Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 15-րդ հոդվածի 1-ին մասից հանել «եւ մաքսանենգության» բառերը:
Հոդված 2. Օրենսգրքի 1703 հոդվածի վերնագիրը եւ 1-ին պարբերությունը «Հարկերը» բառից հետո լրացնել «տուրքերը եւ օրենքով սահմանված պարտադիր այլ վճարումները» բառերով:
Հոդված 3. Օրենսգրքի 1707 -րդ, 1708 -րդ, եւ 17012 -րդ հոդվածների վերնագրերում եւ հոդվածների ամբողջ տեքստում «դրոշմանիշերի եւ (կամ) հսկիչ նշանների (դրոշմապիտակների)» բառերը եւ դրանց համապատասխան հոլովաձեւերը փոխարինել «դրոշմանիշերի եւ (կամ) դրոշմապիտակների» բառերով եւ դրանց համապատասխան հոլովաձեւերով:
Հոդված 4. Օրենսգրքի 1709 -րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 1709 Ակցիզային դրոշմանիշերով եւ (կամ) դրոշմապիտակներով դրոշմավորման կանոնները խախտելը
Ակցիզային դրոշմանիշերի եւ (կամ) դրոշմապիտակների մեկից ավելի անգամ oգտագործման հնարավորությունը չբացառող ձեւով կամ առանց դրանց վերաբերյալ սահմանված կարգով էլեկտրոնային գրանցման կատարման կամ դրոշմավորման ենթակա ապրանքները ոչ այդ արտադրատեսակի դրոշմավորման համար տրամադրված ակցիզային դրոշմանիշերով եւ (կամ) դրոշմապիտակներով դրոշմավորված, ինչպես նաեւ որոշակի տարողության համար տրամադրված ակցիզային դրոշմանիշերով եւ (կամ) էլեկտրոնային գրանցում կատարված դրոշմապիտակներով այլ տարողություն ունեցող տարաներով (տուփերով) տարայավորված` դրոշմավորված ապրանքներն իրացնելը, եթե այդ ապրանքների ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (իսկ չնշված լինելու դեպքում` oրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) գներով չի գերազանցում հիսուն հազար դրամը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:»:
Հոդված 5. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2041 -ին հոդվածով.
«Հոդված 2041 . Արգելանքի տակ գտնվող կամ բռնագրավման ենթակա գույքի նկատմամբ ապօրինի գործողությունները
Արգելանքի տակ գտնվող կամ բռնագրավման ենթակա գույքը վատնելը, օտարելը, թաքցնելը կամ ապօրինաբար մեկ ուրիշին հանձնելն այն անձի կողմից, ում այդ գույքը վստահված է եղել, ինչպես նաեւ վարկատու կազմակերպության ծառայողի կողմից կալանքի տակ գտնվող դրամական միջոցներով (ավանդներով) բանկային գործառնություններ իրականացնելը՝ հանցագործության հատկանիշների բացակայության դեպքում՝
առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ հինգհարյուրապատիկի չափով:»:
Հոդված 6. Օրենսգրքի 234-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինները քննում են սույն օրենսգրքի 123-րդ հոդվածի 3-րդ մասով, 1371 -րդ հոդվածի 1-ին եւ 5-րդ մասերով, 1503 -րդ, 2012 -րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը՝ միջազգային ավտոմոբիլային բեռնափոխադրումների դեպքում մաքսային հսկողության գոտում հայտնաբերված իրավախախտումների մասով, 1692 -րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը՝ մաքսային մարմին ներկայացվող վիճակագրական տեղեկատվության մասով, 1703 -րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը՝ մաքսային իրավահարաբերությունների մասով, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 189-204-րդ հոդվածներով նախատեսված մաքսային կանոնների խախտումների վերաբերյալ գործերը:
Մաքսային մարմինների անունից այդ գործերը քննելու եւ վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն մաքսային մարմինների ղեկավարները, նրանց տեղակալները, վերադաս մաքսային մարմնի համապատասխան իրավասություն ունեցող կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:»:
Հոդված 7. Օրենսգրքի 2442 հոդվածից հանել առաջինը նշված «165,» թիվը:
Հոդված 8. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 24416 -րդ հոդվածով.
«Հոդված 24416 . Արգելանքի տակ գտնվող կամ բռնագրավման ենթակա գույքի նկատմամբ ապօրինի գործողությունների վերաբերյալ գործերի քննությունը
Սույն օրենսգրքի 2041 -ին հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում եւ վարչական տույժեր նշանակում է համապատասխան արգելանք կամ կալանք կիրառած պետական մարմնի ղեկավարը կամ նրա տեղակալը:»:
Հոդված 9. Օրենսգրքի 263-րդ հոդվածի վերջին պարբերության «ԽՍՀՄ մաքսային օրենսգրքով» բառերը փոխարինել «օրենքով» բառով:
Հոդված 10. Օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 11. Օրենսգրքի 283-րդ հոդվածի 5-րդ մասից հանել «եւ մաքսանենգության վերաբերյալ» բառերը:
Հոդված 12. Օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Բռնագրավելու մասին որոշումներն ի կատար են ածվում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»:
Հոդված 13. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Իրավական ակտերի անհրաժեշտությունը. նախագծերի փաթեթի մշակումը պայմանավորված է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության շրջանակներում հարկային եւ մաքսային առանձին հարաբերություններ կարգավորող օրենսդրության, այդ թվում՝ քրեական եւ վարչական պատասխանատվությունների ներդաշնակեցման եւ դրանից բխող գործող իրավական ակտերում փոփոխությունների կատարման անհրաժեշտությամբ:
2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները. ՀՀ կառավարության 23.01.2014 թվականի թիվ 61-Ն որոշմամբ սահմանված «ճանապարհային քարտեզով» ԵՏՄ անդամակցության հետ կապված իրավական կարգավորումների ժամանակացույցի համաձայն մշակվել է սույն նախագծերի փաթեթը: «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 259-րդ հոդվածի համաձայն, ՀՀ մաքսային օրենսգրքի մաքսային կանոնների խախտումների համար պատասխանատվության եւ մաքսային կանոնների խախտման համար գործերի վարույթի վերաբերյալ դրույթները գործում են մինչեւ ՀՀ համապատասխան օրենքներն ուժի մեջ մտնելը:
Խնդիրը կայանում է նրանում, որ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի համաձայն՝ ազգային օրենսդրությամբ սահմանված մաքսային կանոնների խախտումների համար պատասխանատվության վերաբերյալ դրույթները ԵՏՄ շրջանակներում պետք է ներդաշնակեցվեն: Հետեւաբար, անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարել համապատասխան իրավական ակտերում:
3. Կարգավորման առարկան. նախագծերի փաթեթի կարգավորման առարկան մաքսային կանոնների խախտումների համար քրեական պատասխանատվության դրույթների ներդաշնակեցումը, ինչպես նաեւ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքում եւ հարկային իրավահարաբերությունները կարգավորող իրավական ակտերում ԵՏՄ անդամակցությամբ պայմանավորված՝ անհստակությունները, տարընթերցումները կարգավորելն է:
Գործող ՀՀ մաքսային օրենսգրքի՝ վարչական իրավախախտումներին վերաբերող դրույթները նախագծի փաթեթում չեն ներառվել՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ նոր օրենսգրքի նախագծում ներառելու նպատակով:
4. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք. նախագծերի փաթեթը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
5. Ակնկալվող արդյունքը. ակնկալվում է, որ նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում մաքսային կանոնների խախտումների համար սահմանված պատասխանատվության նորմերը կներդաշնակեցվեն ԵՏՄ օրենսդրությանը, ինչպես նաեւ կպարզեցվեն եւ կհստակեցվեն հարկային եւ մաքսային վարչարարությանը վերաբերող առանձին դրույթներ:
ՊԵՏԱԿԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ
1. Օրենքի նախագիծը /այսուհետ՝ նախագիծ/ չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Այսպես՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 9-րդ հոդվածում «օրենսդրությամբ» բառն անհրաժեշտ է փոխարինել «օրենքով» բառով՝ նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83.5-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջները, որոնց համաձայն՝ բացառապես Հայաստանի Հանրապետության օրենքներով են սահմանվում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքների եւ ազատությունների սահմանափակումները, ինչպես նաեւ հարկադրանքի միջոցներն ու դրանք կիրառելու կարգը:
2. Նախագծերը համապատասխանում են հավասար իրավաբանական ուժ ունեցող իրավական այլ ակտերի դրույթներին:
3. Նախագծերում իրավական այլ ակտերի նորմերի անհարկի կրկնություններ առկա չեն:
4. Նախագծերում անհրաժեշտ բոլոր հարցերը կարգավորված են:
5. Նախագծում առկա են լրամշակման կարիք ունեցող դրույթներ: Այսպես՝ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 3-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ մաքսանենգություն է համարվում հիշյալ հոդվածում նշված ապրանքները չհայտարարագրելը: Նման ձեւակերպումը իրավակիրառ պրակտիկայում կարող է առաջացնել իրավական որոշակի անորոշություն, մասնավորապես՝ հայտարարատուի կողմից ապրանքները հայտարարգրելուց հետո մաքսային մարմինները կարող են հայտնաբերել հայտարարագրում նշված ապրանքների վերաբերյալ սխալ տեղեկություններ եւ այդ դեպքում հայտարարատուն կարող է խուսափել պատասխանատվությունից այն հիմնավորմամբ, որ օրենքով բացակայում է նման հանցակազմ: Հաշվի առնելով վերոգրյալը եւ պրակտիկայում իրավական քաշքշուկից խուսափելու համար առաջարկում ենք լրացնել նաեւ դրույթ, որի համաձայն՝ մաքսանենգություն կհամարվի նաեւ այդ ապրանների վերաբերյալ ոչ ճշգրիտ տեղեկություններ հայտարարագրելը: Հարկ է նշել նաեւ, որ նշված իրավակարգավորումը նախատեսված է նաեւ մաքսանենգության հանցակազմի ներկայումս գործող բնորոշման մեջ:
6. Նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում:
7. Օրենսդրական տեխնիկայի կանոնները մասամբ պահպանված չեն: Այսպես՝
1) «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածում «կետերն» բառերն անհրաժեշտ է փոխարինել «ենթակետերն» բառով՝ նկատի ունենալով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները, որոնց համաձայն՝ հոդվածի ենթակետերը համարակալվում են հայերենի այբուբենի փոքրատառերով:
2) «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 2-րդ հոդվածում «բառից» բառն անհրաժեշտ է փոխարինել «բառերից» բառով՝ նկատի ունենալով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի պահանջները:
Նույն օրենքի նախագծի 6-րդ հոդվածի 1-ին կետում «բառով» բառն անհրաժեշտ է փոխարինել «բառերով» բառով: Հիշյալ հոդվածի 3-րդ կետում «դեպքերի» բառից հետո անհրաժեշտ է լրացնել «բառերը» բառը:
8. Հարկ ենք համարում նշել, որ Հայաստանի Հանրապետության Նախագահի 2012 թվականի հունիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության իրավական եւ դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը եւ ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N ՆԿ-96-Ա կարգադրության 2-րդ կետով հաստատված Հայաստանի Հանրապետության իրավական եւ դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագրից բխող միջոցառումներով նախատեսվել եւ ՀՀ արդարադատության նախարարությանը հանձնարարվել է մշակել ՀՀ նոր քրեական օրենսգրքի, քրեկան դատավարության օրենսգրքի եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության նոր օրենսգրքի նախագծեր:
Հաշվի առնելով վերոնշյալ միջոցառումների պահանջները՝ ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել է «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների օրենսգիրք» ՀՀ օրենքի նախագիծը, որն արդեն իսկ դրվել է շրջանառության մեջ: «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրք» ՀՀ օրենքի նախագիծը ընդգրկվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման ութերորդ նստաշրջանի օրակարգում: ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել նաեւ ՀՀ նոր քրեական օրենսգրքի հայեցակարգը: Հետեւաբար նախագծերի դրույթներն անհրաժեշտ է դիտարկել հիշյալ նախագծերի հայեցակարգային մոտեցումների շրջանակներում:
9. Նախագիծն անհրաժեշտ է համապատասխանեցնել սույն եզրակացության 1-ին, 5-րդ, 7-րդ եւ 8-րդ կետերին:
ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի բնապահպանության բնագավառում կարգավորման
1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` օրենքների) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:
2. Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:
3. Օրենքների նախագծերը բնապահպանության ոլորտին չեն առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին պահանջներին չեն հակասում:
Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման դեպքում
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:
ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերով (այսուհետ` Նախագծեր) կատարվում են մի շարք փոփոխություններ, մասնավորապես` նախատեսվում է մաքսային կանոնների խախտումների համար սահմանված պատասխանատվության նորմերը ներդաշնակեցնել ԵՏՄ օրենսդրությանը:
Նախագծերով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծերի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:
Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծերի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարությա ն օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:
Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով նախատեսվում է`
Եզրակացություն
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` նախագծեր) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:
Նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:
Նախագծերը`
ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն.
բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն:
ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը ՀՀ պետական եւ համայնքային բյուջեների եկամուտների եւ ծախսերի վրա կունենա չեզոք ազդեցություն: