Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1003-06.05.2016-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ, ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ԵՎ ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ «ԵՐԵՎԱՆ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունում ջրամատակարարման, ջրահեռացման եւ կեղտաջրերի մաքրման ծառայություններ մատուցող ընկերության համար, վարձակալության ամբողջ ժամկետում բնապահպանական վճարները հաշվարկվում եւ վճարվում են ջրային ռեսուրս արտանետվող կեղտաջրերում վնասակար նյութերի եւ միացությունների սահմանային թույլատրելի արտահոսքերի նորմերի (իսկ նորմերը չգերազանցելու դեպքում` փաստացի չափաքանակների) ընկերության կողմից ջրային ռեսուրս արտանետվող կեղտաջրերի փաստացի ծավալների եւ «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դրույքաչափերի արտադրյալի չափով: Հայաստանի Հանրապետությունում ջրամատակարարման, ջրահեռացման եւ կեղտաջրերի մաքրման ծառայություններ մատուցող ընկերությունը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 67-րդ հոդվածով, ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմին է ներկայացնում իր գործողությունների աստիճանական բարելավման պլան:

Հոդված 2. Ուժը կորցրած ճանաչել ««Երեւան Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը բնապահպանական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի հունիսի 1-ի ՀՕ-99-Ն օրենքը:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից:

ՏԵՂԵԿԱՆՔ - ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ, ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ԵՎ ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ  ««ԵՐԵՎԱՆ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ » ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Անհրաժեշտությունը` «Հայաստանի Հանրապետությունում ջրամատակարարման, ջրահեռացման եւ կեղտաջրերի մաքրման ծառայություններ մատուցող ընկերությանը բնապահպանական վճարների գծով արտոնություններ սահմանելու եւ  ««Երեւան Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը բնապահպանական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» Հայստանի Հանրապետության օրենքը ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագծի նախապատրաստման համար հիմք են հանդիսացել ՀՀ կառավարության 2014 թվականի օգոստոսի 14-ի «Պետական-մասնավոր գործընկերության հետագա զարգացմանն ուղղված` Հայաստանի խմելու ջրի ոլորտի բարեփոխումների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N883-Ն, ««Երեւան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» եւ «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից սպասարկվող տարածքներում պետական-մասնավոր գործընկերության ձեւը եւ ժամկետը սահմանելու մասին» N888-որոշումները, ինչպես նաեւ ՀՀ կառավարության 2015 թվականի օգոստոսի 13-ի նիստի N38 արձանագրության 17-րդ կետով հավանության արժանացած «Ջրամատակարարման եւ ջրահեռացման ոլորտի ռազմավարությանը եւ ֆինանսավորման ծրագրին հավանություն տալու մասին» արձանագրային որոշումը:

Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները` ներկայումս բնապահպանական վճարների գծով արտոնություններ է սահմանված Երեւան քաղաքի եւ հարակից 30 բնակավայրերի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի վարձակալ` «Երեւան Ջուր» ՓԲԸ-ի համար: Միաժամանակ ՀՀ կառավարության վերը նշված որոշումների համաձայն իրականացվում է հանրապետության 5 ջրամատակարար ընկերությունների սպասարկվող տարածքների ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի միասնական վարձակալի ընտրության գործընթացը, որի գործունեության մեկնարկը սահմանվել է 2017 թվականի հունվարի 1-ը: ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է բնապահպանական վճարների գծով արտոնություններ սահմանել նաեւ ապագա միասնական վարձակալ ընկերության համար:

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը` ջրամատակարարման եւ ջրահեռացման ոլորտում 2-րդ սերնդի բարեփոխումների իրականացում, որոնք նպատակաուղղված են ոլորտում պետական-մասնավոր գործընկերության խորացմանը եւ ոլորտի հետագա զարգացմանը: Մասնավորապես` նախատեսվում է 5 ջրամատակարար ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի եւ այլ գույքի օգտագործման իրավունքը 15 տարի ժամկետով փոխանցել մրցույթով ընտրվող միասնական վարձակալին:

Կարգավորման նպատակը եւ բնույթը` միասնական վարձակալ ընկերության համար բնապահպանական վճարների գծով արտոնությունների սահմանում:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները` օրենքի նախագիծը մշակվել է ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի կողմից:

Ակնկալվող արդյունքը` ջրային տնտեսության ոլորտի հետագա զարգացում, սպառողներին մատուցվող ջրամատակարարման, ջրահեռացման եւ կեղտաջրերի մաքրման ծառայությունների բարելավում:

Օրենքի նախագծի ընդունումը թույլ կտա նաեւ բնապահպանական վճարների մասով չբարձրացնել ծառայությունների սակագները:

Եզրակացություն

«Հայաստանի Հանրապետությունում ջրամատակարարման, ջրահեռացման եւ կեղտաջրերի մաքրման ծառայություններ իրականացնող ընկերությանը բնապահպանական վճարների գծով արտոնություններ սահմանելու եւ  ««Երեւան Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը բնապահպանական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» Հայստանի Հանրապետության օրենքը ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետությունում ջրամատակարարման, ջրահեռացման եւ կեղտաջրերի մաքրման ծառայություններ իրականացնող ընկերությանը բնապահպանական վճարների գծով արտոնություններ սահմանելու եւ  ««Երեւան Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը բնապահպանական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» Հայստանի Հանրապետության օրենքը ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին»  ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության  ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի   չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի  չեզոք ազդեցություն:

ԵԶՐԱԿԱՑՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետությունում ջրամատակարարում, ջրահեռացում եւ կեղտաջրերի մաքրման ծառայություններ իրականացնող ընկերություններին բնապահպանական վճարների գծով արտոնություններ սահմանելու եւ  ««Երեւան Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը բնապահպանական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» Հայստանի Հանրապետության օրենքը ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագծի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել «Երեւան ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը բնապահպանական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքը եւ բնապահպանական վճարների գծով արտոնություններ սահմանել ՀՀ-ում ջրամատակարարում, ջրահեռացում եւ կեղտաջրերի մաքրման ծառայություններ իրականացնող բոլոր ընկերությունների համար:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ հայտնում ենք, որ նախագծի փաթեթի ընդունումը պետական բյուջեի եկամուտների վրա կունենա բացասական, իսկ ՀՀ պետական բյուջեի ծախսերի եւ ՀՀ համայնքների բյուջեների եկամուտների եւ ծախսերի վրա՝ չեզոք ազդեցություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետությունում ջրամատակարարման, ջրահեռացման եւ կեղտաջրերի մաքրման ծառայություններ իրականացնող ընկերությանը բնապահպանական վճարների գծով արտոնություններ սահմանելու եւ  ««Երեւան Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը բնապահպանական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» Հայստանի Հանրապետության օրենքը ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետությունում ջրամատակարարման, ջրահեռացման եւ կեղտաջրերի մաքրման ծառայություններ իրականացնող ընկերությանը բնապահպանական վճարների գծով արտոնություններ սահմանելու եւ  ««Երեւան Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը բնապահպանական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» Հայստանի Հանրապետության օրենքը ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ)` գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ: Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է դրական ազդեցություն` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախագծով նախատեսվում է ջրամատակարարման, ջրահեռացման եւ կեղտաջրերի մաքրման ծառայություններ իրականացնող ընկերության նկատմամբ վարձակալության ամբողջ ժամկետում կիրառել բնապահպանական վճարների գծով արտոնություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետությունում ջրամատակարարման, ջրահեռացման եւ կեղտաջրերի մաքրման ծառայություններ իրականացնող ընկերությանը բնապահպանական վճարների գծով արտոնություններ սահմանելու եւ  ««Երեւան Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը բնապահպանական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» Հայստանի Հանրապետության օրենքը ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետությունում  ջրամատակարարման, ջրահեռացման եւ կեղտաջրերի մաքրման ծառայություններ իրականացնող ընկերությանը բնապահպանական վճարների գծով արտոնություններ սահմանելու եւ  ««Երեւան Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը բնապահպանական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» Հայստանի Հանրապետության օրենքը ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում ջրամատակարարման, ջրահեռացման եւ կեղտաջրերի մաքրման ծառայություններ իրականացնող ընկերության նկատմամբ, վարձակալության ամբողջ ժամկետում, բնապահպանական վճարների հաշվարկի եւ ջրային ռեսուրս արտանետվող վնասակար նյութերի սահմանային թույլատրելի նորմերի չափաքանակների մեթոդիկան:

Նախագծով կարգավորվող շրջանակներն առնչվում են ջրային տնտեսության ոլորտում մատուցվող ծառայությունների շուկայի հետ: Նախագծի ընդունմամբ, հանվում է «Երեւան Ջուր» ՓԲԸ-ին բնապահպանական վճարների գծով արտոնություններ սահմանելու վերաբերյալ դրույթը եւ հարկման հավասար պայմաններ է ստեղծվում նշված շուկայում  ծառայություններ մատուցող ընկերությունների համար, ինչպես նաեւ ակնկալվում է մատուցվող ջրամատակարարման, ջրահեռացման եւ կեղտաջրերի մաքրման ծառայությունների բարելավում:

Հիմք ընդունելով վերոգրյալը` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա դրական ազդեցություն հայտնաբերելու եզրակացություն:

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետությունում ջրամատակարարման, ջրահեռացման եւ կեղտաջրերի մաքրման ծառայություններ իրականացնող ընկերությանը բնապահպանական վճարների գծով արտոնություններ սահմանելու եւ  ««Երեւան Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը բնապահպանական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» Հայստանի Հանրապետության օրենքը ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի   Հանրապետության   օրենքի լրամշակված նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման


1.«Հայաստանի Հանրապետությունում ջրամատակարարման, ջրահեռացման եւ կեղտաջրերի մաքրման ծառայություններ իրականացնող ընկերությանը բնապահպանական վճարների գծով արտոնություններ սահմանելու եւ  ««Երեւան Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը բնապահպանական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» Հայստանի Հանրապետության օրենքը ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի   Հանրապետության   օրենքի լրամշակված նախագծի (այսուհետ` Օրենք) ներկայացված  խմբագրությամբ ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների`  մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ կառաջանան: Ընդունման դեպքում Օրենքը գործելու է առնվազն 15 տարի եւ վերաբերում է հանրապետության ողջ տարածքին եւ լուրջ խոչնդոտ կհանդիսանա Հայաստանի Հանրապետությունում կոյուղաջրերի մաքրման եւ մակերեւութային ջրերի որակի բարելավման համար։ («Երեւանջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռիջրմուղկոյուղի», «Շիրակջրմուղկոյուղի», «Նորակունք» ՓԲԸ կողմից առանց մաքրման կեղտաջրերով ջրային ռեսուրսներն աղտոտելու հետեւանքով հասցված վնասը ՀՀ կառավարւթյան 14 օգոստոսի 2003թ. N 1110-ն որոշմամբ հաստատված կարգով տարեկան կտրվածքով կազմում է 741 մլն. դրամ:)

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա   բացասական հետեւանքներ չեն առաջանա:

 3. Օրենքի  նախագիծը բնապահպանության ոլորտին առնչվում է եւ ընդունման դեպքում այն կհակասի ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին, քանի որ ջրային ռեսուրսները կշարունակեն աղտոտվել արտադրական եւ կոմունալ - կենցաղային  կեղտաջրերով:

Օրենքի կիրարկման արդյունքում  բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտություն կա:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

«Հայաստանի Հանրապետությունում ջրամատակարարման, ջրահեռացման եւ կեղտաջրերի մաքրման ծառայություններ իրականացնող ընկերությանը բնապահպանական վճարների գծով արտոնություններ սահմանելու եւ  ««Երեւան Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը բնապահպանական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» Հայստանի Հանրապետության օրենքը ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Հայաստանի Հանրապետությունում ջրամատակարարման, ջրահեռացման եւ կեղտաջրերի մաքրման ծառայություններ իրականացնող ընկերությանը բնապահպանական վճարների գծով արտոնություններ սահմանելու եւ  ««Երեւան Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը բնապահպանական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» Հայստանի Հանրապետության օրենքը ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետությունում  ջրամատակարարման, ջրահեռացման եւ կեղտաջրերի մաքրման ծառայություններ իրականացնող ընկերությանը բնապահպանական վճարների գծով արտոնություններ սահմանելու եւ  ««Երեւան Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը բնապահպանական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» Հայստանի Հանրապետության օրենքը ուժը կորցրած ճանաչելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի լրամշակված նախագծի վերաբերյալ

«Հայաստանի Հանրապետությունում  ջրամատակարարման, ջրահեռացման եւ կեղտաջրերի մաքրման ծառայություններ իրականացնող ընկերությանը բնապահպանական վճարների գծով արտոնություններ սահմանելու եւ  ««Երեւան Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը բնապահպանական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» Հայստանի Հանրապետության օրենքը ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի լրամշակված նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի  պարունակում: