրացնել «առաջնահերթ» բառով.

3) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 14. Օրենքի 119-րդ հոդված 1-ին մասում՝

1) 1-ին կետից հանել «կամ սնանկության» բառերը.

2) 3-րդ կետի «դատարանի որոշմամբ» բառերը փոխարինել «դատական ակտով» բառերով:

Հոդված 15. Օրենքի 136-րդ հոդվածում՝

1) 9-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«9. Առգրավված ապրանքների, փաստաթղթերի վերադարձը եւ դրված արգելանքի հանումն իրականացվում է արտագնա մաքսային ստուգման ավարտի օրվանից ոչ ուշ, բացառությամբ այն դեպքերի, երբ ապրանքները ենթակա են արգելանքի վերցման՝ սույն օրենքին համապատասխան, կամ այն դեպքում, երբ ապրանքները, փաստաթղթերը ենթակա են  վերցման կամ առգրավման՝ Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքին կամ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան։ Սույն հոդվածին համապատասխան առգրավված ապրանքների, փաստաթղթերի վերադարձը եւ դրված արգելանքի հանումն իրականացվում է մաքսային մարմնի՝ արտագնա մաքսային ստուգումն անցկացրած պաշտոնատար անձի որոշման հիման վրա։»:

2) 12-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

« 12. Այն դեպքերում, երբ առգրավված ապրանքները, փաստաթղթերը սույն հոդվածի 9-րդ մասին համապատասխան վերադարձման ենթակա չեն, սույն հոդվածին համապատասխան առգրավված ապրանքները, փաստաթղթերը՝ արտագնա մաքսային ստուգման ավարտի օրվանից համարվում են՝

1) սույն օրենքի 146-րդ հոդվածով նախատեսված հիմքերով արգելանքի վերցված, կամ

2) վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթի շրջանակում վերցված, կամ

3) քրեական գործի վարույթի շրջանակում առգրավված:

Սույն մասում նշված դեպքերում արտագնա մաքսային ստուգման ակտի մեջ նշվում է այն արձանագրության համարը, որի հիման վրա ապրանքները, փաստաթղթերը առգրավվել են:»:

3) 13-րդ մասում «դատարանի որոշմամբ» բառերը փոխարինել «դատական ակտի համաձայն» բառերով:

Հոդված 16. Օրենքի 143-րդ հոդվածում «դատարանի որոշման» բառերը փոխարինել «դատական ակտի» բառերով:

Հոդված 17. Օրենքի 145-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում «դատարանի որոշման» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման» բառերով.

2) 2-րդ մասում «գրավոր դիմումը եւ դատարանի որոշումը» բառերը փոխարնել «գրավոր դիմումը (նշելով ՀՀ կառավարության համապատասխան որոշման ընդունման ամսաթիվը եւ որոշման թիվը)» բառերով, իսկ «դատական կարգով որոշված» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված» բառերով:

Հոդված 18. Օրենքի 146-րդ հոդվածում՝

1) վերնագրում, 1-ին, եւ 2-րդ մասերում «վերցնելը», «վերցնում է» եւ «վերցնելու» բառերը համապատասխանաբար փոխարինել «արգելանքի վերցնելը», «արգելանքի է վերցնում» եւ «արգելանքի վերցնելու» բառերով.

2) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Մաքսային մարմինների կողմից ապրանքները եւ փաստաթղթերն արգելանքի վերցնելու  հետ կապված հարաբերություններ կարգավորվում են սույն հոդվածով նախատեսված իրավական ակտերով եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված՝ մաքսային կանոնների խախտման անմիջական օբյեկտ համարվող ապրանքները վերցնելու կարգի՝ սույն հոդվածում նշված իրավական ակտերին չհակասող դրույթներով:»:

Հոդված 19. Օրենքի 173-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Պայմանական բաց թողնված ապրանքներ են համարվում Միության մաքսային օրենսգրքի 200-րդ հոդվածով սահմանված դեպքերում բաց թողնված ապրանքները:»:

Հոդված 20. Օրենքի 174-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետում «կամ կալանքի վերցված չեն» բառերը փոխարինել «, կամ դրանց վրա չի դրվել արգելանք» բառերով:

Հոդված 21. Օրենքի 195-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասում «երկու» բառը փոխարինել «երեք, իսկ մասնագիտական փորձաքննություն իրականացնելու անհրաժեշտություն առաջանալու դեպքում՝ տասնհինգ» բառերով.

2) 5-րդ մասը լրացնել «` ինչը կասեցնում է սույն հոդվածի 3-րդ մասում նշված ժամկետի ընթացքը» բառերով:

Հոդված 22. Օրենքի 196-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Մաքսային տարածքում ապրանքների վերամշակման թույլտվությունն անվավեր համարելու մասին մաքսային մարմնի որոշումը ստանալուց հետո՝ տասն օրվա ընթացքում, «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով բաց թողնված օտարերկրյա ապրանքների համար մաքսատուրքերը եւ հարկերը ենթակա են վճարման Միության մաքսային օրենսգրքի 251-րդ հոդվածով սահմանված կարգով։»:

Հոդված 23. Օրենքի 202-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասում «տարածքում» բառը փոխարինել «տարածքից դուրս» բառերով, իսկ «երկու» բառը՝ «երեք, իսկ մասնագիտական փորձաքննություն իրականացնելու անհրաժեշտություն առաջանալու դեպքում՝ տասնհինգ» բառերով.

2) 5-րդ մասը լրացնել «` ինչը կասեցնում է սույն հոդվածի 3-րդ մասում նշված ժամկետի ընթացքը» բառերով:

Հոդված 24. Օրենքի 203-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման թույլտվությունն անվավեր համարելու մասին մաքսային մարմնի որոշումը ստանալուց հետո՝ տասն օրվա ընթացքում՝»:

Հոդված 25. Օրենքի 210-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի 2-րդ կետից հանել «եւ վերամշակման արդյունքում ստացված ապրանքների արտահանման պայմանագրերի պատճենները» բառերը.

2) 3-րդ մասում «երկու» բառը փոխարինել «երեք, իսկ մասնագիտական փորձաքննություն իրականացնելու անհրաժեշտություն առաջանալու դեպքում՝ տասնհինգ» բառերով.

3) 5-րդ մասը լրացնել «` ինչը կասեցնում է սույն հոդվածի 3-րդ մասում նշված ժամկետի ընթացքը» բառերով:

Հոդված 26. Օրենքի 211-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքների ձեւակերպման թույլտվությունն անվավեր համարելու մասին մաքսային մարմնի որոշումը ստանալուց հետո՝ տասն օրվա ընթացքում, «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձեւակերպված եւ նշված որոշման ընդունման օրվա դրությամբ դեռեւս չվերամշակված օտարերկրյա ապրանքների համար պետք է վճարվեն ներմուծման մաքսատուրքերը՝ Միության մաքսային օրենսգրքի 276-րդ հոդվածին համապատասխան:»։

Հոդված 27. Օրենքի 216-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Վերադաս մաքսային մարմինը ուսումնասիրում է ժամանակավոր ներմուծման ժամկետի երկարաձգման մասին սույն հոդվածի 1-ին մասում նշված դիմումը երեք աշխատանքային օրվա ընթացքում եւ հայտարարատուին տեղեկացնում է ժամանակավոր ներմուծման ժամկետի երկարաձգման մասին։»:

Հոդված 28. Օրենքի 220-րդ հոդվածի 3-րդ մասում «մեկ աշխատանքային օրվա ընթացքում» բառերը փոխարինել «երեք աշխատանքային օրվա ընթացքում» բառերով:

Հոդված 29. Օրենքի 249-րդ հոդվածի 17-րդ մասում «անձանց» բառից հետո լրացնել «, այդ թվում՝ հարկադիր տեղահանվածների կամ փախստականների,» բառերը:

Հոդված 30. Օրենքի 252-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Մաքսանենգություն է համարվում 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումարի չափը գերազանցող գումարով կանխիկ դրամական միջոցների եւ (կամ) վճարային գործիքների, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ցանկում ընդգրկված ռազմավարական տեսակետից կարեւոր հումքային ապրանքների կամ մշակութային արժեքների՝ օրենքով սահմանված խոշոր չափերով, ինչպես նաեւ, անկախ չափերից, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի եւ (կամ) դրանց պրեկուրսորների, խիստ ներգործող, թունավոր, պայթուցիկ, ռադիոակտիվ նյութերի, ճառագայթման աղբյուրների, միջուկային նյութերի, հրազենի կամ նրա բաղկացուցիչ մասերի՝ բացի ողորկափող որսորդական հրազենից եւ դրա փամփուշտներից, պայթուցիկ սարքերի, ռազմամթերքի, զանգվածային ոչնչացման զենքի, դրա տեղափոխման միջոցների, այլ զինամթերքի, ռազմական տեխնիկայի, զանգվածային ոչնչացման զենք կամ դրա փոխադրման հրթիռային համակարգեր ստեղծելու համար օգտագործվող այլ նյութերի կամ սարքավորումների, միջուկային, քիմիական, կենսաբանական կամ զանգվածային ոչնչացման այլ զենքի կամ երկակի նշանակության ապրանքների Միության մաքսային սահմանով կամ Հայաստանի Հանրապետության պետական սահմանով ապօրինի տեղափոխումը` որը կատարվել է առանց մաքսային հսկողության, կամ դրանից թաքցնելով, կամ դրանց մասին հավաստի տեղեկությունները սահմանված կարգով չհայտարարագրելու կամ ոչ իր անվամբ հայտարարագրելու, կամ դրանց տեղափոխման համար սահմանված կանոնները, այդ թվում՝ արգելքներն ու սահմանափակումները խախտելու, կամ մաքսային կամ այլ փաստաթղթերը խաբեությամբ օգտագործելու միջոցով:»:

Հոդված 31. Օրենքի 254-րդ հոդվածում «այլ մաքսային իրավախախտումների» բառերը փոխարինել «մաքսային գործի հետ կապված այլ հանցագործությունների» բառերով:

Հոդված 32. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:  

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Իրավական ակտերի անհրաժեշտությունը. նախագծերի փաթեթի մշակումը պայմանավորված է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության շրջանակներում հարկային եւ մաքսային առանձին հարաբերություններ կարգավորող օրենսդրության, այդ թվում՝ քրեական եւ վարչական պատասխանատվությունների ներդաշնակեցման եւ դրանից բխող գործող իրավական ակտերում փոփոխությունների կատարման անհրաժեշտությամբ:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները. ՀՀ կառավարության 23.01.2014 թվականի թիվ 61-Ն որոշմամբ սահմանված «ճանապարհային քարտեզով» ԵՏՄ անդամակցության հետ կապված իրավական կարգավորումների ժամանակացույցի համաձայն մշակվել է սույն նախագծերի փաթեթը: «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 259-րդ հոդվածի համաձայն, ՀՀ մաքսային օրենսգրքի մաքսային կանոնների խախտումների համար պատասխանատվության եւ մաքսային կանոնների խախտման համար գործերի վարույթի վերաբերյալ դրույթները գործում են մինչեւ ՀՀ համապատասխան օրենքներն ուժի մեջ մտնելը:

Խնդիրը կայանում է նրանում, որ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի համաձայն՝ ազգային օրենսդրությամբ սահմանված մաքսային կանոնների խախտումների համար պատասխանատվության վերաբերյալ դրույթները ԵՏՄ շրջանակներում պետք է ներդաշնակեցվեն: Հետեւաբար, անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարել համապատասխան իրավական ակտերում:

3. Կարգավորման առարկան. նախագծերի փաթեթի կարգավորման առարկան մաքսային կանոնների խախտումների համար քրեական պատասխանատվության դրույթների ներդաշնակեցումը, ինչպես նաեւ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքում եւ հարկային իրավահարաբերությունները կարգավորող իրավական ակտերում ԵՏՄ անդամակցությամբ պայմանավորված՝ անհստակությունները, տարընթերցումները կարգավորելն է:

Գործող ՀՀ մաքսային օրենսգրքի՝ վարչական իրավախախտումներին վերաբերող դրույթները նախագծի փաթեթում չեն ներառվել՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ նոր օրենսգրքի նախագծում ներառելու նպատակով:

4. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք. նախագծերի փաթեթը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:

5. Ակնկալվող արդյունքը. ակնկալվում է, որ նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում մաքսային կանոնների խախտումների համար սահմանված պատասխանատվության  նորմերը կներդաշնակեցվեն ԵՏՄ օրենսդրությանը, ինչպես նաեւ կպարզեցվեն եւ կհստակեցվեն հարկային եւ մաքսային վարչարարությանը վերաբերող առանձին դրույթներ:

ՊԵՏԱԿԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ

1. Օրենքի նախագիծը /այսուհետ՝ նախագիծ/ չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Այսպես՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 9-րդ հոդվածում «օրենսդրությամբ» բառն անհրաժեշտ է փոխարինել «օրենքով» բառով՝ նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83.5-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջները, որոնց համաձայն՝ բացառապես Հայաստանի Հանրապետության օրենքներով են սահմանվում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքների եւ ազատությունների սահմանափակումները, ինչպես նաեւ հարկադրանքի միջոցներն ու դրանք կիրառելու կարգը:

2. Նախագծերը համապատասխանում են հավասար իրավաբանական ուժ ունեցող իրավական այլ ակտերի դրույթներին:

3. Նախագծերում իրավական այլ ակտերի նորմերի անհարկի կրկնություններ առկա չեն:

4. Նախագծերում անհրաժեշտ բոլոր հարցերը կարգավորված են:

5. Նախագծում առկա են լրամշակման կարիք ունեցող դրույթներ: Այսպես՝ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 3-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ մաքսանենգություն է համարվում հիշյալ հոդվածում նշված ապրանքները չհայտարարագրելը: Նման ձեւակերպումը իրավակիրառ պրակտիկայում կարող է առաջացնել իրավական որոշակի անորոշություն, մասնավորապես՝ հայտարարատուի կողմից ապրանքները հայտարարգրելուց հետո մաքսային մարմինները կարող են հայտնաբերել հայտարարագրում նշված ապրանքների վերաբերյալ սխալ տեղեկություններ եւ այդ դեպքում հայտարարատուն կարող է խուսափել պատասխանատվությունից այն հիմնավորմամբ, որ օրենքով բացակայում է նման հանցակազմ: Հաշվի առնելով վերոգրյալը եւ պրակտիկայում իրավական քաշքշուկից խուսափելու համար առաջարկում ենք լրացնել նաեւ դրույթ, որի համաձայն՝ մաքսանենգություն կհամարվի նաեւ այդ ապրանների վերաբերյալ ոչ ճշգրիտ տեղեկություններ հայտարարագրելը: Հարկ է նշել նաեւ, որ նշված իրավակարգավորումը նախատեսված է նաեւ մաքսանենգության հանցակազմի ներկայումս գործող բնորոշման մեջ:

6. Նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում:

7. Օրենսդրական տեխնիկայի կանոնները մասամբ պահպանված չեն: Այսպես՝

1) «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածում «կետերն» բառերն անհրաժեշտ է փոխարինել «ենթակետերն» բառով՝ նկատի ունենալով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները, որոնց համաձայն՝ հոդվածի ենթակետերը համարակալվում են հայերենի այբուբենի փոքրատառերով:

2) «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 2-րդ հոդվածում «բառից» բառն անհրաժեշտ է փոխարինել «բառերից» բառով՝ նկատի ունենալով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի պահանջները:

Նույն օրենքի նախագծի 6-րդ հոդվածի 1-ին կետում «բառով» բառն անհրաժեշտ է փոխարինել «բառերով» բառով: Հիշյալ հոդվածի 3-րդ կետում «դեպքերի» բառից հետո անհրաժեշտ է լրացնել «բառերը» բառը:

8. Հարկ ենք համարում նշել, որ Հայաստանի Հանրապետության Նախագահի 2012 թվականի հունիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության իրավական եւ դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը եւ ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N ՆԿ-96-Ա կարգադրության 2-րդ կետով հաստատված Հայաստանի Հանրապետության իրավական եւ դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագրից բխող միջոցառումներով նախատեսվել եւ ՀՀ արդարադատության նախարարությանը հանձնարարվել է մշակել ՀՀ նոր քրեական օրենսգրքի, քրեկան դատավարության օրենսգրքի եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության նոր օրենսգրքի նախագծեր:

Հաշվի առնելով վերոնշյալ միջոցառումների պահանջները՝ ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել է «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների օրենսգիրք» ՀՀ օրենքի նախագիծը, որն արդեն իսկ դրվել է շրջանառության մեջ: «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրք» ՀՀ օրենքի նախագիծը ընդգրկվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման ութերորդ նստաշրջանի օրակարգում: ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել նաեւ ՀՀ նոր քրեական օրենսգրքի հայեցակարգը: Հետեւաբար նախագծերի դրույթներն անհրաժեշտ է դիտարկել  հիշյալ նախագծերի հայեցակարգային մոտեցումների շրջանակներում:

9. Նախագիծն անհրաժեշտ է համապատասխանեցնել սույն եզրակացության 1-ին, 5-րդ, 7-րդ եւ 8-րդ  կետերին:

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի բնապահպանության բնագավառում  կարգավորման

1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` օրենքների) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքների նախագծերը  բնապահպանության ոլորտին չեն առնչվում, այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին պահանջներին չեն հակասում:

Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ   ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»,  «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում  փոփոխություններ կատարելու մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»,  «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»,  «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքների նախագծերի  ընդունման դեպքում

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»,  «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում  փոփոխություններ կատարելու մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»,  «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»,  «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքների նախագծերի  ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն  պարունակում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերով (այսուհետ` Նախագծեր) կատարվում են մի շարք փոփոխություններ, մասնավորապես` նախատեսվում է մաքսային կանոնների խախտումների համար սահմանված պատասխանատվության  նորմերը ներդաշնակեցնել ԵՏՄ օրենսդրությանը:

Նախագծերով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծերի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծերի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարությա  ն օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով նախատեսվում է`
 

Վերոնշյալ դրույթները խստացնող բնույթի են, պարունակում են վարչարարությունն ավելացնող ակնհայտ նորմեր եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է բացասական ազդեցություն:

Եզրակացություն

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի  «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի  վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի  (այսուհետ` նախագծեր) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին»  ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության  ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագծերը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն:

ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը ՀՀ պետական եւ համայնքային բյուջեների եկամուտների եւ ծախսերի վրա կունենա չեզոք ազդեցություն: