Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-10025-06.05.2016-ՏՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի մայիսի 17-ի ՀՕ-60 օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի 6-րդ մասում «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով» բառերը փոխարինել ««Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերով:

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությունում եւ 3-րդ մասում, 4-րդ հոդվածի 3.1-ին մասի 5-րդ կետում «դրոշմանիշների, հսկիչ նշանների (դրոշմապիտակների)» բառերը փոխարինել «դրոշմանիշերի, դրոշմապիտակների» բառերով.

Հոդված 3. Օրենքի հավելված 4-ի 2-րդ կետի 3-րդ ենթակետում եւ 8-րդ կետում՝

1) ««ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով» բառերը փոխարինել ««բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով» բառերով.

2) «արժեքի» բառից հետո լրացնել «եւ ներմուծման հարկային հայտարարագրերում նշվող ավելացված արժեքի հարկի հարկման բազայի արժեքի հանրագումարով» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: