Հոդված 1. «Հրազդան-ցեմենտ» փակ բաժնետիրական ընկերությանն ազատել 2016 թվականի փետրվարի 1-ի դրությամբ հաշվարկված, բայց չվճարված հարկային եւ պարտադիր սոցիալական ապահովագրության գծով առաջացած տույժերից` 504923.4 հազար դրամ ընդհանուր գումարի չափով (այդ թվում` 303800.6 հազար դրամ` ավելացված արժեքի հարկի գծով, 35645.8 հազար դրամ` եկամտահարկի գծով, 41427.5 հազար դրամ` եկամտային հարկի գծով, 36071.6 հազար դրամ` շահութահարկի գծով, 87977.9 հազար դրամ` պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով):
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀՐԱԶԴԱՆ-ՑԵՄԵՆՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ՏՈՒՅԺԵՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ
1. Անհրաժեշտությունը
Սույն օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «ՀՐԱԶԴԱՆ-ՑԵՄԵՆՏ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` Ընկերություն) բնականոն գործունեության ապահովմամբ, մասնավորապես` ընկերության հարկային եւ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով առաջացած տույժերից ազատման միջոցով:
2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները
Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի տարիներին հանրապետությունում շինարարության տեմպերի կտրուկ անկման հետեւանքով Ընկերության աշխատանքն ընթացել է անկայուն ռիթմով, հաճախակի ընդհատումներով, ինչը բացասական ազդեցություն է ունեցել ընկերության ֆինանսատնտեսական գործունեության վրա` արդյունքում առաջացնելով ֆինանսական պարտավորություններ:
2016թ. փետրվարի 1-ի դրությամբ ընկերության պարտրքը կազմել է 933.3 մլն դրամ:
Ներկայումս ընկերությունն իրականացնում է արտադրության ընդլայնման աշխատանքներ եւ ըստ ընկերության ծրագրի (որը հավանության է արժանացել «ՎՏԲ-Հայաստան Բանկ»-ի կողմից)` նախատեսվում է ցեմենտի արտադրության 2016 թվականի տարեկան ծավալը հասցնել մինչեւ 200 հազ.տ (2014թ` 23,3 հազ.տ., 2015թ.` 80 հազ.տ.) եւ ստեղծել լրացուցիչ աշխատատեղեր: Վերը նշվածի արդյունքում (ըստ Ընկերության գնահատականի) պետական բյուջե կվճարվի ավելի քան 700 մլն դրամի հարկեր: Սակայն Ընկերության գույքը եւ հաշիվները գտնվում են արգելանքի տակ եւ գույքի հարկադիր վաճառքը կհանգեցնի ձեռնարկության տեխնոլոգիական ամբողջության խաթարմանն ու գործունեության դադարեցմանը, որի արդյունքում կփակվեն ընկերությունում առկա 450-ից ավելի աշխատատեղերը:
Հարկ է նշել, որ գույքի հարկադիր վաճառքից պետական բյուջեի մուտքեր չեն ապահովվի, քանի որ ընկերության գույքը վարկային պարտավորությունների դիմաց գրավադրված է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲ ընկերությունում եւ վերջինիս է պատկանում ընկերության պարտավորությունների դիմաց առաջնահերթ բավարարման իրավունքը:
Խնդրին լուծում տալու նպատակով, ՀՀ վարչապետի հանձնարարարությամբ, շահագրգիռ կողմերի մասնակցությամբ կազմակերպվել են մի շարք քննարկումներ, որի արդյունքում նպատակահարմար է գտնվել ընկերության կողմից պետական բյուջեի հանդեպ կուտակած հարկերի մասով առաջացած տույժերի ներման միջոցով` հնարավորություն ընձեռել Ընկերությանը շարունակելու արտադրական գործունեությունը, որի արդյունքում կմարի պարտքի մայր գումարները ժամանակացույցով:
3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Որպես բարձր արտադրողականություն ունեցող եւ տնտեսության մյուս ճյուղերի համար շարժիչ ճյուղ՝ առավել շեշտադրված կիրականացվի արդյունաբերական քաղաքականությունը` տնտեսության կառուցվածքում դրա տեսակարար կշռի ավելացման եւ տնտեսական աճին դրա նպաստն ավելացնելու նպատակով:
4. Կարգավորման նպատակը եւ բնույթը
Սույն օրենքն ուղղված է ցեմենտի արտադրության խթանման միջոցով` մշակող արդյունաբերության արտահանելի հատվածի ընդլայնմանը, ինչպես նաեւ հանրապետությունը տեղական արտադրության շինանյութերով ապահովմանը:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք
Հարցը քննարկվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների եւ արդարադատության նախարարությունների մասնագետների, ինչպես նաեւ «ՀՐԱԶԴԱՆ-ՑԵՄԵՆՏ» եւ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ընկերությունների ղեկավարների հետ եւ նախագիծը մշակվել է հաշվի առնելով վերջիններիս դիրքորոշումները:
6. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի Ընկերության գույքի եւ հաշվի վրայից հանել արգելանքը եւ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲ ընկերության կողմից հավանության արժանացած ծրագրի բարեհաջող իրականացման արդյունքում` մարել Ընկերության պարտքերը, եւ ստեղծել նոր աշխատատեղեր` ապահովելով հարկերի վճարման շարունակականությունը:
7. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)
«ՎՏԲ-Հայաստան Բանկ»-ը հանդիսանալով շահագրգիռ կողմ` նախորդ ժամանակահատվածում հարկերի ուշացման պատճառով կուտակված տույժերի զրոյացման դեպքում, պատրաստակամություն է հայտնել նպաստել Ընկերության պարտավորությունների մայր գումարի մարմանը («ՎՏԲ-Հայաստան Բանկ»-ի գրությունը կցվում է):
ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀՐԱԶԴԱՆ-ՑԵՄԵՆՏ» ՓԲ ընկերությանը հարկային եւ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով առաջացած տույժերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման մասին եզրակացությունը
1. «ՀՐԱԶԴԱՆ-ՑԵՄԵՆՏ» ՓԲ ընկերությանը հարկային եւ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով առաջացած տույժերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:
2. Նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չի առաջանա:
3. Նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:
Նախագծի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
Եզրակացություն
««Հրազան-ցեմենտ» փակ բաժնետիրական ընկերությանը հարկային եւ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով առաջացած տույժերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի` սոցիալական պաշտպանության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման
«Հրազան-ցեմենտ» փակ բաժնետիրական ընկերությանը հարկային եւ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով առաջացած տույժերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի սոցիալական ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1-րդ հոդվածի եւ ՀՀ կառավարության 2010թ. հունվարի 14-ի N 18-Ն որոշման համաձայն:
Նախագծի սոցիալական ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:
Նախագիծը`
ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն,
բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հրազդան-ցեմենտ» փակ բաժնետիրական ընկերությանը հարկային եւ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով առաջացած տույժերից ազատելու մասին» ՀՀ օրենքի նախագծի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ
Նախագծով առաջարկվում է «Հրազդան-ցեմենտ» փակ բաժնետիրական ընկերությանը ազատել 2015 թվականի հուլիսի 1-ի դրությամբ հարկային եւ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով հաշվարկված տույժերից՝ շուրջ 412 մլն. դրամի չափով:
Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ նախագծի ընդունումը պետական բյուջեի եկամուտների վրա կունենա բացասական, իսկ ծախսերի վրա՝ չեզոք ազդեցություն:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հրազդան-ցեմենտ» փակ բաժնետիրական ընկերությանը հարկային եւ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով առաջացած տույժերից ազատելու մասին» ՀՀ օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման
«Հրազդան-ցեմենտ» փակ բաժնետիրական ընկերությանը հարկային եւ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով առաջացած տույժերից ազատելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:
Գնահատման նախնական փուլի արդյունքում պարզ է դարձել, որ Նախագծով նախատեսվում է «Հրազդան-ցեմենտ» ՓԲԸ-ին ազատել 2015 թվականի հուլիսի 1-ի դրությամբ հաշվարկված, բայց չվճարված հարկային եւ պարտադիր սոցիալական ապահովագրության գծով առաջացած տույժերի վճարման պարտավորությունից:
Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրառման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է ոչ էական դրական ազդեցություն` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախագծով կապահովվի ՀՀ-ում ցեմենտի արտադրության ոլորտի խոշոր ընկերություններից մեկի ընթացիկ ֆինանսական կայունությունը` հիմք ստեղծելով լրացուցիչ ներդրումների ներգրավման համար:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀՐԱԶԴԱՆ-ՑԵՄԵՆՏ» փակ բաժնետիրական ընկերությանը հարկային եւ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով առաջացած տույժերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման
«ՀՐԱԶԴԱՆ-ՑԵՄԵՆՏ» փակ բաժնետիրական ընկերությանը հարկային եւ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով առաջացած տույժերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) «ՀՐԱԶԴԱՆ-ՑԵՄԵՆՏ» փակ բաժնետիրական ընկերությանը նախատեսվում է տրամադրել հարկային եւ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով արտոնություններ:
Նախագծով կարգավորվող շրջանակն ապրանքային շուկայի կարգավորման որեւէ իրավական նորմ չի պարունակում, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:
Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ
«ՀՐԱԶԴԱՆ-ՑԵՄԵՆՏ» փակ բաժնետիրական ընկերությանը հարկային եւ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով առաջացած տույժերից ազատելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման դեպքում
«ՀՐԱԶԴԱՆ-ՑԵՄԵՆՏ» փակ բաժնետիրական ընկերությանը հարկային եւ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով առաջացած տույժերից ազատելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:
ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀՐԱԶԴԱՆ-ՑԵՄԵՆՏ» փակ բաժնետիրական ընկերությանը հարկային եւ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով առաջացած տույժերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
«ՀՐԱԶԴԱՆ-ՑԵՄԵՆՏ» փակ բաժնետիրական ընկերությանը հարկային եւ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով առաջացած տույժերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում: