Հոդված 1. «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-241-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածում 1-ին մասի «նախքան Հայաստանի Հանրապետությունում որպես մշտական բնակիչ հաշվառվելը» բառերը փոխարինել «նախքան ֆիզիկական անձի՝ սույն օրենքի իմաստով Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանելու օրը» բառերով:
Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը «առեւտրի մաքսային վիճակագրություն» բառերից հետո լրացնել «, փոխադարձ առեւտրի մաքսային վիճակագրություն » բառերով:
Հոդված 3. Օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ կետերի «մաքսային պահեստների» բառերը եւ դրանց համապատասխան հոլովաձեւերը փոխարինել «ժամանակավոր պահպանման պահեստների» բառերով եւ դրանց համապատասխան հոլովաձեւերով:
Հոդված 4. Օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 5. Օրենքի 60-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ4-րդ մասով.
«4. Հայաստանի Հանրապետության եւ Միության անդամ պետությունների միջեւ փոխադարձ առեւտրի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած վիճակագրական տեղեկատվությունը ներկայացվում է մաքսային մարմին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով՝ ոչ ուշ, քան ապրանքների առաքման (ստացման) ամսվան հաջորդող ամսվա 10-ը:»:
Հոդված 6. Օրենքի 98-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի «Հայաստանի Հանրապետությունում» բառերը փոխարինել «Միության անդամ պետություններում» բառերով:
Հոդված 7. Օրենքի 104-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի 2-րդ կետի «համաձայն, անկախ ԱՏԳԱԱ ծածկագիրը ճշգրտելու հանգամանքից,» բառերը փոխարինել «4-րդ մասի համաձայն՝» բառերով.
2) 2-րդ մասի 3-րդ կետից հանել «եւ սույն օրենքի» բառերը.
3) 9-րդ մասից հանել «հավաստող փաստաթուղթը» բառերը, եւ նույն մասը «բաց թողնումը» բառերից հետո լրացնել «, բացառությամբ Միության մաքսային օրենսգրքով եւ սույն հոդվածով սահմանված դեպքերի» բառերով.
4) 10-րդ մասից հանել «, եթե Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ որոշված չէ այլ մաքսային մարմին, որին կարող է տրամադրվել այդ ապահովումը» բառերը.
5) 12-րդ մասը «օրենսգրքով» բառից հետո լրացնել «եւ սույն օրենքով» բառերով.
6) 13-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 8. Օրենքի 106-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բանկային երաշխիքով» բառերը փոխարինել «երաշխիքով» բառով:
Հոդված 9. Օրենքի 108-րդ հոդվածում՝
1) վերնագրի եւ հոդվածի ամբողջ տեքստի «բանկային երաշխիք» բառերը եւ դրանց համապատասխան հոլովաձեւերը փոխարինել «երաշխիք» բառով եւ դրա համապատասխան հոլովաձեւերով.
2) 1-ին մասի «բանկերի, վարկային կազմակերպությունների» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորված բանկերը, վարկային կազմակերպությունները» բառերով.
3) 2-րդ մասի «երաշխավորի» բառը փոխարինել «երաշխիք տված անձի» բառերով.
4) 3-րդ մասի՝
ա) 1-ին կետը «մաքսատուրք, հարկեր վճարողի» բառերից հետո լրացնել «(պրինցիպալ)» բառով,
բ) 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2) երաշխիքով ապահովված մաքսատուրք, հարկեր վճարողի պարտավորությունները չկատարվելու դեպքում մաքսային մարմնի՝ երաշխիք տված անձից երաշխիքով տրված գումարից մաքսատուրքի, հարկերի գումարի դուրսգրման անվիճելի իրավունքը.»,
գ) 3-րդ եւ 4-րդ կետերի «երաշխավորողի» բառը փոխարինել «երաշխիք տված անձի» բառերով,
դ) 6-րդ կետի «բանկային» բառը փոխարինել «համապատասխան» բառով.
5) 4-րդ մասի «երաշխավորողին» բառը փոխարինել «երաշխիք տված անձին» բառերով.
6) 6-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
7) 10-րդ մասի «տրամադրած» բառը փոխարինել «ներկայացրած» բառով:
Հոդված 10. Օրենքի 109-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասի «գումարը, մաքսատուրք, հարկեր վճարողի եւ երաշխավորի համապարտ պատասխանատվություն կրելու վերաբերյալ» բառերը փոխարինել «գումարի, մաքսատուրք, հարկեր վճարողի եւ երաշխավորի համապարտ պատասխանատվություն կրելու» բառերով.
2) 4-րդ մասի «միջոցով» բառը փոխարինել «պայմանագրով» բառով:
Հոդված 11. Օրենքի 110-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը «անձը» բառից հետո լրացնել «՝ նոտարական կարգով վավերացված համապատասխան լիազորությունը կամ գրավի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքը հավաստող համապատասխան փաստաթղթի առկայության դեպքում» բառերով.
2) 7-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ կետով.
«7) գրավառուն իր պահանջի բավարարման նպատակով իրավունք ունի առանց դատարան դիմելու գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու եւ իրացնելու այն, այդ թվում՝ գրավ դրված գույքը հիմնական պարտավորության համապատասխան չափի դիմաց գրավառուին կամ գրավառուի նշած երրորդ անձին ի սեփականություն հանձնելու, բացառությամբ գրավի այն առարկայի, որն օրենքով կամ այլ իրավական ակտով ճանաչված է հանրության համար նշանակալի պատմական, գեղարվեստական կամ մշակութային արժեք ունեցող գույք:»:
Հոդված 12. Օրենքի 114-րդ հոդվածում՝
1) 6-րդ մասի «Մաքսային մարմնի», «դեպքում»եւ«բռնագանձումն իրականացվում է» բառերը համապատասխանաբար փոխարինել «Մաքսատուրք, հարկեր վճարողի», «դեպքում մաքսային մարմինը սկսում է» եւ «բռնագանձման գործընթաց՝» բառերով.
2) 9-րդ մասից հանել «՝ առանց տույժերի» բառերը:
Հոդված 13 . Օրենքի 117-րդ հոդվածում ՝
1) վերնագիրը «բռնագանձումը» բառից հետո լրացնել «առաջնահերթ» բառով.
2) 1-ին մասի «դատարանի վճռի հիման վրա» բառերը փոխարինել ««Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ գլխով սահմանված կարգով» բառերով, եւ նույն մասը «տոկոսները» բառից հետո լրացնել «առաջնահերթ» բառով.
3) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 14. Օրենքի 119-րդ հոդված 1-ին մասում՝
1) 1-ին կետից հանել «կամ սնանկության» բառերը.
2) 3-րդ կետի «դատարանի որոշմամբ» բառերը փոխարինել «դատական ակտով» բառերով:
Հոդված 15. Օրենքի 136-րդ հոդվածում՝
1) 9-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«9. Առգրավված ապրանքների, փաստաթղթերի վերադարձը եւ դրված արգելանքի հանումն իրականացվում են արտագնա մաքսային ստուգման ավարտի օրվանից ոչ ուշ, բացառությամբ այն դեպքերի, երբ ապրանքները ենթակա են արգելանքի վերցման՝ սույն օրենքին համապատասխան, կամ այն դեպքում, երբ ապրանքները, փաստաթղթերը ենթակա ենվերցման կամ առգրավման՝ Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքին կամ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան։ Սույն հոդվածին համապատասխան առգրավված ապրանքների, փաստաթղթերի վերադարձը եւ դրված արգելանքի հանումն իրականացվում են մաքսային մարմնի՝ արտագնա մաքսային ստուգումն անցկացրած պաշտոնատար անձի որոշման հիման վրա։».
2) 12-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«12. Այն դեպքերում, երբ առգրավված ապրանքները, փաստաթղթերը սույն հոդվածի 9-րդ մասին համապատասխան վերադարձման ենթակա չեն, սույն հոդվածին համապատասխան առգրավված ապրանքները, փաստաթղթերը արտագնա մաքսային ստուգման ավարտի օրվանից համարվում են՝
1) սույն օրենքի 146-րդ հոդվածով նախատեսված հիմքերով արգելանքի վերցված կամ
2) վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթի շրջանակում վերցված կամ
3) քրեական գործի վարույթի շրջանակում առգրավված:
Սույն մասում նշված դեպքերում արտագնա մաքսային ստուգման ակտի մեջ նշվում է այն արձանագրության համարը, որի հիման վրա ապրանքները, փաստաթղթերը առգրավվել են:».
3) 13-րդ մասի «դատարանի որոշմամբ» բառերը փոխարինել «դատական ակտի համաձայն» բառերով:
Հոդված 16. Օրենքի 143-րդ հոդվածի «դատարանի որոշման» բառերը փոխարինել «դատական ակտի» բառերով:
Հոդված 17. Օրենքի 145-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «դատարանի որոշման» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման» բառերով.
2) 2-րդ մասի «գրավոր դիմումը եւ դատարանի որոշումը» բառերը փոխարինել «գրավոր դիմումը (նշելով Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշման ընդունման ամսաթիվը եւ որոշման թիվը)» բառերով, իսկ «դատական կարգով որոշված» բառերը՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված» բառերով:
Հոդված 18. Օրենքի 146-րդ հոդվածում՝
1) վերնագրի, 1-ին, եւ 2-րդ մասերի «վերցնելը», «վերցնում է» եւ «վերցնելու» բառերը համապատասխանաբար փոխարինել «արգելանքի վերցնելը», «արգելանքի է վերցնում» եւ «արգելանքի վերցնելու» բառերով.
2) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4. Մաքսային մարմինների կողմից ապրանքները եւ փաստաթղթերն արգելանքի վերցնելուհետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն հոդվածով նախատեսված իրավական ակտերով եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված՝ մաքսային կանոնների խախտման անմիջական օբյեկտ համարվող ապրանքները վերցնելու կարգի՝ սույն հոդվածում նշված իրավական ակտերին չհակասող դրույթներով:»:
Հոդված 19. Օրենքի 173-րդ հոդվածի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Պայմանական բաց թողնված ապրանքներ են համարվում Միության մաքսային օրենսգրքի 200-րդ հոդվածով սահմանված դեպքերում բաց թողնված ապրանքները:»:
Հոդված 20. Օրենքի 174-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի «կամ կալանքի վերցված չեն» բառերը փոխարինել «, կամ դրանց վրա չի դրվել արգելանք» բառերով:
Հոդված 21. Օրենքի 195-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասի «երկու» բառը փոխարինել «երեք, իսկ մասնագիտական փորձաքննություն իրականացնելու անհրաժեշտություն առաջանալու դեպքում՝ տասնհինգ» բառերով.
2) 5-րդ մասը լրացնել «, որը կասեցնում է սույն հոդվածի 3-րդ մասում նշված ժամկետի ընթացքը» բառերով:
Հոդված 22. Օրենքի 196-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետեւյալխմբագրությամբ.
«4. Մաքսային տարածքում ապրանքների վերամշակման թույլտվությունն անվավեր համարելու մասին մաքսային մարմնի որոշումն ստանալուց հետո՝ տասն օրվա ընթացքում, «վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով բաց թողնված օտարերկրյա ապրանքների համար մաքսատուրքերը եւ հարկերը ենթակա են վճարման Միության մաքսային օրենսգրքի 251-րդ հոդվածով սահմանված կարգով։»:
Հոդված 23. Օրենքի 202-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասի «տարածքում» բառը փոխարինել «տարածքից դուրս» բառերով, իսկ «երկու» բառը՝ « երեք, իսկ մասնագիտական փորձաքննություն իրականացնելու անհրաժեշտություն առաջանալու դեպքում՝ տասնհինգ» բառերով.
2) 5-րդ մասը լրացնել «, որը կասեցնում է սույն հոդվածի 3-րդ մասում նշված ժամկետի ընթացքը» բառերով:
Հոդված 24. Օրենքի 203-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման թույլտվությունն անվավեր համարելու մասին մաքսային մարմնի որոշումն ստանալուց հետո՝ տասն օրվա ընթացքում՝»:
Հոդված 25. Օրենքի 210-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի 2-րդ կետից հանել «եւ վերամշակման արդյունքում ստացված ապրանքների արտահանման պայմանագրերի պատճենները» բառերը.
2) 3-րդ մասի «երկու» բառը փոխարինել «երեք, իսկ մասնագիտական փորձաքննություն իրականացնելու անհրաժեշտություն առաջանալու դեպքում՝ տասնհինգ» բառերով.
3) 5-րդ մասը լրացնել «, որը կասեցնում է սույն հոդվածի 3-րդ մասում նշված ժամկետի ընթացքը» բառերով:
Հոդված 26. Օրենքի 211-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքների ձեւակերպման թույլտվությունն անվավեր համարելու մասին մաքսային մարմնի որոշումն ստանալուց հետո՝ տասն օրվա ընթացքում, «վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձեւակերպված եւ նշված որոշման ընդունման օրվա դրությամբ դեռեւս չվերամշակված օտարերկրյա ապրանքների համար պետք է վճարվեն ներմուծման մաքսատուրքերը՝ Միության մաքսային օրենսգրքի 276-րդ հոդվածին համապատասխան:»։
Հոդված 27. Օրենքի 216-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Վերադաս մաքսային մարմինն ուսումնասիրում է ժամանակավոր ներմուծման ժամկետի երկարաձգման մասին սույն հոդվածի 1-ին մասում նշված դիմումը երեք աշխատանքային օրվա ընթացքում եւ հայտարարատուին տեղեկացնում է ժամանակավոր ներմուծման ժամկետի երկարաձգման մասին։»:
Հոդված 28. Օրենքի 220-րդ հոդվածի 3-րդ մասի «մեկ աշխատանքային օրվա ընթացքում» բառերը փոխարինել «երեք աշխատանքային օրվա ընթացքում» բառերով:
Հոդված 29. Օրենքի 249-րդ հոդվածի 17-րդ մասը «անձանց» բառից հետո լրացնել «, այդ թվում՝ հարկադիր տեղահանվածների կամ փախստականների,» բառերով:
Հոդված 30. Օրենքի 252-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Մաքսանենգություն է համարվում 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումարի չափը գերազանցող գումարով կանխիկ դրամական միջոցների եւ (կամ) վճարային գործիքների, Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ցանկում ընդգրկված ռազմավարական տեսակետից կարեւոր հումքային ապրանքների կամ մշակութային արժեքների՝ օրենքով սահմանված խոշոր չափերով, ինչպես նաեւ, անկախ չափերից, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի եւ (կամ) դրանց պրեկուրսորների, խիստ ներգործող, թունավոր, պայթուցիկ, ռադիոակտիվ նյութերի, ճառագայթման աղբյուրների, միջուկային նյութերի, հրազենի կամ նրա բաղկացուցիչ մասերի, բացի ողորկափող որսորդական հրազենից եւ դրա փամփուշտներից, պայթուցիկ սարքերի, ռազմամթերքի, զանգվածային ոչնչացման զենքի, դրա տեղափոխման միջոցների, այլ զինամթերքի, ռազմական տեխնիկայի, զանգվածային ոչնչացման զենք կամ դրա փոխադրման հրթիռային համակարգեր ստեղծելու համար օգտագործվող այլ նյութերի կամ սարքավորումների, միջուկային, քիմիական, կենսաբանական կամ զանգվածային ոչնչացման այլ զենքի կամ երկակի նշանակության ապրանքների՝ Միության մաքսային սահմանով կամ Հայաստանի Հանրապետության պետական սահմանով ապօրինի տեղափոխումը, որը կատարվել է առանց մաքսային հսկողության կամ դրանից թաքցնելով, կամ դրանց մասին հավաստի տեղեկությունները սահմանված կարգով չհայտարարագրելու կամ ոչ իր անվամբ հայտարարագրելու, կամ դրանց տեղափոխման համար սահմանված կանոնները, այդ թվում՝ արգելքներն ու սահմանափակումները խախտելու, կամ մաքսային կամ այլ փաստաթղթերը խաբեությամբ օգտագործելու միջոցով:»:
Հոդված 31. Օրենքի 254-րդ հոդվածում «այլ մաքսային իրավախախտումների» բառերը փոխարինել «մաքսային գործի հետ կապված այլ հանցագործությունների» բառերով:
Հոդված 32. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: